09:05
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լիլիթ Ոսկանյան՝ Էմմա Ծառուկյանի մասին

2017-10-25 11:33

Լիլիթ Ոսկանյան
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ աչքի հիվանդությունների ամբիոնի դոցենտ

Շուրջ վեց տարի է, ինչ ճանաչում եմ Էմմա Ծառուկյանին, սկզբում՝ որպես իմ ուսանողուհի, այնուհետև՝ 2013թ., որպես մեր կենտրոնի կլինիկական օրդինատոր, նեղ մասնագիտացում ստացող երիտասարդ բժշկուհի: Մեր կենտրոն այցելելու առաջին իսկ օրերից հասցրեցի նկատել, թե ինչպիսի ուշադրությամբ և հոգատարությամբ է նա շփվում հիվանդների, ինչպես նաև բուժանձնակազմի հետ: Ճանաչեցի և սիրեցի նրա մարդ տեսակը, իսկ այնուհետև տեսա նրա մասնագիտական հետաքրքրվածությունը, մեծ պոտենցիալը, որն արդեն ակնհայտ էր դառնում: Ինձ դուր էր գալիս նաև նրա հանգիստ վերաբերմունքը իր փոքրիկ հաջողություններին և չշտապելը առավել մեծ քայլերով առաջ գնալ, ինչը հատուկ է երիտասարդ մասնագետներին: Էմման իր հաջողությունների նկատմամբ դրսևորեց ողջամիտ վերաբերմունք և պրակտիկ դասընթաց անցավ մեր բոլոր բաժանմունքներում, մասնակցեց վիրահատությունների, հարստացրեց իր գործնական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցավ բազում կոնֆերանսներում:
Օրդինատուրան անցնելու երեք տարիների ընթացքում նա մասնագիտական մեծ աճ ապրեց, դա կարծես փնտրտուքի ժամանակահատված էր Էմմայի համար, նա փնտրում էր իր գործը, այն ուղղվածությունը, որն իրենն է, և որում ինքը կարող է իրեն լավագույնս դրսևորել որպես բժշկուհի: Այդպես ձևավորվեց երիտասարդ Էմմա Ծառուկյան բժշկուհու կերպարը, որն այսօր տեսնում ենք:
Նա նաև քաղաքակիրթ շփվելու յուրահատուկ մոտեցում ունի թե՛ գործընկերների, թե՛ այցելուների հետ, նրա հոգատարությունն ու սերը գնահատվում է բոլորի կողմից: Եվ պետք է նշեմ, որ շատ են եղել դեպքեր, երբ հիվանդները խնդրել են, որ ինձ հետ զուգահեռ աշխատող բժիշկը Էմման լինի:
Ես ուրախ եմ, որ այսօր Էմման ստեղծել է ժամանակակից ակնաբուժական մի բաժանմունք, որտեղ կարողացել է համադրել որակյալ ծառայությունը, գեղեցիկն ու ժամանակակիցը: Էմման այդ ամենն արել է մեծ զգուշությամբ, բոլոր մանրուքները կարևորելով և չշեղվելով մասնագիտական չափանիշներից: Դա շատ կարևոր հատկանիշ է, որը նրան հետագայում առավել մեծ հաջողություններ կբերի:
Ես վստահ եմ, որ Էմման ժամանակի ընթացքում ընդլայնելու և զարգացնելու է իր գործունեությունը, հասնելու է բազում հաջողությունների, և հույս ունեմ, որ նա այդ ճանապարհը կանցնի ավելի քիչ դժվարություններով ու հիասթափություններով, կպահպանի իր մարդ տեսակն ու տարիներ անց կդառնա գիտական աստիճան ունեցող բարձրակարգ բժշկուհի: Ցանկանում եմ, որ գա մի օր, որ Էմման էլ ինձ նման ուսանողներ ունենա, որոնց փոխանցի իր գիտելիքները, և վստահ եմ, որ մի օր ես մոտենալու եմ նրան և խորհուրդ հարցնեմ, թե ինչ անեմ, որ իմ հիվանդն առավել արդյունավետ բուժում ստանա: Ես նրան ցանկանում եմ լավագույնը, քանի որ նա արժանի է կյանքի բոլոր բարիքներին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...