16:30
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հանուն բարեկեցիկ ու բարեկարգ Երեւանի պատրաստ եմ ջանասիրաբար աշխատել

2017-06-05 10:25

Աշխատանքային չորս տարիների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանին հաջողվել է արժանանալ բնակչության վստահությանն ու հավատին, ձևավորել առողջ փոխհարաբերություններ` նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելով ողջ վարչական շրջանում, ղեկավարվելով հավասարության և օբյեկտիվության սկզբունքով: 

Արտակ Ալեքսանյանն ընդգրկված է առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ ընտրացուցակում, նա հավատում է Երևանի բարեկեցիկ ապագային և հանուն Երևանի պատրաստ է շարունակել ջանասիրաբար աշխատել:

 

«Դե Ֆակտո » N 131(04/2017թ.) 


-Պարո՛ն Ալեքսանյան, խորհրդարանական ընտրությունները մնացին ետևում, այժմ սպասվում են Երևանի ավագանու ընտրությունները: Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունների արդյունքները և ի՞նչ սպասելիքներ ունեք Երևանի ավագանու ընտրություններից:


-2017թ. կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կարևոր նշանակություն ունեին մեր պետության և ժողովրդի համար, քանի որ դրանցով հիմք դրվեց ՀՀ կառավարման նոր համակարգի ներդրմանը: Պետք է նշեմ, որ ընտրություններն աչքի ընկան լավ կազմակերպվածությամբ, ժողովրդի հստակ կողմնորոշմամբ, թե քաղաքական որ ուժին է տեսնում երկրի կառավարման ղեկին:
Երևանի ավագանու ընտրություններն իրենց բնույթով քաղաքական չեն, այլ քաղաքային, և կարծում եմ, որ երևանցին իր ձայնը կբաշխի ըստ արժանվույն` մտահոգ լինելով իր քաղաքի խնդիրների շուտափույթ լուծման հեռանկարով:
Իմ գնահատմամբ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իսկապես արժանի քաղաքապետ է, ով հիմք դրեց զարգացող, բարեկեցիկ Երևանի ապագայի կերտմանը, և ես վստահ եմ, որ ընտրվելու դեպքում նա ջանք չի խնայի հանուն ապագա Երևանի:


-Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը Երևանի ծայրամասային ամենազարգացած հատվածներից մեկն է, որտեղ գրեթե բոլոր ոլորտները համաչափ զարգացում են ապրում հատկապես վերջին տարիներին: Ի՞նչ կարևոր աշխատանքներ են իրականացվել վերջին մեկ տարվա ընթացքում:

-Վերջին մեկ տարին բուռն աշխատանքային տարի է եղել մեզ համար: Իրականացվեցին բազում ծրագրեր, բարեկարգվեցին, կանաչապատվեցին և ներկայանալի տեսք ստացան մեր վարչական շրջանի բակերը, փողոցները, այգիներն ու խաղահրապարակները: Պետք է նշեմ, որ նախորդ տարում մեր կողմից թիրախավորվել են հատկապես մանկապարտեզները և սպորտդպրոցը: Նշանակալի աշխատանքներ են իրականացվել նաև բնակֆոնդի պահպանության, սոցիալական, կրթության և մշակույթի ոլորտներում:
Եթե թվային տվյալներով ներկայացնեմ, ապա շինարարության և բարեկարգման ոլորտում իրականացվել են` բակերի ասֆալտապատում` 19 400 քմ, փողոցների ընթացիկ վերանորոգում` 38 500 մ., եզրաքարերի վերանորոգում` 100 գմ, եզրաքարերի տեղադրում՝ 42 գմ:
Բնակֆոնդի պահպանման ոլորտում վերանորոգվել է 2293 քմ թեք տանիք, 10373 քմ հարթ տանիք, 65 շքամուտք (բոլոր հարկերը)` 12 պատշգամբ` 12 բնակարաններում:
Բարեկարգվել է թիվ 96 մանկապարտեզի բակային տարածքը` 5079.4 քմ, հիմնանորոգվել է թիվ 89 մանկապարտեզը` 2636.0 քմ, ինչպես նաև մանկապատանեկան համալիր մարզադպրոցը` 867.0 քմ:
Մանկապարտեզներում իրականացվել են նաև գույքի արդիականացման աշխատանքներ:

 

-Ի՞նչ ցավոտ խնդիրներ կան վարչական շրջանում, որոնց լուծումը կապում եք 2017թ. հետ:

-Ճիշտ է, մեր վարչական շրջանը հարուստ է գեղեցիկ և կանաչապատ այգիներով, բակերով, սակայն մեզ համար շատ կարևոր խնդիր է շարունակում մնալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգումը, որը կառուցվելուց ի վեր` երբևէ չի վերանորոգվել և լուրջ հիմնանորոգման կարիք ունի: Այժմ այդ հարցը գտնվում է բանակցային փուլում, և ես հուսով եմ, որ զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները կընդգրկվեն Երևանի քաղաքապետարանի 2017թ. ծրագրերում:

 

-Գո՞հ եք Ձեր պաշտոնավարման չորս տարիների աշխատանքից:

-Այդ չորս տարիներն ինձ համար մեծ փորձառության, ձեռքբերումների, աշխատանքային արդյունավետ տարիներ են եղել: Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից, քանի որ արել եմ հնարավոր ամեն բան իմ վարչական շրջանին և բնակչությանն օգտակար լինելու համար: Իհարկե, պետք է շեշտեմ, որ աշխատանքային հաջողությունների հասնելու ճանապարհին ինձ մեծապես օգնել է բնակչության սերն ու վստահությունը, հավատն իմ աշխատանքի, իրականացրած ծրագրերի հանդեպ, ինչի համար շնորհակալ եմ բոլորից: 

-Հետաքրքիր է, ինչպիսի՞ Երևանի մասին եք երազում:

-Ինձ համար յուրաքանչյուր քաղաք գեղեցիկ է և խորհրդանշական առաջին հերթին իր բնակչությամբ, պատմամշակութային արժեքներով, դրանց նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացու հոգատարությամբ և որպես հոգևոր արժեք կրելով: Ես երազում եմ, որ երևանցին սիրի իր քաղաքը` ինչպես իր տունը, զավակին, ինչպես իր շատ կարևոր մասնիկի, որի բարեկեցությունը, մաքրությունն ու գեղեցկությունն իր համար առաջնային կարևորություն ունի: Ես երազում եմ ուրախ ու երջանիկ երևանցու մասին, ով իր ժպիտով կյանք, գույն, գեղեցկություն կպարգևի իր քաղաքին:
Երևանը մեր քաղաքն է, մեր երկրի դիմագիծը, որում պետք է հստակ ընդգծված լինեն մեր պատմությունն ու արժեքները: Երազանքներս շատ են, կարող եմ անվերջ թվել, սակայն շատ ավելի կարևոր է իրականացնել նպատակաուղղված աշխատանքներ այդ ամենին հասնելու համար: Ես հավատում եմ, որ քաղաքապետի մեր թեկնածուն` Տարոն Մարգարյանը, մեզ հետ միասին կկարողանա իրականություն դարձնել մեր երազանքների մայրաքաղաքի տեսլականը, պարզապես պետք է ճիշտ ընտրություն կատարել և հնարավորություն ընձեռել նրան շարունակելու արդեն իսկ սկսված ու ձեռքբերումներով լի աշխատանքային ուղին: Ես վստահ եմ, որ նա կարող է իրականացնել մեր բոլորի երազանքները բարեկեցիկ, բարեկարգ, հյուրընկալ, մրցունակ և, ի վերջո, ապագայի Երևանի հետ կապված:

 

-Պարո՛ն Ալեքսանյան, հետաքրքիր է իմանալ, որպես Երևանի ավագանու թեկնածու` ինչի՞ եք պատրաստ հանուն Երևանի:

-Կարծում եմ` վերջին չորս տարիների ընթացքում իմ աշխատանքով, նվիրվածությամբ արտահայտել եմ իմ սերը Երևանի, երևանցու հանդեպ, ապացուցել, որ ջանք ու եռանդ չեմ խնայի հանուն բարեկեցիկ ու բարեկարգ Երևանի: Թեև պետք է նշեմ, որ շատ հաճախ ցանկություններս ու հնարավորություններս չեն ներդաշնակվել, միանշանակ կցանկանայի ավելին անել հանուն Երևանի:
Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...