06:39
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համայնքապետարանի աշխատանքները միշտ եղել են բաց եւ թափանցիկ

2016-10-11 10:27

«Դե Ֆակտո» N123 (2016թ.)

Յուրաքանչյուր երկրի հզորացման ու զարգացման համար խթանիչ ուժ են հանդիսանում այն գյուղերը, որտեղ բնակչությանը զուգընթաց անխոնջ կերպով աշխատում են նաեւ համայնքի ղեկավարները: Ղեկավարներ, ովքեր սրտացավ են, ջանք ու եռանդ չեն խնայում բնակչության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Հենց այդպիսինն է Արծրուն Իգիթյանը, ով 1996թ.-ից ընտրվելով Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար, առաջին իսկ օրվանից լծվեց համագյուղացիների առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար ԱՐԾՐՈՒՆ ԻԳԻԹՅԱՆԸ:

 

-Պարո՛ն Իգիթյան, ղեկավար պաշտոնում եք 1996թվականից, որը թերևս, խոսում է այն մասին, որ այս տարիների ընթացքում հասցրել եք վայելել գյուղացիների սերն ու հարգանքը: Խոսենք Ձեր ղեկավարման այս վերջին տարիների կատարած աշխատանքների և ձեռքբերումների մասին:


-2012-2016թթ-երին համայնքն ունեցել է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ: 2014թ-ին ճանաչվել է Հանրապետության ‹‹Լավագույն գյուղական համայնք››: Համայնքապետարանի աշխատանքները եղել են բաց և թափանցիկ: Բարձր մակարդակի վրա է գտնվում աշխատակազմի կողմից բնակիչների սպասարկումը: Տարեկան 25-30մլն դրամի չափով կատարվել են ճանապարհների ասֆալտապատման, վերանորոգման, փոսալցման աշխատանքներ: Իրականացվել է նաև մասնակի խճապատման և 50000 քառ.մ ներհամայնքային ճանապարհների հարթեցման աշխատանքներ: Էներգախնայողության լամպերով են լուսավորվել մի շարք թաղամասեր: Ձեռք են բերվել երեք հակակարկտային կայաններ, որից երկուսը՝ 100 հա-ի համար, իսկ մեկը` 300 հա-ի: Բոլոր վարելահողերն ապահովված են ոռոգման ջրով: Համայնքի տարբեր հատվածներում անցկացվել է 10 կմ-ից ավելի ոռոգման համակարգի փակ ցանց:
Համայնքն առաջիններից է եղել պլաստիկ շշերի համար առանձին աղբամանների տեղադրման գործում: Ամեն տարի ավելացվում է կենցաղային աղբի համար նախատեսված սպասարկման տարածքները:
Այս տարի ավարտին է մոտենում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը: Արդեն 36 ընտանիքի հատկացվել է բնակարանների գնման վկայագրեր: Դեկտեմբերին նախատեսվում է շահագործման հանձնել երեք բազմաբնակարան շենքեր, 104 բնակարանով և բարեկարգված տարածքով:
Մշտական ուշադրության կենտրոնում են պատերազմի վետերանները, զոհված ազատամարտիկների ընտանիքները, հաշմանդամ ազատամարտիկները: Տարեկան միջինը 8 մլն. դրամի ֆինանսական աջակցություն է տրվում սոցիալապես անապահով ընտանիքներին:

 


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

• բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակապահովման խնդրի լուծում
• բազմահարկ բնակելի շենքերի կտուրների, մուտքերի վերանորոգում, մուտքերի դռների փոխարինում նորով
• ներհամայնքային ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատ տարածքների պահպանում և ավելացում
• բակային խաղահրապարակների ստեղծում, բարեկարգում, կանաչապատման աշխատանքների իրականացում
• դպրոցների մարզադահլիճների կառուցում
• երիտասարդների հետ տարվող աշխատանքների ակտիվացում և ներգրավում համայնքային աշխատանքներին
• համայնքային զբոսայգու կառուցում 3 հա տարածության վրա
• սանմաքրման և կոմունալ ծառայությունների բարելավում
• ներդրումային ծրագրերի իրականացում
• հանգստի գոտիների ավելացում

 

-Ի՞նչ վիճակում է գտնվում մշակութային կյանքը գյուղում:

-Արվեստի և մշակույթի բնագավառում կան բազմաթիվ հաջողություններ: Արվեստի դպրոցի երգչախումբը ‹‹Վերածնունդ›› փառատոնին գրավել է երրորդ տեղը: Գործում են պարային խմբեր, որոնք լուրջ հաջողություններ են ունեցել հանրապետությունում և հանրապետությունից դուրս: Անցկացվել են մի շարք մարզա-մշակութային միջոցառումներ, մեծարման երեկոներ, հանդիսություններ: Համայնքի ենթակայությամբ գործում է երեք նախակրթարան, արվեստի դպրոց՝ երաժշտական և նկարչական բաժիններով, գրադարան, մշակույթի տուն, համալիր մարզադպրոց՝ երկու մարզադահլիճով, որոնք ապահովված են շենքային հարմարավետ պայմաններով և լոկալ ջեռուցմամբ:

-Պարո՛ն Իգիթյան, այս տարի ևս կանցկացվեն գյուղապետի ընտրություններ, որին առաջադրել եք Ձեր թեկնածությունը: Ի՞նչ կհորդորեք Ձեր համագյուղացիներին:

-Տասնամյակներ շարունակ ղեկավարելով Ախուրյան համայնքը, իմ ողջ ուժն ու եռանդն ուղղված է եղել ծառայելու մի նպատակի` հնարավորինս բարեկեցիկ և ապահով դարձնել մեր բնակիչների առօրյան, որպեսզի իրենց կյանքն ու ապագան կապեն մեր երկրի հետ: Կհորդորեմ` սիրել և փայփայել այն հողը, որի վրա ապրում են, քանի որ հայաթափությունը կհանգեցնի ազգակործանման:

 

Հարցազրույցը`
Քրիստինա Միրզոյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...