09:38
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արմեն Վարդանյան՝ Էմմա Ծառուկյանի մասին

2017-10-25 11:26

Արմեն Վարդանյան
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ես ծանոթացել եմ Էմմա Ծառուկյանի հետ նրա՝ մեր կենտրոնում կլինիկական օրդինատուրա անցնելու տարիներին: Նա բարձր առաջադիմությամբ սովորել է մեզ մոտ, աշխատել, արձանագրել դրական արդյունքներ:
Էմման շատ նպատակասլաց և, միևնույն ժամանակ, համեստ բժշկուհի է: Ինձ դուր է գալիս նրա ձգտումը, համառությունը՝ խորանալ ակնաբուժության մեջ, ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիքներ: Այժմ նա քայլեր է կատարում վիրաբուժության ոլորտում, ես փորձում եմ հնարավորինս օգտակար լինել նրան, և նկատում եմ, որ Էմման շատ արագ է ըմբռնում ամեն բան: Սովորաբար կանայք ավելի հուզական են և վիրահատությունների ժամանակ դժվարությամբ են զսպում իրենց հույզերը, հաճախ նրանց ձեռքերը դողում են, սակայն զարմանալի է, բայց փաստ, որ վիրահատության ժամանակ Էմման առաջնորդվում է ոչ թե հույզերով, այլ մասնագիտական մոտեցումներով: Ես նրա մեջ տեսնում եմ ապագա պրոֆեսիոնալ վիրաբույժի, քանի որ նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշերը:
Ես ողջունում եմ ախտորոշիչ ծառայություն հիմնելու և նորագույն սարքավորումներ ձեռք բերելու նրա նախաձեռնությունը, և որպես ակնաբուժության մեջ սահուն քայլերով առաջ քայլող բժշկուհու՝ մաղթում եմ նրան անկոտրում կամք, մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...