11:13
10/18/2017
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-09-29 15:16

 «Դե Ֆակտո » N 135 (08/2017թ.)  

Ոսկեգործությունը ՀՀ տնտեսության ամենազարգացած ճյուղերից է, ինչը զարմանալի չէ, քանի որ հայ վարպետներն իրենց բարձրարվեստ աշխատանքներով աչքի են ընկել դեռևս հնագույն ժամանակներից: Իսկ այսօր արդեն ոսկյա զարդերը դարձել են համաշխարհային նորաձևության կարևոր մասնիկը՝ ընդգծելով հատկապես կանանց նորաձև և նրբագեղ տեսքը: 


Նորանկախ Հայաստանի պայմաններում, երբ դեռ ձևավորված չէր երկրի տնտեսական դաշտը, ոսկեգործության ոլորտը բարձիթողի վիճակում էր, հայ ոսկերիչներն իրենց աշխատանքները վաճառում էին Երևան քաղաքի տարբեր այգիներում, փողոցներում: Եվ թերևս ակնհայտ էր, որ կարիք կար նրանց համախմբել մեկ հարկի տակ, ստեղծել հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի համար: Այդ կարևոր քայլը կատարեց ‹‹Վաղարշ և որդիներ կոնցեռն›› ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վաղարշ Աբրահամյանը, ով այդ տարիներին ևս գործունեություն էր ծավալում ոսկեգործության ոլորտում և նկատել էր այդ բացը: Նա հիմնեց ,Ոսկու շուկաե առևտրա-արտադրական համալիրը՝ կարևոր քայլ կատարելով ՀՀ ոսկեգործության ոլորտում, խթանելով դրա զարգացումը: Այսօր համալիրում գործում են ժամանակակից արտադրամասեր, որտեղ պատրաստվում են յուրօրինակ զարդեր, որոնք իրենց որակով և ճաշակով մրցունակ են նաև ՀՀ սահմաններից դուրս՝ միջազգային շուկայում: Պատահական չէ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները նախընտրում են՝ որպես նվեր, իրենց հետ Հայաստանից ոսկյա զարդ տանել:


,Դե Ֆակտոե ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ‹‹Վաղարշ և որդիներ կոնցեռն›› ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վաղարշ Աբրահամյանին, ով մեզ տված հարցազրույցի ընթացքում բացահայտում է Հայաստանում ոսկեգործության զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները, իր բիզնես հաջողության գրավականը, իր առաջիկա հետաքրքիր ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև Վաղարշ Աբրահամյան մարդ տեսակը:

 



Վերադառնալ