16:51
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արկադի Համբարձումյանի մասին...

2017-06-27 14:16

Արկադի Համբարձումյանի մասին...

«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.) 

ԱՐԹՈՒՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ՀՀ Լոռու մարզպետ

Իմ կարծիքով` Աժ յուրաքանչյուր պատգամավոր, օրենսդրական գործունեություն կատարելուց զատ, իր ընտրատարածքի մարդկանց և տվյալ մարզի բնակչության յուրատեսակ դեսպանն է թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր իշխանություններում: Գոհունակությամբ պետք է նշել, որ Աժ նախորդ ու այժմյան գումարման լոռեցի պատգամավորները եղել են և կան մեր բոլոր խնդիրների լուծման շահագրգիռ գործիչներ: Նրանց թվում՝ Արկադի Համբարձումյանը: Նրա ընտրողները միշտ ջերմ են արտահայտվել իրենց ընտրյալի մասին:
Ներկայում, երբ 2017-2025 թթ. մարզի զարգացման ռազմավարության մեկնարկի շեմին ենք, միաժամանակ՝ համայնքների համաչափ զարգացման գերակա նպատակներն ու խնդիրներն ենք իրականացնում, մարզային և համայնքային իշխանությունների ու մարզից ընտրված Աժ պատգամավորների թիմային, նպատակաուղղված գործունեությունն առավել, քան կարևորվում է: Իսկ Արկադի Համբարձումյանը ակտիվ և գործունյա թիմակից է:
Պետք է նշեմ, որ Արկադի Համբարձումյանն իր ընտրողներից, ինչպես նաև Լոռու մարզից նրան հասցեագրված և ոչ մի խնդիր, ոչ մի հարցադրում անպատասխան չի թողել, դրանք բոլորը լուծում են ստացել օրենքի սահմաններում: Նա մեծապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, բազմաթիվ հարցերում օժանդակել ֆերմերներին, խթանել նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարյուրավոր մարդկանց օգնության ձեռք մեկնել սոցիալական խնդիրների լուծման գործում:
Ներկայիս Ազգային ժողովում՝ նորացված սահմանադրության պահանջներով ու ընձեռած նոր հնարավորություններով, պատգամավորական գործունեության նոր մոտեցումներ է ակնկալվում: Նորն ու առաջադեմն անմիջապես ընկալելու, ակտիվորեն գործի լծվելու, իրատես կանխատեսումներ ու ճիշտ որոշումներ կայացնելու Արկադի Համբարձումյանի անձնական որակները մեծապես շահեկան են լինելու օրենսդիր իշխանության գործունեության մեջ:


ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ
Հայաստանյաց Առաքելական եկեղեցու
Գուգարաց թեմի առաջնորդ


Պարոն Համբարձումյանին ճանաչում եմ դեռ 2003 թվականից:
Նրան կարող եմ բնութագրել շատ կամեցող, ժողովրդի մասին մտածող և բոլորի հաջողությամբ մշտապես երջանկացող մարդ:
Միշտ հանրային, հասարակական կյանքում զգացել ենք իր մասնակցությունը, հատկապես Սպիտակի տարածաշրջանում, և այստեղ բնակիչները նույնպես իրեն մեծ հարգանքով և սիրով են վերաբերվում: Բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել ի նպաստ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար:
Արկադի Համբարձումյանին ցանկանում եմ և՛ Ազգային Ժողովում, և՛ հասարակական կյանքում շարունակի իր գործունեությունը նույն ոգով և մշտապես իր մասնակցությունը ունենա ազգօգուտ աշխատանքներում:


ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Արկադի Համբարձումյանը հայտնի և հարգված անձնավորություն է, ով բավականին լուրջ ներդրում ունի ՀՀ տնտեսության մեջ: Այսօր նա Աժ պատգամավոր է և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը, ազնիվ է իր ընտրողների հետ: Ճիշտ է, նա հաճախակի ելույթներ չի ունենում, բայց պարտաճանաչ կերպով աշխատում է հանձնաժողովում: Կարծում եմ, որ նման մարդիկ պետք է ավելի շատ լինեն մեր հասարակության մեջ:


ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԺ պատգամավոր

Արկադի Համբարձումյանը, որպես գործընկեր շատ կազմակերպված է, իր աշխատանքային պարտականությունները կատարում է շատ լավ, և եթե ինչ-որ ծրագիր է նախաձեռնում, ապա այն անպայման, պետք է հաջողությամբ պսակվի:
Արկադի Համբարձումյանին ցանկանում եմ հաջողություն, ուժ և ամուր կամք, որպեսզի կարողանա իր կարողությունները ճիշտ օգտագործի և որպես պատգամավոր նպաստի երկրի տնտեսական զարգացմանը:


ՄԻՆԱՍ ՍԱՅԱԴՅԱՆ
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի
կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ

Արկադի Համբարձումյանին ճանաչում եմ այն օրվանից երբ նա առաջադրվել էր որպես պատգամավորության թեկնածու, արդեն 10 տարուց ավել կլինի:
Նրան և՛ որպես մարդ, և՛ որպես ընկեր միայն կարող եմ բնութագրել դրական տեսանկյունից, մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն է, առանց չափազանցման ասեմ, որ չեմ հիշում որևէ դեպք, երբ իր ընտրողներն իրեն որևէ խնդրով մոտենան նա անպատասխան թողնի:
Արկադի Համբարձումյանը շատ ուշադիր է կրթական, մշակութային կյանքին, մշտապես իր աջակցությունն է ցուցաբերում մարզի դպրոցներին թե՛ ֆինանսական, թե՛ այլ խնդիրներով:
Մաղթում եմ պարոն Համբարձումյանին առողջություն, հաջողություն և երջանկություն:
Թող իր բարեգործական աշխատանքները շարունակական լինեն, ինչ աշխատանքներ մինչ այս կատարել է Լոռու մարզում, նույն ձևով էլ շարունակի:


ՍԱՄՎԵԼ ԼԱՄԲԱՐՅԱՆ
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի
առողջապահության եւ սոցիալական ապահովության
վարչության պետ

Արկադի Համբարձումյանին ճանաչում եմ արդեն բավականին երկար ժամանակ:
Որպես պատգամավոր, որպես մարդ և հայրենակից բոլոր տեսանկյուններից ամենաբարձր գնահատականին արժանի մարդ է նա: Յուրաքանչյուր պարագայում գիտի իր պարտականությունները թե՛ որպես պատգամավոր իր ընտրողների նկատմամբ, թե՛ որպես սպիտակցի իր համաքաղաքացիների նկատառմամբ և թե՛ որպես ընկեր իր ընկերների նկատմամբ:
Արկադի Համբարձումյանին ցանկանում եմ, նախ և առաջ առողջություն, համբերություն և առաջընթաց աշխատանքում, քանի որ իր շարունակական բարի գործերը միայն միտված են Հայաստանի բարօրության համար:


ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն

Արկադի Համբարձումյանին ճանաչում եմ արդեն 10 տարուց ավելի, ծանոթացել ենք այն ժամանակ երբ Սպիտակի բժշկական կենտրոնում բաց դռների օր էր կազմակերպված: Մեր շփումը ավելի մտերմացավ այն բանից հետո, երբ մեր հիվանդանոցին անհրաժեշտ էր սարքավորումներ և նա օգնեց հիվանդանոցին՝ նվիրելով անհրաժեշտ սարքավորումները:
Արկադի Համբարձումյանը մեծատառով մարդ է՝ բարի, պատասխանատու, և աշխատանքին նվիրյալ: Ցանկանում եմ բարձրաձայնել, որ նա անընդմեջ կապի մեջ է բնակիչների հետ և հինգ տարին մեկ անգամ չէ, որ գալիս է Սպիտակ. իր գրասենյակն աշխատում է ամեն օր և նա բոլորին միշտ օգնում է: Չի եղել մի դեպք, որ մարդ ունենա լուրջ խնդիր, դիմի իրեն և նա չօգնի:
Քանի որ մասնագիտությամբ բժիշկ եմ, նախ և առաջ իրեն ցանկանում եմ քաջ առողջություն, թող առողջ լինի, որպեսզի կարողանա իր հետագա ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնել:


ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ
«+ Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի
եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ

Արկադի Համբարձումյանին ճանաչում եմ դեռ փոքր հասակից, ճանաչում եմ իր ընտանիքին, հրաշալի ծնողներ ունի:
Եթե մեկ նախադասությամբ բնութագրեմ. ապա կասեմ, որ նա իսկական օջախի որդի է: Գործարար և ունևոր լինելը դեռևս բարձրագույն արժեք չէ: Այն արժևորվում է, երբ շենացնում ես հայրենի հողն ու երկիրը: Վաղ հասակից Արկադին իր ընտանիքում ճիշտ այդպիսի դաստիարակություն է ստացել: Եվ ինչպես ժողովուրդն է ասում՝ խնձորը ծառից հեռու չի ընկնում:
Ամեն անգամ երբ իմ ծննդավայր` Սպիտակ եմ այցելում, հաճույքով լսում եմ Արկադիի կատարած բազում բարի ծրագրերի մասին: Գիտեք, այն բարի գործերը, որ նա է կատարում, միայն այն մարդը կաներ, ով սիրում է իր հայրենիքը, իր ծննդավայրն ու ազգը:
Հաճելի է այն փաստը, որ ժողովուրդը գնահատում է իր զավակի կատարած աշխատանքները և երկրորդ անգամ ընտրում է որպես պատգամավոր, որպես իրենց շահերը ներկայացնող անձ: Եթե յուրաքանչյուր անհատ, ով հնարավորություն ունի, կարողանա իր բնօրրանի համար այդքան աշխատանք կատարել, որքան Արկադի Համբարձումյանը, այդ ժամանակ Հայաստանը կդառնա Հայաստան:
Արկադի Համբարձումյանին և իր փոքրիկ գերդաստանին ցանկանում եմ առողջություն և մաղթում եմ, որ նույն ուժգնությամբ շարունակի իր աշխատանքը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...