08:22
10/16/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-12-21 12:23

«Դե Ֆակտո» N126 (2016թ.)

 

Ցեղասպանություններ տեսած աշխարհի բազում ժողովուրդներ այսօր պայքարում են իրենց պատմության այդ էջը ճանաչելի և դատապարտելի դարձնելու ողջ աշխարհի կողմից, հավերժացնում այն տարբեր հրատարակությունների և իրենց հերոսների հուշարձանների տեղադրման միջոցով: Եվ որքան էլ ճշմարտությանն ընդդիմացողների թիվը մեծ լինի, միևնույնն է, այն բացարձակ արժեք է, և գալու է ժամանակը, երբ վերջիններս զենքերը վայր են դնելու, ստորադասելու են իրենց քաղաքական և տնտեսական շահը` ճանաչելով և ընդունելով իրականությունը և դառնալով բարության ջատագով:
Բուլղարիայում Հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանը, հաստատվելով Բուլղարիայում բազում ծրագրեր է իրականացրել` ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, բարձրաձայնել Հայ դատի խնդիրները եղբոր` Երեմ Հովսեփյանի հետ միասին: Երկու եղբայրների ամենանշանակալի նախաձեռնությունը Վառնայում Զորավար Անդրանիկի տան ձեռքբերումն ու քանդման վտանգից փրկելու նախաձեռնությունն է, ինչպես նաև Զորավար Անդրանիկ անունով հրապարակի անվանակոչումը:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին սիրով ներկայացնում ենք Հարություն Հովսեփյանին: Պետք է խոստովանենք, որ հայ ազգի ուժն իր հայրենասեր զավակների մեջ է, որոնցից են Հովսեփյան եղբայրները. նրանց նվիրական աշխատանքներն առավել մանրամասն ներկայացված են «Դե Ֆակտո» ամսագրի այս համարի էջերում:



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց