13:59
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-02-27 15:33

 

Երբ աշխատանքում ներդրվում է սեր` հայրենի հող ու ջրի, հայրենի պետության ու ժողովրդի հանդեպ, ու երբ անձնական մղումներն ու աշխատանքային նպատակները համընկնում են, հաջողությունն ու տեսանելի ձեռքբերումները դառնում են ուղեկիցն այդ գործունեության: Զարգացման ձգտող ու նվիրական մեծ երազանքներ ունեցող մեր հայրենիք-պետությանը հենց այսպիսի սիրով ու նվիրումով աշխատող գործիչներ են պետք, ում համար աշխատանքի գլխավոր նպատակը հայրենի երկրի հզորացումն է:


ՀՀ կառավարության` Տարածքների համաչափ զարգացման ծրագրի իրականացումը կարևոր նախաձեռնություն է մեր երկիրը զարգացման ուղով տանելու համար, սակայն դրա հաջողությունը մեծապես կախված է նաև մարզպետների հետևողական և սկզբունքային աշխատանքից, նոր ծրագրերի և գաղափարների, խնդիրների լուծման ուղիների արդյունավետ առաջարկներից: Այդպիսի գործունեությամբ առանձնանում է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ում աշխատանքի արդյունքում մարզում նկատելի աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում: Նրա կողմից առաջարկված ծրագրերը հավանության են արժանացել նաև ՀՀ կառավարության կողմից: Բարձր գնահատելով Ռաֆիկ Գրիգորյանի արդյունավետ գործունեությունը` «Դե Ֆակտո» ամսագիրը նրան ճանաչեց 2016թ. «Տարվա մարզպետ»:


Առաջիկայում կարևոր ներքաղաքական իրադարձություն է խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցելու նպատակով տարբեր դաշինքներ են կազմվում: Եվ այդ իրարանցման մեջ մեր ժողովուրդը վճռական խոսք ունի ասելու` իր ընտրությամբ: Նա պետք է ճիշտ ընտրություն կատարի, որպեսզի նոր ձևավորվելիք խորհրդարանում հայտնվեն իսկապես մեր երկրի ու ժողովրդի շահերը ներկայացնող ու հանուն դրանց աշխատող քաղաքական ուժեր ու գործիչներ:


«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ում հետ հարցազրույցի ընթացքում փորձել ենք Ձեր ուշադրությունը հրավիրել նրա ջանքերով մարզում իրականացված ծրագրերի և նկատելի հաջողությունների վրա, ինչպես նաև բացահայտել Ռաֆիկ Գրիգորյանի մարդ տեսակը, հավատալիքներն ու սկզբունքները:
 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...