02:49
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես մի համոզմունք ունեմ, որ առաջնորդ չեն ծնվում առաջնորդ դառնում են.

2016-11-19 10:55

 «Դե Ֆակտո» N124 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, արդեն շուրջ 23 տարի է ինչ ղեկավարում եք Սյունիք համայնքը, այս տարիների ընթացքում, որո՞նք են այն կարևոր ձեռքբերումները, որոնց մասին կցանկանայիք խոսել: 


-Բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում եմ այս ոլորտում, տեղյակ եմ համայնքի բոլոր խնդիրներին, բացթողումներին և ձեռքբերումներին: Այս տարիների ընթացքում բավականին առաջնային համարվող խնդիրներ ենք կարգավորել:
Միջազգային ծրագրերի շրջանակներում կարողացել ենք իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված 13 ծրագրեր, որոնք նպաստել են Սյունիք համայնքի կենսամակարդակի բարելավմանը: Անցյալ տարի Սյունիք համայնքում ամբողջությամբ փոխվել են խմելու ջրի ջրագծերի ներքին ցանցերը, այսօրվա դրությամբ խմելու ջրի խնդիր համայնքը չունի:
Ի տարբերություն Կապանի շրջանի մյուս գյուղերի, Սյունիք գյուղի բերրի հողերը գտնվում են հենց գյուղի տարածքում, որը հեշտացնում է հողի մշակումը: Նախկինում Կապանի շրջանում գործող բանաջարեղենային արտադրության հումքի 40% ապահովում էր Սյունիք համայնքը: Մինչ անցյալ տարի մեր հողատարածքները ջրվում էին կեղտաջրերով, այս տարի մարզպետ պարոն Խաչատրյանի միջնորդությամբ, Նորաշենիկի ենթաշրջանից եկող ջրագիծը կարողացանք նորից գործարկել, որի արդյունքում այժմ կարողանում ենք բնակիչներին մաքուր ջուր տրամադրել: Ասեմ, որ մեր համայնքն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պատերազմական գործողություններին մասնակցած երիտասարդներին. սատարելով նրանց խնդիրների լուծմանը:

-Խոսեցինք կատարված աշխատանքներից, նաև կցանկանայինք խոսել համայնքում առկա խնդիրներից, այսօր որո՞նք են համայնքի համար առաջնային խնդիրները:

-Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ մեզ մոտ կան մի շարք չլուծված և անավարտ խնդիրներ: Այս տարի մեր առջև նպատակ ենք դրել Սյունիք գյուղում կարգավորել խմելու ջրի խնդիրը: Մեր համայնքի համար առաջնային ծրագիր է նաև նախորդ դարաշրջանում կառուցված դպրոցի ու մանկապարտեզի շենքերի վերանորոգումը: Այս տարվա հունվարին հրատապ ծրագրի շրջանակներում կիրականացնենք այդ աշխատանքները:

-Պարո՛ն Սարգսյան, ըստ Ձեզ, որքանո՞վ նպաստավոր կլինի կառավարության կողմից որոշված համայնքների խոշորացման ծրագիրը:

-Ի սկզբանե նշեմ, որ Սյունիք գյուղին պետք է միանա 6 համայնք: Իմ կարծիքով համայնքների խոշորացման ծրագիրն անհրաժեշտությունն է, յուրաքանչյուր համայնքապետ պետք է կարողանա պահպանել և զարգացնել խոշորացված համայնքը, որի համար անհրաժեշտ է ճիշտ կառավարման մեխանիզմ:

-Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ արդեն 6-րդ անգամ եք վերընտրվել համայնքապետի պաշտոնին, թերևս դա խոսում է այն մասին, որ բնակիչները Ձեզ սիրում և վստահում են:

- Շնորհակալություն: 90-ական թվականներից սկսած աշխատում եմ այս ոլորտում, դժվարին պահերին միշտ իմ բնակիչների կողքին եմ եղել. նեցուկ եմ եղել յուրաքանչյուր հարցով:
Բնակիչների հարգանքին և սիրուն արժանացել եմ տարիների քրտնաջան և նվիրական աշխատանքի շնորհիվ: Ես մի համոզմունք ունեմ, որ առաջնորդ չեն ծնվում առաջնորդ դառնում են: Իմ հաջողության բանաձևն այն է, որ ես իմ աշխատանքից երբեք չեմ հոգնում, չեմ հիասթափվում:
Վերջացնելով խոսքս, կցանկանամ միայն մի բան ավելացնել, ուզում եմ, որ հայոց աշխարհին խաղաղություն լինի, որ մեր բնակչությունն ապրի և արարի այստեղ: Թող մեր երկրում ստեղծվեն բազում աշխատատեղեր, որն էլ կնպաստի տնտեսության զարգացմանը:

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...