06:19
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մշտապես հետեւողական աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը

2016-10-10 11:03

«Դե ֆակտո» ամսագրի զրուցակիցը «Արարատ» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Վանյա Թարթիկյանն է

  «Դե Ֆակտո» N123 (2016թ.)

 

-Պարո՛ն Թարթիկյան, շուրջ մի քանի ամիս է, ինչ նշանակվել եք «Արարատ» ջրօգտագործողների ընկերության տնօրենի պաշտոնին, ինչի առթիվ շնորհավորում ենք: Ի՞նչ ծրագրեր եք հասցրել իրականացնել այս կարճ ժամանակահատվածում:


-Շնորհակալություն շնորհավորանքների համար: Այս կարճ ժամանակահատվածում կարողացել ենք կատարել մի շարք փոփոխություններ: Ամբողջությամբ մաքրվել է Հրազդան-Արաքսյան կոլեկտորը, որը մինչ այդ գտնվում էր անմխիթար վիճակում, քանի որ հունը հողային էր և ամբողջությամբ մամռակալած, դա խոչընդոտում էր ջրամատակարարման անխափան աշխատանքին:
Կարևոր ձեռքբերում եմ համարում Արմաշ համայնքում ջրամատակարարման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մոտ 15 տարի Արմաշ համայնքի որոշ հողատարածքներ ապահովված չէին ոռոգման ջրով, այժմ, կատարված աշխատանքների արդյունքում, տվյալ համայնքում իրականացվում է անխափան ջրամատակարարում:
Երասխ համայնքի տարածքում նույնպես իրականցվել է ջրամատակարարման բարելավման աշխատանքներ, որի արդյունքում այժմ անջրդի հողերը դարձել են ոռոգելի:
Անցած տարվա համեմատ նկատելի է ոռոգելի հողատարածքների ավելացում բոլոր համայնքներում՝ շուրջ 126 հա: Այս փաստը մեր կատարած աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Ջուրը կյանք է, իսկ մենք օգնում ենք ապրելու բազմաթիվ ընտանիքների:

-Պարո՛ն Թարթիկյան, այսօր որքա՞ն ջրօգտագործող ունի ընկերությունը և ո՞ր տարածքներն եք սպասարկում:

-Սպասարկում ենք թվով 13 համայնք՝ Լուսառատ, Ոսկետափ, Նոյակերտ, Այգավան, Եղեգնավան, Ավշար, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ, Զանգակատուն, Վարդաշատ: Պայմանագրային պարտավորություններ ունենք շուրջ 3420 ջրօգտագործողների հետ՝ ջրամատակարարում իրականացնելով 5050 հեկտար ոռոգելի տարածքներում:
«Արարատ» ջրօգտագործողների ընկերությունը, ի տարբերություն մյուս ջրամատակարար ընկերությունների, ջրամատակարարումն իրականացնում է 97.5% մեխանիկական, և միայն 2.5% ինքնահոս եղանակով: Իսկ մեխանիկական ոռոգումն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ՝ կապված էլեկտրաէներգիայի ծախսի, պոմպերի անխափան աշխատանքների հետ:

Գյուղացուն պետք է ապահովել ջրով, 
որպեսզի նա կարողանա բերք ստանալ եւ ապահովել վճարումները:

 

 

-Տեղյակ ենք, որ ի տարբերություն մյուս մարզերի, Ձեր մարզում ոռոգման սեզոնը համեմատաբար շուտ է սկսվում և ուշ վերջանում:

-Այո, ճիշտ եք, մեր մարզում ոռոգման սեզոնը սկսվում է մարտի սկզբից և ավարտվում է դեկտեմբեր ամսին:
Դեկտեմբերին հիմնականում մեր ջրօգտագործողները ջրում են աշնանացան ցորենը:

-Պարո՛ն Թարթիկյան ՋՕԸ-երի համար խնդիր հանդիսացող վճարումները Ձեզ մոտ ինչպե՞ս է ընթանում, ջրօգտագործողները ժամանակի՞ն են իրականացնում վճարումները:


-Ես կարող եմ հպարտորեն ասել, որ մենք գրեթե խնդիր չունենք վճարումների հավաքագրման հետ կապված: Օրինակ` այս տարի հավաքագրման կատարողականը, տվյալ ժամանակահատվածում, տոկոսային հարաբերությամբ կազմում է 71.5%, իսկ անցյալ տարի 67.2% էր:
Գյուղացուն պետք է ապահովել ջրով, որպեսզի նա կարողանա բերք ստանալ և ապահովել վճարումները:

-Ձեր գործունեության ընթացքում հաճախ շրջայց եք կատարում համայնքներում՝ ծանոթանում առկա խնդիրներին ու բացթողումներին, այսօր հիմնականում ինչի՞ց են դժգոհում ջրօգտագործողները:


-Մեր համայնքներում ջրօգտագործողները որևէ խնդիր չունեն ոռոգման ջրի հետ կապված, դա է վկայում տարեց տարի ավելացող հողատարածքները: Պարզապես պետք է օգնել գյուղացուն իրացնելու բերքը, որպեսզի ժամանակին վճարման հետ կապված խնդիրներ չլինեն:
Մեր հիմնական խնդիրը բարձր ճնշման տակ աշխատող ջրի խողովակներն են, որոնք անմխիթար վիճակում են և շաբաթական երկու-երեք անգամ խափանվում են:
Օրինակ, դեպի Սուրենավան և Պարույր Սևակ համայնքներ վեր բարձրացող ճնշումային խողովակներն արդեն 40 տարվա են և դա մեզ համար, իրոք, լուրջ խնդիր է:
Այս բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում իրենց լուծումը կստանան: Մշտապես հետևողական աշխատանքը տալիս է իր դրական արդյունքը:

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...