21:20
02/25/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռուսաստանի հայերի միության մոսկովյան մասնաճյուղի ղեկավարի համար գերխնդիր է հայ ազգային ինքնության և մշակույթի պահպանումը

2017-08-21 11:20

«Դե Ֆակտո » N 134 (07/2017թ.) 

«Հայ ժողովրդի առանձնահատուկ պատմությունը կերտել է իսկապես քաջ, միասնական եւ անբաժանելի ազգ:

Եվ յուրաքանչյուր հայի պարտքն է պահպանել այդ հատկանիշներն

ու

համատեղ ջանքերով կառուցել բաց հասարակություն՝ սոցիալական իրականության ռացիոնալ, քննադատական եւ կոնցեպտուալ տեսլականով»:

Փոքրիկ տեղեկատվություն առաջին անգամ Մոսկվայում հայերի բնակություն հաստատելու մասին: 
Հայերը հայտնվել են Մոսկվայում ավելի քան 8 դար առաջ, եւ Իվան Ահեղի հրամանով բնակություն են հաստատել Սպիտակ քաղաքի շրջաններում, Նիկոլսկո-Ստոլպովոյի նրբանցքում:

 

 Շահեն Պետրոսյանի կենսագրությունը՝ համառոտ: 


Շահեն Պետրոսյանը սկսել է գլխավորել Ռուսաստանի հայերի միության մոսկովյան քաղաքային գրասենյակը մեկ տարի առաջ, սակայն մինչ այդ, ակտիվ մասնակցություն է ունեցել հայ համայնքի գործունեությանը: Մոսկվայում նա կարողացել է ձեռք բերել իր գործընկերների և հայկական սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների վստահությունը: 
Դեռ 2006 թվականին Հայաստանում հիմնել է Ավանդական կարատեի ֆեդերացիան՝ JKA Armenia: 
Իրավաբանական գիտությունների թեկնածու է: 
Ծնվել է 1981 թվականին Երևանում, հայտնի գիտնականների՝ իրավաբանների ընտանիքում: Նրա պապը՝ Շահեն Նիկոլայի Պետրոսյանը, 1950-ականներին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն դատարանի նախագահն էր, այնուհետև՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանը:

 

Ռուսաստանի հայերի
միության մոսկովյան գրասենյակի ծրագրերը շատ են եւ տարաբնույթ:


Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան գրասենյակի ղեկավարը, ընթացիկ գործունեությունից բացի, պետք է ստեղծի Ռուսաստանի հայերի միության ֆունկցիոնալ ստորաբաժանումներ Մոսկվայի 12 վարչական օկրուգներում և 146 շրջաններում: Դա նրա համար առաջնային կարևորության խնդիր է, քանի որ հենց այդ նախագծով է եկել Ռուսաստանի հայերի միություն: «Այդպիսի մոտեցումը,-համոզված է նա,-թույլ կտա բացահայտել Մոսկվայում ապրող հայկական սփյուռքի ադապտացիայի հետ կապված խնդիրները, առավելագույնս ներգրավել մեր հայրենակիցներին համայնքի գործունեության մեջ»:

Մոսկվայի տարբեր շրջաններում գործող մի քանի ստորաբաժանումների աշխատանքներն արդեն կարգավորված են:


Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան գրասենյակը շարունակում է շրջանային ստորաբաժանումների լիազոր ներկայացուցիչների թեկնածուների ընտրությունը: «Մենք մեր թիմ ենք ընդունում մարդկանց, ովքեր քաջ գիտակցում են իրենց պատասխանատվությունը հայ ժողովրդի առջև: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ են ազնիվ, պարկեշտ ղեկավարներ, որոնք սիրում են իրենց հայրենիքը և ժողովրդին»:

Ռուսաստանի հայերի միության մոսկովյան գրասենյակի ղեկավարը վստահ է, որ ծրագրի իրականացումը Ռուսաստանի հայերի միությանը կապահովի վարչական և ֆինանսական ռեսուրսներով, որոնց գրագետ օգտագործումը թույլ կտա լուծել Մոսկվայի հայ համայնքի առանցքային խնդիրները և ստեղծել սեփական ժամանակակից ենթակառուցվածքներ:
ՌՀՄ Մոսկովյան գրասենյակի երկրորդ խնդիրն է Մոսկվայում ստեղծել ամենամեծ Երիտասարդական շարժումը: Այս նախագիծն արժանացել է թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի մի շարք պետական կառույցների հավանությանը:
«Մենք ցանկանում ենք ապագա սերունդների համար ստեղծել ամենաժամանակակից և կազմակերպված օգնության ու աջակցության համակարգ: Խոսքը մի հարթակի ստեղծման մասին է, որը կմիավորի հայոց պատմության և մշակույթի ամենաերիտասարդ և ամենաեռանդուն երկրպագուներին»,-պարզաբանում է Շահեն Պետրոսյանը:
Նրա համոզմամբ՝ հենց երիտասարդությունն իր ակտիվությամբ, նախաձեռնողականությամբ և հավատով դեպի լուսավոր ապագան կարող է վերականգնել հայ ժողովրդի լավագույն ավանդույթները, մատաղ սերնդի գիտակցության մեջ ձևավորել և ամրապնդել իսկական հայրենասերի կերպարը:
Միաժամանակ կազմակերպությունն աշխատանքներ է իրականացնում պրոֆեսիոնալ միավորումների ստեղծման ուղղությամբ՝ բժիշկների, իրավաբանների, գործարարների, մարզիկների, մշակույթի և արվեստի գործիչների և այլ:

«Արցախի կուսական 
բնությունը՝ ռուս բլոգերների աչքերով» կոչվող նախագիծը կմեկնարկի օգոստոսին:

Օգոստոսին Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան գրասենյակը կմեկնարկի «Արցախի կուսական բնությունը՝ ռուս բլոգերների աչքերով» կոչվող հատուկ նախագիծը: Այն ստեղծվել է ՀՀ ներդրումների և տնտեսական զարգացման նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ ջանքերով: Ճանաչողական Էթնո տուրի շրջանակներում ռուս բլոգերների խումբը կայցելի Արցախի տեսարժան վայրերը: Նախագծի նպատակն է ցույց տալ աշխարհին, որ Արցախը անվտանգ երկիր է զբոսաշրջիկների և ճանապարհորդների համար և հայտնի է իր պատմական ու ճարտարապետական հարուստ ժառանգությամբ:

 

Հայ ազգային մշակույթի խթանումը եւ ինքնության պահպանումը ՌՀՄ 
Մոսկովյան գրասենյակի ծրագրերում կարեւոր տեղ է զբաղեցնում:


Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան գրասենյակն աջակցություն է ցուցաբերում տարբեր միջոցառումների կազմակերպմանը, որոնք ուղղված են Մոսկվայում հայ ազգային մշակույթի պահպանմանը: Մայիս ամսին կազմակերպությունը ՀՀ սփյուռքի նախարարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աջակցությամբ տոնական համերգ էր կազմակերպել՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության օրվան և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: 

Տարվա ընթացքում ՌՀՄ 
Մոսկովյան գրասենյակն
ակտիվորեն օժանդակել է նաեւ հայկական տարբեր 
համայնքների կողմից 
սոցիալ-մշակութային 
միջոցառումների կազմակերպմանը:


Արամ Խաչատուրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ՌՀՄ Մոսկովյան գրասենյակը հատուկ մրցանակ էր սահմանել «19-20-րդ դարերի օպերաներից արիաների լավագույն կատարման համար»:
Կազմակերպությունը պարբերաբար անցկացնում է կրթական դասընթացներ և մաստեր-կլասներ երիտասարդության համար, ինչպես նաև աջակցում է գրողներին՝ հրատարակելով նրանց ստեղծագործությունները:


Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան քաղաքային գրասենյակն իր կոչն է հղում հայ համայնքի ներկայացուցիչներին:

ՌՀՄ Մոսկովյան գրասենյակն օժանդակում է նաև Մոսկվայում հայկական թատրոնի գործունությանը:


Ինչպես նաև կազմակերպությունն ակտիվորեն աջակցում է սպորտային միջոցառումների կազմակերպմանը: ՌՀՄ Մոսկովյան գրասենյակի ջանքերով վերանորոգվել է և անհրաժեշտ սպորտային սարքավորումներով հագեցվել Ռուսաստանում հայերի միության սպորտային ակումբը: Վերջերս ակումբում ընթացավ բռնցքամարտի պատանեկան հերթական մրցաշարը:


Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան քաղաքային գրասենյակն իր կոչն է հղում հայ համայնքի ներկայացուցիչներին:

Ռուսաստանի հայերի միության Մոսկովյան քաղաքային գրասենյակն ակտիվ համագործակցության կոչ է անում իր հայրենակիցներին. «Եկե՛ք մի կողմ դնենք որոշակի դատողություններ և կարծրատիպեր, որոնք խանգարում են հասնել մեր նվիրական նպատակին և հոգեպես պատրաստվենք համատեղ ներդաշնակ աշխատանքին»:

 

Լրագրող՝ Սուսաննա Թամազյան
Թարգմանիչ՝ Հռիփսիմե Ղազարյան


ШАГЕН ПЕТРОСЯН


Руководитель Московского городского
отделения Союза армян России

Сохранение национальной идентичности, ценностей и культуры - приоритетная задача руководителя Московского городского отделения Союза армян России


“Уникальная история армянского народа сформировала поистине отважную, единую

и неделимую нацию.

И долг каждого армянина – сохранить эти качества и совместными силами

создать открытое общество с рациональным, критичным и концептуальным видением социальной реальности”.


Справка:


Армяне появились в Москве более восьми столетий назад и по указу Ивана Грозного поселились в районах Белого города, Никольско - Столпового переулка.

 

Краткая биография:


Шаген Петросян возглавил Московское городское отделение Союза армян России ровно год назад, но и до этого принимал активную роль в жизнедеятельности армянской общины. В Москве ему удалось снискать доверие и сослуживцев и видных представителей армянской Диаспоры. Еще в 2006 году Ш.Петросян основал в Армении федерацию традиционного каратэ - JKA Armenia. Имеет ученую степень кандидата юридических наук. Петросян родился в 1981 году в Ереване в семье известных ученых, юристов. Его дед - Шаген Николаевич Петросян в 50-е годы был Председателем Верховного суда Армянской ССР, а после - деканом Юридического факультета ЕГУ.

Планы Московского отделения САР:

Руководителю Московского отделения САР, помимо текущей деятельности, предстоит создать во всех 12 округах и 146 районах Москвы функциональные подразделения Союза армян России. Это задача №1 - именно с этой программой Шаген Петросян и пришел в Союз армян России. Такой подход, уверен он, позволит общине выявить проблемы адаптации армянской Диаспоры в Москве, максимально вовлечь соотечественников в жизнедеятельность общины.

Работа нескольких подразделений в разных районах Москвы уже налажена.


«Московское отделение Союза армян России продолжает отбор кандидатов на должность полномочного представителя районного подразделения. Мы принимаем в нашу команду людей, хорошо осознающих свою ответственность перед армянским народом. Нам нужны, прежде всего, честные и порядочные руководители, горячо любящие свою Родину и свой народ». 
Руководитель Московского отделения САР убежден, что выполнение программы обеспечит Организацию административными и финансовыми ресурсами, грамотное использование которых позволит решать ключевые задачи армянской диаспоры в Москве и создать собственную современную инфраструктуру. 
Вторая наша задача - создание в Москве самого крупного Молодежного Движения. Данный проект нашел поддержку ряда государственных структур и в Москве и в Ереване. «Мы хотим создать для грядущего поколения самую современную и организованную систему помощи и поддержки. Речь идет о создании площадки, которая объединит самых молодых и ревностных почитателей отечественной истории и культуры», - поясняет Шаген Петросян. 
Согласно его убеждениям, именно молодежь своей активностью, инициативностью и верой в светлое будущее может возродить самые лучшие традиции армянского народа, сформировать и укрепить в сознании юного поколения образ настоящего патриота.
Одновременно Организация работает над созданием профессиональных объединений - врачей, юристов, предпринимателей, спортсменов, деятелей культуры и искусства и др.

«Девственная красота Арцаха глазами российских блогеров»

В августе Московское отделение САР запускает специальный проект «Девственная красота Арцаха глазами российских блогеров». Проект организован совместно с Госкомитетом по туризму при Министерстве экономразвития и инвестиций Армении. В рамках ознакомительного этно-тура группа российских блогеров посетит живописные места Арцаха. Цель проекта – показать миру, что Арцах безопасная для туристов и путешественников страна, которая славится богатым историческим и архитектурным наследием.


Продвижение национальной культуры и сохранение самобытности:


Московское отделение САР оказывает поддержку в организации различных мероприятий, направленных на сохранение национальной культуры в Москве. В мае Организация при поддержке Министерства Диаспоры РА и Посольства РА в РФ организовала праздничный концерт, приуроченный ко Дню первой Республики и 25-летию установления дипломатических отношений между Республикой Армения и Российской Федерацией.


На протяжении года 
Московское отделение активно помогало различным армянским сообществам в организации социально-культурных мероприятий.

В рамках Международного конкурса им. Арама Хачатуряна Московское отделение учредило специальный приз «За лучшее исполнение арии из опер 19-20 веков».
Периодически Организация проводит для молодежи образовательные тренинги и мастер-классы, также оказывает поддержку писателям, публикуя их произведения. 
Московское отделение САР поддерживает также деятельность Московского армянского театра в Москве. 
Также Организация активно поддерживает Спортивные мероприятия. Усилиями Организации отремонтирован и оснащен необходимым оборудованием Спортклуб Союза армян России. Недавно в спортклубе прошел очередной юношеский турнир по боксу.

Призыв:
Московское городское отделение САР призывает своих соотечественников к активному сотрудничеству: «Давайте отбросим некоторые суждения и стереотипы, которые мешают идти к заветной цели, и психологически подготовимся к совместной гармоничной работе».




Վերադառնալ