15:24
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտակ Ալեքսանյանի պաշտոնավարման երեք տարիները` ձեռքբերումների ժամանակաշրջան

2017-01-08 14:54

«Դե Ֆակտո» N126 (2016թ.)  

Արտակ Ալեքսանյանը շուրջ երեք տարի է, ինչ պաշտոնավորում է որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ում աշխատանքը բարձր է գնահատվում բնակչության կողմից: Նա երիտասարդ, ժամանակակից հայացքներով եւ արդյունավետ գաղափարներով գործիչ է, ով իր ամենօրյա աշխատանքով եւ նվիրվածությամբ ապացուցում է, որ յուրաքանչյուր բնակչի կողքին է` պատրաստ լսելու նրա խնդիրները եւ կարճ ժամանակում լուծում տալու դրանց:

 

-Պարո՛ն Ալեքսանյան, քաղաքական առումով 2016թ. բավականին լարված, իսկ աշխատանքային առումով` հագեցած տարի էր: Ամփոփելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում իրականացված աշխատանքները` ինչպե՞ս կգնահատեք 2016թ.:
-2016թ. ինձ համար նորանոր ձեռքբերումների, բուռն աշխատանքային տարի էր: Իրականացվեցին բազում ծրագրեր, բարեկարգվեցին և ներկայանալի տեսք ստացան մեր բակերը, փողոցները, այգիներն ու խաղահրապարակները:

-Հատկապես ո՞ր ոլորտների զարգացմանը և խնդիրների լուծմանն էին ուղղված այս տարվա ծրագրերը, կա՞ր հատուկ թիրախավորում:

-Բոլոր ոլորտների զարգացումն էլ ինձ համար կարևոր է և առաջնային, սակայն որպես այդպիսին` թիրախավորվել են մանկապարտեզներն ու սպորտդպրոցը:
Այս տարի մեծ աշխատանքներ են կատարվել նաև շինարարության և բարեկարգման, բնակֆոնդի պահպանության, բակային տարածքների բարեկարգման, կանաչապատման, սոցիալական, կրթության և մշակույթի ոլորտներում:
Շինարարության և բարեկարգման ոլորտում իրականացվել են` բակերի ասֆալտապատում՝ 19 400 քմ, փողոցների ընթացիկ վերանորոգում՝ 38 500 մ, եզրաքարերի վերանորոգում` 100 գմ, եզրաքարերի տեղադրում՝ 42 գմ:
Բնակֆոնդի պահպանման ոլորտում` վերանորոգվել է 2293 քմ թեք տանիք, 10373 քմ հարթ տանիք, 65 շքամուտք (բոլոր հարկերը)` 12 պատշգամբ` 12 բնակարաններում:

-Ի՞նչ կարևոր խնդիրներ են լուծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

-Բարեկարգվել է թիվ 96 մանկապարտեզի բակային տարածքը` 5079.4 քմ, հիմնանորոգվել են թիվ 89 մանկապարտեզը` 2636.0 քմ, և մանկապատանեկան համալիր մարզադպրոցը` 867.0 քմ:
Մանկապարտեզներում իրականացվել է գույքի արդիականացում:

-Ի՞նչ ցավոտ խնդիրներ կան վարչական շրջանում, որոնց լուծումը կապում եք 2017թ. հետ:

-Մեզ համար շատ կարևոր խնդիր է վարչական շրջանում գտնվող Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի
40-ամյակին նվիրված զբոսայգու բարեկարգումը, այն կառուցվելուց ի վեր` երբևէ չի վերանորոգվել և լուրջ հիմնանորոգման կարիք ունի: Այժմ այդ հարցը գտնվում է բանակցային փուլում, և ես հուսով եմ, որ զբոսայգու հիմնանորոգման աշխատանքները կընդգրկվեն 2017թ. ծրագրերում:

-Փոքր և միջին բիզնեսի զարգացումը երկրի տնտեսության հզորության կարևոր գրավական է: Ինչպիսի՞ն է գործարարության զարգացման միտումը վարչական շրջանում, և արդյո՞ք այս տարվա ընթացքում ստեղծվել են նոր աշխատատեղեր:

-Ինչպես գիտեք, մեր վարչական շրջանը բավականին մեծ է և փոքր ու միջին բիզնեսը զարգացման դրական միտում ունի շրջանում: Տարեցտարի էլ ավելի է մեծանում գործարարների, առևտրի նոր կենտրոնների թիվը, ինչն էլ նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մեր վարչական շրջանի գործարարների միջոցով միշտ փորձում ենք օգտակար լինել մեր բնակիչներին և հնարավորության դեպքում` ապահովում ենք աշխատանքով:

