23:48
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Էրիկ Կարապետյան

2013-01-12 10:49

«Տարվա երգիչ» Էրիկը նախապատրաստվում է  2013թ.

կայանալիք իր մենահամերգին

«Դե Ֆակտո»  ամսագիրը  «Տարվա երգիչ»  է ճանաչել Էրիկ Կարապետյանին: Ներկայացնում են երգչի հետ հարցազրույցը: 

-Հարգելիˊ Էրիկ, «Դե Ֆակտո» ամսագիրը  Ձեզ ճանաչել է «Տարվա երգիչ», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Դուք ինքներդ ինչպե՞ս կգնահատեք 2012թ. Ձեր գործունեությունը, ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ եք ունեցել:

-Նախ շնորհակալ եմ մրցանակի համար: Կարծում եմˋ այս տարի շատ եմ աշխատել: Եթե նախորդ տարի ավելի շատ ինչ-որ նախագծերի կամ մրցույթների էի մասնակցում, ապա այս տարի հիմնականում անհատական գործունեությամբ եմ զբաղվել: Պատրաստել եմ բավականին շատ նոր երգեր, որոնք կընդգրկվեն իմ ձայնասկավառակում:

-Եթե փորձեք Ձեր կյանքը փուլերի բաժանել, ի՞նչ փուլեր կնշեք, այժմ ո՞ւր եք հասել:

-Չգիտեմˋ հիմա ուր եմ հասել, բայց մի բան գիտեմ, որ հանդիսատեսը արդեն հասցրել է ինձ սիրել ու սպասում է իմ աշխատանքինˋ մենահամերգին: Այժմ նախապատրաստական փուլում եմ և պատրաստվում եմ գեղեցիկ ծրագրով ներկայանալ իմ սպասված անհատական  համերգով: Գարնանը կլինի ձայնասկավառակ, իսկ հետո սպասված համերգ:

 -Ըստ Ձեզˋ Ձեր ո՞ր երգն է (կամ տեսահոլովակը)  Ձեզ ամենամեծ հաջողությունը բերել:

-Բոլոր երգերն էլ ունեն իրենց լուման այդ հարցում, բայց ինձ թվում էˋ բոլորը կհամաձայնվեն, որ Առնո Բաբաջանյանի §Твои следы ¦ երգը, որը հատուկ տեղ   ունի իմ կյանքումˋ մի երգ, որը շատ բան փոխեց …

-Ո՞րն է Ձեզ ամենահոգեհարազատ երգը, որ ամենաուրախ և ամենատխուր պահերին մտաբերում եք:

-Շատ երգեր կան… Երբ ուրախ եմ լինում, լսում եմ ակումբային երգեր, իսկ երբ ավելի ռոմանտիկ տրամադրություն ունեմ, լսում եմ Luis Miguel, David Bisbal, Brian McNight, Erik Benet…

-Ձեր երգերը  հոգու խորքում ինչ-որ մեկի նվիրո՞ւմ եք, ունե՞ք նման երգեր:

-Բոլոր երգերում փորձում եմ պատկերացնել մեկին, ում կուզենայի տեսնել իմ կողքին…

-Հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը, այսօր մեր երգարվեստը զարգացման ո՞ր փուլում է գտնվում, ինչպե՞ս կբնորոշեք:

-Այժմ մեր երգարվեստում  խճճված վիճակ է, եթե այն ժամանակ, երբ նոր էի Վրաստանից եկել, զգում էի, որ  վերահսկվում էր դաշտը, փորձում էին ճաշակով երաժշտություն մատուցել, ապա այսօր կարծես հակառակ երևույթն է կատարվում: Բայց ես կարծում եմ, որ  մարդիկ հոգնել են ու հուսով եմˋ շուտով ամեն ինչ առաջվա պես կլինի ու լավ երգեր կհնչեն: Շատ եմ ցանկանում, որ Հայաստանում առաջնահերթ լսեն տարբեր  ժանրերի հայկական երգեր, հետո նոր արտասահմանյան, ինչպես որ միշտ եղել է:

-Մոտենում է Ամանորը, ի՞նչի մասին եք երազում, ի՞նչ ծրագրեր ունեք հաջորդ տարվա հետ կապված:

-Երազում եմ, որ հանգիստ, խաղաղ պայմաններում ապրենք, իսկ ես իմ երգերը նվիրեմ հանդիսատեսիս:

Հարցազրույցըˋ  Սուսաննա  Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...