14:34
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՐՑԱԽ

2017-10-27 11:29

26 տարի անկախ եւ ինքնիշխան

  «Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)

«Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ` որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»
Հրանտ Մաթևոսյան

Ուղիղ 26 տարի առաջ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն իր հաստատակամ «այո»-ն ասաց եւ կերտեց Հայաստանի անկախ ուղին:

«Հայաստանը, ինքնատիպ գեղեցկության երկիր է, այն ժողովրդի երկիրը, որի դարավոր տառապանքներն անօրինական են ու անսահման, իսկ տոկունությունն ու արիությունը սրտահույզ հիացմունքի զգացում են հարուցում, իրավունք ունի հպարտանալու իր մշակույթով, իր սքանչելի պոեզիայով»


ուկրաինացի խորհրդային բանաստեղծ,
գիտնական, Մաքսիմ Ռիլսի

«Էն ո՞ր ոչ ու փուչը վեր կկենա ու «ոչ» կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Աստված չանի, եթե հանկարծ գտնվի մի այդպիսինը.

մեր ամբողջ ազգի այտերն ամոթից պիտի շիկնեն:


ԱՅՈ-ն մեր կռիվն է մեզ հետ, աշխարհի հետ, ճակատագրի հետ: Կռվում ենք՝ ուրեմն կանք ու լինելու ենք: Լինելու ենք ազատ ու անկախ...».


Համո Սահյան

ՀԱՅԱՍՏԱՆ

1991 թվականից Հայաստանի Հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկավ և կերտեց իր անկախ պետականության ուղին:
Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսը միաձայն «այո» ասացին, իսկ երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:


Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Լիտվան առաջին պետություն էր, որ ՀՀ-ի անկախությունը ճանաչել էր դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991թ. ընթացքում ևս 47 պետություններ ճանաչեցին ՀՀ անկախությունը:


Մեզ՝ հայերիս համար, սեպտեմբերի 21-ը մեծ տոն է, տոն, որը փոխեց յուրաքանչյուրիս կյանքի ուղին, տոն, որը բոլորիս ստիպեց հաստատակամ առաջ քայլել և հավատալ լուսավոր և բարգավաճ Հայաստանի ապագային:

ԱՐՑԱԽ
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»:


Արցախում տեղի ունեցավ հանրաքվե, որի ընթացքում Արցախի բնակչությունը «այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, արդյոք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի այլ պետությունների ու հասարակությունների հետ համագործակցության ձևերն ինքնուրույն որոշող անկախ պետություն» հարցին: «Այո՛» էր պատասխանել հանրաքվեի մասնակից քաղաքացիների 99,89%-ը (108615 մարդ):
Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:


Այդ օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը:
Սեպտեմբերի 21-ն ու սեպտեմբերի 2-ը հայ ժողովրդի պատմության մեջ կմնան որպես կարևոր և անջնջելի էջեր: Երկար սպասված անկախություն, երկար սպասված հաղթանակ, մնում է միայն կարողանանք պահպանել այն, ինչ համար դարեր շարունակ պայքարել ենք:
Նյութը պատրաստեց Սյուզաննա Ղուկասյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...