13:15
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցանկացած հարցում պետք է հետեւողական լինել, որպեսզի հասնես դրական արդյունքի

2016-12-14 11:02

«Դե Ֆակտո» N125 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն այս անգամ «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության տնօրեն
Արթուր Ղազարյանն է:

-Պարո՛ն Ղազարյան, կարճ ժամանակ է ինչ ընտրվել եք «Արտաշատ» ՋՕԸ-ի տնօրեն, այս ժամանակահատվածում ի՞նչ աշխատանքներ եք իրականացրել, որոնց մասին կցանկանայիք խոսել:


-Կատարված և կատարվելիք աշխատանքներն ուղղված են լինելու «Արտաշատ» ՋՕԸ-ի հետագա զարգացմանը: Ջրօգտագործողների ցանկացած դժգոհությանը մեր աշխատակիցները շտապ արձագանքում և համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Մեր կողմից սպասարկվող որոշ համայնքներում անցկացվել են նոր ջրագծեր, պարբերաբար կատարվում են ներտնտեսային ցանցերի մաքրման և վերանորոգման աշխատանքներ:

-Ո՞ր հողատարածքներն են սպասարկվում Ձեր կողմից և որքա՞ն ջրօգտագործող ունեք:

-«Արտաշատ» ՋՕԸ-ի կողմից սպասարկվող 18 համայնքների մշակելի հողատարածքները կազմում են՝ 5300 հեկտար: Սպասարկումն իրականացնում ենք՝ Արտաշատ, Ոստան, Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նորաշեն, Վերին Արտաշատ, Նարեկ, Վերին Դվին, Ներքին Դվին, Հնաբերդ, Կանաչուտ, Դեղձուտ, Մրգանուշ, Գետազատ, Վարդաշեն, Շահումյան, Այգեստան, համայնքներում, որոնք ունենք մոտ 10.000 ջրօգտագործող:

-Ի՞նչ ճանապարհով է ջուրը Ձեզ հասնում և ոռոգումն ի՞նչ եղանակով եք կատարում:

-Մենք սնվում ենք Ազատի ջրամբարից և մեր 28 խորքային հորերից: Ոռոգումը կատարվում է հիմնականում մեխանիկական եղանակով: Ապագայում ունենք ծրագիր՝ որոշ տարածքներում ավելացնել է ինքնահոս եղանակով ջրի մատակարարման ծավալը:

-Քանի որ տարվա այս ժամանակահատվածը գրեթե ազդարարում է ոռոգման սեզոնի ավարտը, կխնդրեի ամփոփեք տարին, արդյո՞ք հավաքագրումները կարողացել եք ժամանակին կատարել:

-Ուրախությամբ նշեմ, որ այս տարի ջրառատ և բարենպաստ տարի է եղել մեզ համար:
Համեմատած 2015թ. հոկտեմբեր ամսվա հավաքագրմանը՝ 2016թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ հավաքագրումը կազմել է 40%-ով ավելի:

-Պարո՛ն Ղազարյան, առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր կան իրականացնելու:

-Ե՛վ աշխատանքները և ծրագրերը բազմաթիվ են: Առաջնային եմ համարում ոռոգման ներքին ցանցերի վերանորոգումը: Մեր կողմից սպասարկվող պոմպակայանների խողովակներն ամբողջությամբ քայքայված են, ինչն էլ հանգեցնում է ջրի կորուստների:
Կարևոր է, որպեսզի ոռոգման սեզոնի մեկնարկն արդյունավետ լինի և կարողանանք գարնանային աշխատանքները լավ կատարել: Պետք է միշտ ջրօգտագործողների հետ համագործակցության ուղիներ փնտրել, որը կհանգեցնի ջրի արդյունավետ կառավարմանը:

-Այս կարճ ժամանակահատվածում բավականին աշխատանքներ եք կատարել, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը, որով կարողանում եք հասնել հաջողության:

-Ասեմ նաև, որ ես սպորտի մեծ սիրահար եմ և երկար տարիներ զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով և Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, միջազգային սպորտի վարպետ: Բոլորս էլ գիտենք, որ այն մարդիկ, ովքեր սիրում և զբաղվում են սպորտով, նրանք շատ ուժեղ, համբերատար և դիմացկուն մարդիկ են:
Իմ կյանքում յուրաքանչյուր նվաճման հասել եմ իմ աշխատասիրության, սեփական աշխատանքի հանդեպ պատասխանատվության շնորհիվ: Պետք է ցանկացած հարցում հետևողական լինել, որպեսզի հասնես դրական արդյունքի:

-Եվ վերջում, մի փոքր կպատմեք Ձեր ընտանիքի մասին:

-Սիրո՛վ, ամուսնացած եմ, ունեմ երեք որդի:

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...