11:04
11/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դիանա Սահինյան՝ Էմմա Ծառուկյանի մասին

2017-10-25 11:37

Դիանա Սահինյան
Էմմա Ծառուկյանի ընկերուհի


Էմման ինձ համար պարզապես ընկեր չէ, նա ինձ շատ հարազատ անձնավորություն է, ում վաղուց եմ ճանաչում և չեմ դադարում հիանալ նրա ազնիվ էությամբ, բարությամբ, հոգատարությամբ, անմնացորդ նվիրումով իրեն հարազատ մարդկանց և իր սիրելի մասնագիտությանը: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ նրա նման հարազատ մարդ ունեմ կողքիս և նրա հետ մտերմությունն իմ կյանքում, կարծում եմ, ճակատագրական էր: Ես, ի դեմս Էմմայի՝ ինձ համար բացահայտեցի մարդկային եզակի անձնավորություն, անկեղծ կերպար, որն անչափ սիրեցի: Երևի թե մեր ընկերությանը, հոգևոր կապին նպաստեց նաև այն հանգամանքը, որ մենք նույն ծննդավայրն ունենք, ապրել ենք միևնույն միջավայրում, հասակակիցներ ենք, և այսօր էլ մեր երեխաներն են սերնդակիցներ:
Ասում են՝ մարդուն լավ ճանաչելու համար պետք է նրա հետ ճամփորդել, և պետք է նշեմ, որ Էմման ճանապարհի հիանալի ընկեր է, մենք շատ ենք ճամփորդել միմյանց հետ, ունենք հաճելի հիշողություններ: Ինձ հիացնում է նաև Էմմայի պրպտուն միտքը, նորի նկատմամբ բաց լինելը, մասնագիտական ոլորտում առավելագույնին ձգտելը, ինքնակատարելագործվելու անսպառ ցանկությունը, և ես կարծում եմ, որ նրան նման մաքսիմալիստ և լուսավոր մարդը կոչված է բժիշկ լինել:
Շնորհավորում եմ Էմմային իր նախագծի իրականացման առթիվ և մաղթում երջանկություն, նորանոր հաջողություններ, ավելի մեծ բարձունքներ մասնագիտական ոլորտում:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...