14:08
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երկրի ամենամեծ հարստությունն առողջ նորածիններն են

2017-12-07 17:25

«Դե Ֆակտո » N 137 (10/2017թ.) 

Մայրանալը կյանքի ներդաշնակության սկիզբն է և յուրաքանչյուր նոր ծնված մանկան ճիչ ազդարարում է նոր կյանքի սկիզբ:


Յուրաքանչյուր հիվանդի, առավել ևս մայրանալ պատրաստվող կնոջ համար վստահությունը դեպի տվյալ բժշկական կենտրոն ձևավորվում է այդ կենտրոնի բարձրակարգ մասնագետների առկայության, բուժտեխնիկայի հագեցվածության, բուժանձնակազմի հոգատար, ճիշտ մոտեցման և համապատասխան պայմանների առկայության շնորհիվ:


Ժամանակակից սարքավորումներով հագեցված և լավագույն որակյալ մասնագիտական կազմով աշխատող «Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ, 2014թ-ից համարվում է 2-րդ մակարդակի բուժ հաստատություն:
«Մարտունու Ծննդատուն»-ը միակն է տարածաշրջանում, որն ունի համապատասխան բուժծառայության բոլոր չափորոշիչները. վերանորոգված է, հագեցած բուժտեխնիկայով: Տարածաշրջանում կան այլ ծննդատներ, սակայն վերջիններս աշխատում են հիվանդանոցներին կից որպես բաժանմունք:


«Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ կլինիկական և կրթական գործունեություն է իրականացնում: Ծննդատունն ունի ծննդաբերական, գինեկոլոգիական, վիրահատական, կլինիկո-լաբորատոր և ախտորոշիչ ծառայություններ, ինչպես նաև կանանց կոնսուլտացիա և տարեկան սպասարկում է մոտավորապես 1200 ծննդկանի:


Ծննդատունն ունի շուրջ 100 աշխատող` այդ թվում 13 բժիշկ, 48 միջին բուժանձնակազմի և 16 կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցներ, իսկ վարչական ու տնտեսական մասում 12 աշխատողներ: Մեր այն հարցին՝ արդյո՞ք մասնագետների կարիք ունի ծննդատունը, «Մարտունու Ծննդատուն» ՊՓԲԸ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Այս տարի ծննդատան աշխատակազմին միացավ Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից նեոնատոլոգ, ով մեր առաջատար մասնագետներից է, և այժմ ծննդատունը մասնագետների կարիք չունի»:


Ծննդատանն աշխատում են բանիմաց և իրենց աշխատանքն անթերի կատարող մասնագետներ, ովքեր պատրաստակամ են օգնել բուժծառայություն այցելած ցանկացած հիվանդի:


Իսկ այն հարցին թե արդյո՞ք ծննդատունը հագեցված է համապատասխան սարքավորումներով, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Մեր ծննդատունն այսօր քայլում է բժշկության զարգացմանը համընթաց, անընդմեջ ընդլայնում և զարգացնում է մատուցվող ծառայությունների ծավալը և այսօր մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ բուժտեխնիկայի խնդիր ծննդատունը չունի»,- և հավելեց, որ 2014թ-ից ծննդատունը համարվում է 2-րդ մակարդակի բուժհաստատություն, այդ իսկ պատճառով էլ այլ քաղաքներից ևս ունենում են դիմողներ:
Ծննդատունը սպասարկում է ոչ միայն Մարտունու տարածաշրջանը, այլ նաև Վարդենիսի տարածաշրջանի բնակչությանը:


Խոսելով ծրագրերից Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկայում իրենց հիմնական գերխնդիրը հղիներին վաղ շրջանում հաշվառման վերցնելն է. «Մեզ մոտ հաշվառման վերցված ծննդկանը գտնվում է հսկողություն ներքո, ուստի ժամանակին հայտնաբերվում և կանխարգելվում են հնարավոր մի շարք հիվանդությունների առաջացումը»:


«Մարտունու ծննդատուն» ՊՓԲԸ հաջողության բանաձևը կայանում է նրանում, որ այստեղ յուրաքանչյուր ծննդկան ստանում է բարձրորակ, համապատասխան բժշկական օգնություն` անկախ իր սոցիալական կարգավիճակից, և իրեն զգում է ապահով և հուսալի ձեռքբերում:
Որակյալ և հմուտ կադրերի, բուժանձնակազմի համապատասխան մասնագիտական գիտելիքների առկայության, կենտրոնում մատուցվող ծառայությունների և ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար «Մարտունի ծննդատուն» ՊՓԲԸ այսօր համարվում է մարզի լավագույն բուժհաստատությունը:

 

Նյութը պատրաստեց Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...