01:25
04/17/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-11-30 11:30

  «Դե Ֆակտո» N125 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Պետք է խոստովանենք, որ ժամանակակից աշխարհի արագընթաց զարգացումների, արժեհամակարգերի վերադասավորմանը զուգընթաց` փոխվում է նաև աշխարհի դեմքը, «տղամարդկանց աշխարհ»-ում իրենց կայուն տեղն են զբաղեցնում կանայք` հարգանք ստեղծելով իրենց անձի և գործունեության հանդեպ: Հայաստանը` որպես աշխարհի մի մասնիկ, ներգրավված է այդ գործընթացում, և մենք այսօր քաղաքական, տնտեսական, հասարակական ու այլ ոլորտներում տեսնում ենք ինտելեկտուալ հայ կնոջը, ով գերազանց մայր և կին լինելուն զուգահեռ` երկրի գրեթե բոլոր ոլորտներում ունի ակտիվ ներգրավվածություն և ներդրում` դրանց զարգացման գործում:


Քաղաքական ակտիվ գործունեության դաշտում հայ կնոջը ներգրավելու կարևոր քայլ կատարեց Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ինչի արդյունքում այս գումարման Ազգային ժողովում տեսնում ենք ավելի մեծ թվով կին պատգամավորների, քան նախորդում: Ուրախալի է և հպարտության արժանի, երբ հայ կինը միջազգային քաղաքական տարբեր հարթակներում բարձր մակարդակով ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը: Այդպիսի օրինակներ մենք ունենք, և կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նրանց թիվը և ազդեցությունը երկրի կյանքում կմեծանա:


Ուզում եմ առանձնացնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ պատվավոր անդամ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանին, ում «Դե Ֆակտո» ամսագիրը ճանաչել է «Տարվա կին քաղաքական գործիչ»: Պետք է նշեմ, որ մեր ընտրությունը պատահական չէ, քանի որ Հերմինե Նաղդալյանը երկար տարիների քաղաքական կենսագրություն ունի և իր գործունեությամբ նպաստել է մեր երկրի պետականաշինության գործին:


Հերմինե Նաղդալյանի անցած ուղին, ձեռքբերումները, արժեհամակարգը, երկրի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին դիտարկումները` «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր հարցազրույցում:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...