10:27
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐԱՄ ԵԳԱՆՅԱՆ

2017-03-14 10:44

Իմ բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը պետք է ուղղված լինեն միմիայն

հանուն իմ ժողովրդի բարեկեցիկ ու լուսավոր ապագային

 

« Դե Ֆակտո» N 129 (2017թ.)

ԱՐԱՄ ՍՈՒՐԵՆԻ ԵԳԱՆՅԱՆ

Ծնվել է 1956 թվականին հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում:


1974 թվականին ավարտել է Վերին Ճամբարակի միջնակարգ դպրոցը:


1974-76 թթ. ծառայել է Խորհրդային բանակում՝ Ռուսաստանի Դաշնության Վլադիվոստոկ քաղաքում:


1976 թվականից աշխատել է ՀՀ ներքին գործերի համակարգի Ճամբարակի տարածաշրջանում որպես ոստիկան:


1978-81 թթ. աշխատանքին զուգընթաց սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԽՍՀՄ ՆԳ նախարարության Երևանի միլիցիայի հատուկ դպրոցը՝ ստանալով իրավաբանի որակավորում:


1979 թվականին կրտսեր լեյտենանտի կոչումով շարունակել է մասնագիտական գործունեությունը Կրասնոսելսկի(այժմ Ճամբարակ) շրջանի հատուկ պարետամասում, աշխատելով որպես օպեր լիազոր: Երկու տարի անց՝ 1981 թվականին, նշանակվել է հատուկ պարետամասի պետի տեղակալ, այնուհետև 1983 թվականին նշանակվել է հատուկ պարետամասի պետ:

1989-92 թթ. ընդունվել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳ նախարարության Կիևի Ֆ.Դերժինսկու անվան ներքին գործերի ակադեմիան՝ ստանալով իրավաբանի որակավորում:

1990-92թթ. որպես կամավորական մասնակցել է հայրենի բնակավայրի՝ Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակի և Վահան գյուղի սահմանների պաշտպանությանը:


1993 թվականի մայիս ամսից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում նշանակվել է որպես ՆԳ բաժնի պետական ավտոտեսչության պետ: 1995 թվականից աշխատել է նույն համակարգում, որպես ծառայության գծով պետի տեղակալ:

Ոստիկանության համակարգում իր աշխատանքը շարունակել է մինչև 1996 թվականը, արժանանալով լեյտենանտից մինչև փոխգնդապետի կոչման:

2001 թվականին հայրենի Ճամբարակ քաղաքում հիմնել է հացի արտադրամաս, որի տնօրենն է:

2002 թվականից մինչ այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենն է:
Իր արդյունավետ աշխատանքի համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և շնորհակալագրերի: 1997 թվականին պարգևատրվել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: 2009 թվականին «Վազգեն Սարգսյան» մեդալով, 2011 թվականին «Արիության» մեդալով ՀՀ նախագահի կողմից:

Ամուսնացած է ունի երկու որդի:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս անգամ ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արամ Եգանյանն է:
Հայրենասեր են համարվում այն մարդիկ, ովքեր, չնայած բազում դժվարությունների առկայությանը, չեն լքում հայրենի հողը եւ իրենց գործունեությունն են ծավալում իրենց երկրում` շենացնելով այն, ստեղծելով նոր աշխատատեղեր: Մեր այսօրվա զրուցակիցը հենց այն մարդկանցից է, ով, ունենալով բազում հնարավորություններ արտերկրում իր գործունեությունը ծավալելու, չի լքել իր հայրենիքը, այլ ընդհակառակը, փորձել է էլ ավելի զարգացնել եւ հզորացնել իր ծննդավայրը:

 

-Պարո՛ն Եգանյան, ի՞նչ գործունեություն է իրականացնում «Հայանտառ» ՊՈԱԿ «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղը:


-Ասեմ, որ «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղը գտնվում է գյուղատնտեսության նախարարության կազմում: Շուրջ 15 տարի է ինչ ես աշխատում եմ այստեղ, սկզբնական շրջանում այն քայքայված տնտեսությունն էր, սակայն տարիներ անց, իմ աշխատանքային փորձի, ջանքերի շնորհիվ, կարողացա այդ տնտեսության աշխատանքը վերականգնել և այժմ անտառտնտեսությունն իր ծաղկումն է ապրում:
Ընկերության տարածքն ընդգրկում է 11 հազար հեկտար, ունենք մոտ 8 տեսակի ծառ` բոխի, հացենի, կաղնի, հաճարենի, լորենի, տանձենի սոճի և ընկուզենի:
Այսօր տնտեսությունը գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության ներքո: Այստեղ պարբերաբար իրականացվում է ծառատունկ՝ երեսուն հեկտարի վրա: Ծառահատումներն իրականացնում ենք չորացած, ծեր և արդեն ոչ պիտանի ծառերի շրջանում: Ծառերի հատման տեղերը որոշվում են «Հայանտառ»-ի տնօրենի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության անտառշինական ծրագրի համաձայն, իսկ փայտանյութը տրվում է ՀՀ զինված ուժերին: Կառավարության որոշման համաձայն ութ խորանարդ մետրի չափով բնակիչներն անհատույց կարող են օգտվել հատումներից:
Անձնակազմը բաղկացած է 42 անձից՝ անտառապահ, անտառապետ` ըստ բաժինների: Ունենք երեք անտառպետություն` Կարմիրում, Գետիկում և Դպրաբակում:

-Մեծ է եղել Ձեր աջակցությունը ՀՀ զինված ուժերին, միշտ ունեցել եք ներդրում այդ ոլորտում, գիտենք նաև, որ Ձեր հացի գործարանը պայմանագրով հաց է մատակարարում Ճամբարակի տարածաշրջանի զորամասերին. մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Այո՛, 2000 թվականից հացի գործարանը կաղապարային 750 գրամանոց բոքոն տեսակի հաց է մատակարարում Ճամբարակի տարածքում գտնվող զորամասերին: Ընտրեցի զորամասերը, քանի որ չեմ ցանկանում, որ հարակից փոքրիկ խանութներըտուժեն և չկարողանան սպառում իրականացնել բնակիչների շրջանում: Աջակցությունս մեր հայկական բանակին միշտ եղել է` սկսած 1988 թվականից մինչ օրս, թե՛ Ղարաբաղյան, թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմների ժամանակ, ընդհանրապես, ցանկացած պարագայում ես մեր բանակի և հայ զինվորի կողքին եմ: Երբեք չեմ զլանա իմ ժողովրդի, իմ հայրենիքի համար անել դրականն ու արդյունավետը:

 

Իմ կյանքի գաղափարախոսությունն է՝

լինել ազնիվ եւ լավ մարդ իմ հայրենիքի,

ժողովրդի եւ ընտանիքի համար:


-Պարո՛ն Եգանյան, եկեք մի փոքր խոսենք Ձեր ընտանիքի մասին, հետաքրքիրն այն է, որ Ձեր տղաներից երկուսն էլ ընտրել են Ձեր մասնագիտական ուղին, Դո՞ւք եք ուղղորդել նրանց:

-Սիրով, ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ: Տղաներս երկուսն էլ ընտրել են իմ մասնագիտական ուղին: Մասնագիտական կողմնորոշման հարցում ես նրանց ո՛չ ուղղորդել եմ և ո՛չ էլ խոչընդոտել, դա եղել է իրենց ընտրությունը: Տղաներս երկուսն էլ աշխատում են ՀՀ nերքին գործերի համակարգում:
Մեծ տղաս ամուսնացած է ունի երկու դուստր:

-Եվ վերջում, ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում կյանքում:

-Իմ կյանքի գաղափարախոսությունն է՝ լինել ազնիվ և լավ մարդ իմ հայրենիքի, ժողովրդի և ընտանիքի համար: Միշտ պետք է կարողանալ հարգել լավ մարդկանց, սովորել նրանցից, վերցնել ամենադրականն ու ամենավեհը: Այդպիսի մարդկանցից է մեր հարգարժան մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ում տեսակը պետք է օրինակ լինի բոլոր ղեկավարների համար: Նա մշտապես ժողովրդի կողքին է` համարելով մարզի խնդիրներն իր անձնականը և մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Ճամբարակ քաղաքը, որի համար ի սրտե շնորհակալ եմ: Տա Աստված, որ իր գործունեությունը բեղմնավոր լինի, և իր բոլոր ծրագրերը կնքվեն հաջողությամբ:

-Պարոն Եգանյա, Ձեզ ցանկանում ենք հաջողություն:

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...