-2016թ. լրանում է Ձեր պաշտոնավարման երեք տարին, ինչն աշխատանքային բավականին երկար ժամանակահատված է: Գո՞հ եք երեք տարվա ընթացքում Ձեր կատարած աշխատանքից:

-Այս երեք տարիներն ինձ մեծ փորձառություն տվեցին, և պետք է նշեմ, որ դրանք աշխատանքային արդյունավետ տարիներ էին: Ես գոհ եմ իմ կատարած աշխատանքից: Իհարկե, պետք է շեշտեմ, որ աշխատանքային հաջողությունների հասնելու ճանապարհին ինձ մեծապես օգնեց նաև բնակչության սերն ու վստահությունը, հավատն իմ կատարած աշխատանքի, իրականացրած ծրագրերի հանդեպ:

-Դուք այն ղեկավարներից եք, ով արդեն երեք տարի պարտաճանաչ կերպով ամեն շաբաթ անցկացնում է քաղաքացիների ընդունելության օր: Ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերությունները բնակչության հետ:

-Ամեն հինգշաբթի ինձ մոտ քաղաքացիների ընդունելության օր է, սակայն գրեթե ամեն օր ես ընդունում եմ նրանց, լսում իրենց խնդիրները և փորձում սեղմ ժամկետում լուծում տալ դրանց: Դիմում են ամենատարբեր խնդիրներով: Իմ և բնակիչների միջև կա փոխադարձ վստահություն: Նրանք դիմում են ինձ օգնություն ստանալու մեծ ակնկալիքով, ես էլ աշխատում եմ հնարավորության սահմաններում արդարացնել նրանց հույսերը:

-Պարո՛ն Ալեքսանյան, Մալաթիա-Սեբաստիան բավականին զարգացած և ակտիվ վարչական շրջան է, որտեղ մշակութային և այլ բնույթի միջոցառումների պակաս չի զգացվում: Ի՞նչ գեղեցիկ նախաձեռնություններ կառանձնացնեք, որ իրականացվել են այս տարի:

-Մեր վարչական շրջանն ակտիվ կրթամշակութային կյանքով է ապրում: Նշվել են գրեթե բոլոր տոները` Հայոց բանակի 24-ամյակ, Տյառնընդառաջ, Կանանց միջազգային օր, Վերջին զանգ, Երեխաների պաշտպանության օր, Առաջին զանգ, «Էրեբունի-Երևան-2798», Ամանոր և այլն:
Ամանորի կապակցությամբ ամբողջ Սեբաստիա փողոցը 2 կմ երկարությամբ ձևավորվել է լույսերով: Գեղեցիկ ձևավորում է ստացել նաև Երիտասարդական զբոսայգին: Այժմ մեր բնակիչներն իրենց ժամանցը կանցկացնեն ավելի հաճելի մթնոլորտում:
Վարչական շրջանում կազմակերպվել են նաև բազմաթիվ այլ մշակութային միջոցառումներ: Հատկապես կառանձնացնեի հանրակրթական դպրոցների սաների մասնակցությամբ կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» խորագրով երգի և պարի մրցույթ-փառատոնը՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորների վառ հիշատակին: Թիվ 174 հիմնական դպրոցում բացվել է փառքի սրահ` ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Հրաչյա Սամվելի Մուրադյանի:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք, ո՞րն եք համարում այն ամենակարևոր ծրագիրը, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պետք է իրականացնեք:

-Դարձյալ կանդրադառնամ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի
40-ամյակին նվիրված զբոսայգուն, որը կցանկանայի տեսնել հիմնանորոգված: Իմ պաշտոնավարության ընթացքում պետք է փորձենք նաև բարվոք վիճակի բերել բոլոր նախադպրոցական հաստատությունները:

-Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր որդիները դեռ փոքր են, սակայն յուրաքանչյուր հայր իր որդու հետ կապված որոշակի երազանքներ ունի, նրան վերագրում է իր համար նախընտրելի տղամարդու կերպար: Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել Ձեր որդիներին, կա՞ որոշակի կերպար, որին կցանկանայիք նրանք նման լինեին:

-Որևէ կերպար չեմ ուզում նշել: Ցանկանում եմ, որ որդիներս առաջին հերթին լավ մարդ դառնան, լինեն հայրենասեր, ունենան պատասխանատվության բարձր զգացում, հարգեն մարդկանց ու կարեկից լինեն նրանց հոգսերին: Չլինեն օտարամետ, իրենց հայրենիքը և ժողովրդին ամենից վեր դասեն:

-Առջևում Ամանոր է, Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Իմ բարեմաղթանքները հղում եմ ողջ հայ ժողովրդին: Մաղթում եմ բոլորին անկոտրում կամք և խաղաղություն: Թող խաղաղ երկնքի ներքո իրականանան մեր ժողովրդի երազանքները:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...