13:44
09/21/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-02-19 11:45

 «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)  

 Ռուսաստանաբնակ 30-ից ավել մեծահարուստ հայ գործարարների մասնակցությամբ Ներդրողների ակումբի հիմնադրում Երևանում, որի անդամները միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարում և կատարելու Հայաստանի տնտեսության մեջ...
 Գերժամանակակից շքեղ կրկեսի և տարածաշրջանում նմանը չունեցող շատրվանների պուրակի կառուցապատման աշխատանքներ Երևանում...
 Ավելի քան 15 մլն դոլարի ներդրում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսա֊րանում (Պոլիտեխնիկ), որի արդյունքում երբեմնի որակյալ կադրեր պատրաստող Պոլիտեխնիկը վերազինվում է արդի տեխնոլոգիաներով և ծրագրերով` տաղանդավոր մարդկանց նոր սերունդ կրթելու նպատակով...
Ռուսաստանում ամենաճանաչված և ռեյտինգային «Ռիո» մոլլի կառուցում Երևանում` ևս մի քանի մլն դոլարի ներդրման արդյունքում...
Ֆինանսական դժվարությունների մեջ հայտնված «Ucom» ընկերության բաժնետոմսերի գնում, որի արդյունքում խնդիր է դրվել «Ucom»-ը դարձնել միջազգային օպերատոր` ստեղծելով լայն ճանաչում ունեցող հայկական բրենդ` կրկին միլիոնավոր դոլարների ներդրում...
«Հայաստան համահայկական հիմնադրամին» Արցախը շենացնելու նպատակով փոխանցված 2 միլիոն 250 հազար դոլար (ի դեպ շշուկներ կան, որ իրականում ավելի մեծ գումար է փոխանցվել, բայց փոխանցողը խնդրել է չհրապարակել)...
Առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու համակարգը արդիականացնելու նպատակով` մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին հայտա֊րա֊րություն` Հայաստանի համար աննախադեպ և սենսացիոն հայտարարություն...
Եվ էլի շատ ու շատ հայաստանակենտրոն, հանուն հայկական գործոնի ուժեղացման կատարվող ներդրումներ ու ներդրվող ջանքեր մեծ հայորդու կողմից, ում «Դե ֆակտո» ամսագրի խմբագրությունը ճանաչել է 2017 թվականի տարվա մարդ: Մեկ տարվա ընթացքում մեկ հայ մարդն այնքան շատ ծառայություններ է մատուցել սեփական ժողովրդին, որ կարելի է ժամերով թվարկել, պատեկրացնո՞ւմ եք, եթե նման հայորդիներ մեր ժողովուրդը շատ ունենար...

Շնորհակալություն Ձեզ պարոն Կարապետյան...


Աստված պահապան Ձեզ և Ձեր ընտանիքին...

 

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-07-13 15:03

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց