





2018-01-15 12:08
«Դե Ֆակտո»ամսագիրն ամփոփելով 2017 թվականը Ձեր ուշադրությանն է ներկայացնում տարվա
5 կարեւորագույն իրադարձությունները:
1 ՀՀ խորհրդարանական ընտրություններ
Կարծում ենք` գլխավոր իրադար֊ձությունը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էին, որի արդյունքում Հանրապե֊տա֊կանը ստանալով 50+1 ձայների հարա֊բերակցությունը պահպանեց իր իշխա֊նությունը` հնարավորություն ստանա֊լով առաջիկա 5 տարիներին ևս կառա֊վարելու Հայաստանը:
Ի դեպ, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս ամենաշատ ձայներ ստացել է Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Գրիգորյանը (45.339 ձայն):
2 Երևանի ավագանու ընտրություններ
Հաջորդ կարևոր իրադարձությունը մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտ֊րություններն էին, որում ևս հաղթանակ տարավ ՀՀԿ-ն` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ. ի դեպ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը կառուցված էր հիմ֊նականում Տարոն Մարգարյանի անձի շուրջ և այս հաղթանակը ՀՀԿ-ին տրվեց հիմնականում հենց Տարոն Մարգարյանի անձնական հեղի֊նակության և քաղաքապետի պաշտոնում ծավալած աշխատանքի արդյունքում:
3 Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրում
Անցնող տարվա մյուս կարևոր իրադար֊ձությունը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայ֊նագրի ստորա֊գրումն է, որի արդյունքում ԵԱՏՄ-ի անդամ Հա֊յաստանի առջև բացվում են նաև Եվրոպական շուկայի դռները: Պետք է նաև նշել, որ այս համաձայնագրի ստորագրումը բոլորը համա֊րում են Հայաստանի և նրա նախագահի դիվանագիտական հաղթանակը:
4 Խոշոր ներդրումային ծրագրեր Սամվել Կարապետյանի կողմից
2017 թ.-ի կարևորագույն իրադարձու֊թյուն֊ներից էր նաև բարերար Սամվել Կարապետ֊յանի կողմից առաջիկա տարիներին Հայաստա֊նում
1 մլրդ դոլարի ներդրում կատարելու մասին հայ֊տարարությունը, որը նորանկախ Հայաս֊տանի պատմության մեջ աննախադեպ տնտե֊սական հայտ է, իսկ մեր գնահատմամբ նաև հայրե֊նա֊սիրության բացառիկ դրսևորում, երբ Հայաստա֊նից դուրս հարստացած հայոր֊դին պատրաստա֊կամություն է հայտնում հայրենիքին աջակցելու համար սեփական ունեցվածքի մի մասը ներդնել հանուն Հայաստանի զարգացման: Փաստացի Սամվել Կարապետյանը Հայաստանի Էներգետիկ համակարգի անվտանգության զարգացման և անկախության խնդիրը վերցրեց իր ուսերին:
5 Կոռուպցիոն ռիսկերի դեմ իրականացվող լայնածավալ պայքար ՊԵԿ-ում
Անցնող տարվա կարևորագույն իրադարձություն֊ներից հաջորդը ՊԵԿ նախագահ Վարդան Հարու֊թյու֊նյանի կողմից հարկային և մաքսային մարմիններում կոռուպցիոն ռիսկերի դեմ իրականացվող լայնածավալ պայքարն ու ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումներն էին, որոնցով Վարդան Հարություն֊յանը խնդիր դրեց հավասար և բարենպաստ դաշտ ապահովել` մի կողմից Հայաստանում բիզնեսով զբաղվողների համար, մյուս կողմից` ներդրումների սպասող Հայաստանի համար ստեղծել հարկային և մաքսային հասկանալի դաշտ ունեցող իմիջ, որպեսզի Հայաստանում ներդրումներ անել ցանկացող գործարարները հանգիստ խղճով կարողանան ներդրումներ կատարել Հայաստանում:
Վերադառնալ