02:36
09/23/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-08-04 16:20

 

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

1735 տարի առաջ Հայոց Տրդատ Գ արքան 265-րդ անտիկ Օլիմպիական խաղերում չեմպիոն հռչակվեց՝ ճանապարհ բացելով սերունդների համար...
Վարազդատ արքա, Հրանտ Շահինյան, Վլադիմիր Ենգիբարյան, Ալբերտ Ազարյան, Իգոր Նովիկով, Ֆաինա Մելնիկ, Էդուարդ Ազարյան, Յուրիկ Վարդանյան, Հոկսեն Միրզոյան, Լևոն Ջուլֆալակյան, ապա՝ Հրաչյա Պետիկյան, Իսրայել Միլիտոսյան, Մնացական Իսկանդարյան՝ Արշակունիներից մինչև Խորհրդային Հայաստան ու ԱՊՀ...
 .
Անցած՝ 2015 թվականին, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ շուքով նշեց իր 25-ամյակը: Այսօր արդեն միանշանակ կարող ենք ասել, որ հանդիսավոր այդ միջոցառումների տարին ավելին, քան արդարացված էր, քանզի սպորտային, օլիմպիական մեր գլխավոր կառույցը հերթական՝ առայժմ տեղային մասշտաբի հաղթանակ է տոնում: Ռիոյում մեկնարկող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին մեր երկիրը ներկայացնելու են Անկախ Հայաստանի պատմության մեջ ռեկորդային թվով մարզիկներ՝ 33-ը 8 մարզաձևերում: Իսկ դա Լոնդոնի 30-րդ ամառային խաղերին հաջորդած քառամյա ցիկլի ընթացքում մեր մարզիկների նախապատրաստական գործընթացին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անմիջական հետևողականության արդյունքն է: Ամենօրյա ուշադրություն, առաջ քաշված խնդիրների անհապաղ լուծում, միլիոնավոր դոլարների ներդրում` այս սկզբունքով է առաջնորդվել ՀԱՕԿ-ը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ու այս ամենի պտուղներն ենք ակնկալում քաղել Ռիոյում:
Մենք շատ երկար ենք սպասել դեռ Արշակունի արքաների կողմից օրհնված օլիմպիական պայքարի բաղձալի ոսկուն ու վստահ եմ՝ այդ պահը հասունացել է:
Հաջողություն մեր օլիմպիականներին Ռիոյում:

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց