14:08
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
MORESCHI նրբաճաշակության եւ հարմարավետության համադրություն

2016-06-15 10:33

 

«Դե Ֆակտո» N 120 (2016թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կներկայացնենք Moreschi ապրանքանիշի բիզնես զարգացման տնօրեն Պաոլո Պեցցերայի հետ մեր զրույցը:

Կոշիկը հագուստի անբաժան մասնիկն է, որը կարող է յուրաքանչյուրին հմայք և գրավչություն հաղորդել:
1946 թվականին Իտալիայում Մարիո Մորեսչին հիմնեց Moreschi ապրանքանիշը, որն առանձնանում էր իր հարմարավետությամբ, բարձր որակով, նրբագեղությամբ և, իհարկե, գեղեցիկը ճիշտ մատուցելու կարողությամբ:
Moreschi ապրանքանիշն իր գնորդներին առաջարկում է չափազանց գեղեցիկ և միևնույն ժամանակ շատ հարմարավետ կոշիկների հավաքածու: Հավաքածուն իր մեջ ներառում է առօրյա, գործնական և դասական ոճի կոշիկներ՝ թույլ տալով այն կրողներին մշտապես զգալ հարմարավետություն կյանքի յուրաքանչյուր իրադրություններում:
Moreschi ապրանքանիշի արտադրանքն այսօր համարվում է լավագույններից մեկը ողջ աշխարհում, այն դասական է, որն էլ մշտապես նորաձև է:

-Պարո՛ն Պեցցերա, արդեն երկար տարիներ է ինչ Moreschi ապրանքանիշն իր մնայուն և հաստատակամ քայլերն է անում միջազգային շուկայում, ինչպե՞ս եղավ մտահղացումը ստեղծելու նման ապրանքանիշ:


-Այն ստեղծել է մեր այժմյան տնօրենի պապիկը՝ Մարիո Մորեսչին: Նրա նպատակն է եղել ստեղծելու որակյալ և հարմարավետ կոշիկներ: Այսօր արդեն ողջ աշխարհը գնահատում է Moreschi ապրանքանիշի բարձր որակն ու հարմարավետությունը: Ասեմ նաև, որ այս տարի առանձնահատուկ է նրանով, որ լրանում է Moreschi ապրանքանիշի ստեղծման 70-ամյակը:

-Ինչպես գիտենք, Moreschi ապրանքանիշը համարվում է ընտանեկան բիզնես, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:


-Moreschi ապրանքանիշը ընտանեկան բիզնես է, նպատակն այն է, որ բիզնեսը սերնդեսերունդ փոխանցվելով էլ ավելի զարգանա և ընդլայնվի: Ասեմ, որ այժմ բիզնեսը ղեկավարում է երրորդ սերունդը: Moreschi-ի աշխատանքային սկզբունքների մեջ է մտնում սեփական արտադրամասերում ստեղծելու սեփական արտադրանք: Օրինակ, Իտալիայում կան ընկերություններ, ովքեր իրենց արտադրանքը պատվիրում են որպեսզի այլ ընկերություններ կարեն, սակայն մենք դեմ ենք այդ մեխանիզմին: Տակացուի պատրաստումից մինչև կոշիկների փաթեթավորում կատարվում է հենց մեր արտադրամասերում, ապահովելով 100% իտալական արտադրանք:

-Քանի որ խոսեցինք կոշիկների արտադրական գործընթացից, կցանկանայինք իմանալ ինչպե՞ս են ստեղծվում Moreschi կոշիկները:


-Շատ հետաքրքիր և միաժամանակ բարդ գործընթաց է կատարվում: Նախ ասեմ, որ կոշիկները ստեղծվում են մաքուր և բարձրորակ կաշվից, որոնք գնում ենք Ֆրանսիայի և Իտալիայի բարձրորակ կաշի արտադրողներից և նախքան խանութների ցուցափեղկերում հայտնվելը կոշիկը շուրջ 250 արտադրական փուլ է անցնում, որոնց ընթացքում այն կատարելագործվում և գնահատվում է:
Ասեմ նաև, որ կան ավտոմատացված մեքենաներ, որոնցով կարվում է կոշիկը, սակայն կան կոշիկի որոշ դետալներ, որոնք կարվում են միայն ձեռքով:

-Պարո՛ն Պեցցերա, որ երկրներում է ներկայացված Moreschi ապրանքանիշը:


-Մեր ապրանքանիշը ներկայացված է շուրջ 80 երկրներում: Բիզնեսի հիմնական մասը կենտրոնացված է Եվրոպական երկրներում, այնուհետև միջին Արևելքում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում, Սովետական Միության նախկին երկրներում, Արևելքում, Հարավային Կորեայում և Սինգապուրում:
Շատ դժվար է այս 80 երկրների համար ներկայանալ համապատասխան արտադրանքով: Օրինակ` Արաբական Միացյալ Էմիրություններում շոգ է և այնտեղ չենք կարող ներկայացնել մորթով կոշիկներ, այնտեղ ներկայացված են հիմնականում սանդալներ: Արտադրության մեջ պետք է ունենալ բազմազան մոդելներ, որպեսզի կարողանաս յուրաքանչյուր երկրին ներկայացնել համապատասխան արտադրանք:
Մենք աշխատում ենք երկու տարբերակով. առաջին՝ մեր արտադրանքը ներկայացնում ենք մոնո բրենդ խանութ-սրահներում, որոնք Իտալիայում պատկանում է միայն մեզ, երկրորդ՝ Իտալիայից դուրս ներկայացնում ենք արտադրանքը տարբեր ֆրենչայզ խանութներում:
Տարբեր երկրներում գտնվող Moreschi ապրանքանիշի խանութներ այցելելով, Ձեզ կթվա թե այցելել եք նույն խանութ, բոլորը միանման են:


-Կոշիկներից զատ խանութ-սրահում ներկայացված են նաև աքսեսուարներ: Ինչպե՞ս եղավ մտահղացումը ներկայացնել այլ արտադրանք:


-Այո՛, կոշիկներից զատ մեզ մոտ ներկայացված են աքսեսուարներ, բաճկոններ, կաշվե իրեր, տղամարդկանց պայուսակներ: Ասեմ, որ դա հաճախորդների պահանջն էր, բացի կոշիկներից նրանք ցանկանում էին այլ արտադրանք նույնպես տեսնել, այդ իսկ պատճառով մենք փորձեցինք ավելի ընդլայնել մեր գործունեությունը:
Այժմ արտադրում ենք նաև կանացի կոշիկների տեսականի, որը նոր մտահղացում է և հանդիսանում է մեր տեսականու 25%-ը:


-Պարո՛ն Պեցցերա, Հայաստանում նույնպես ներկայացված է Moreschi ապրանքանիշը, ինչպե՞ս է սպառվում ձեր արտադրանքը Հայաստանում:
-Կարող եմ վստահորեն ասել, որ տարածաշրջանում լավագույն ցուցանիշը պատկանում է հենց Հայաստանին: Վերջին երեք տարում շատ բան է փոխվել: Այժմ հայ սպառողը ցանկանում է կրել եվրոպական, նորաձև և հարմարավետ արտադրանք:
Փոխվել է նաև պատվերների ուղղվածությունը, օրինակ՝ եթե երկու, երեք տարի առաջ Ռուսաստանում և Հայաստանում մարդիկ միայն նախընտրում էին սև գույնը, այժմ փոխվել է՝ ավելացել են գույները:
Եվ վերջում, կցանկանայի ասել, որ ես երկրորդ անգամ եմ Հայաստանում և նկատելի են դրական փոփոխությունները, որն ինձ շատ է ուրախացնում:

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...