10:07
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եթե կինն ուզում է լինել երջանիկ, ապա նա երջանիկ է

2016-04-30 10:00

Հաջողված են այն կանայք ովքեր տարիների մեծ փորձով և ամուր գիտելիքներով կարողանում են կրթել և դաստիարակել ապագա սերնդին, ովքեր կարողանում են լինել իդեալական կին, սիրված մայր և հաջողված ղեկավար:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հետ:

«Դե Ֆակտո» N118 (2016թ.)


-Տիկի՛ն Ֆարմանյան, մեծ է եղել Ձեր ավանդը կրթադաստիարակչական ոլորտում, կներկայացնեք ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել:


-1990-1995թթ.-ին սովորել և գերազանցությամբ ավարտել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտությամբ: 1996-2000թթ.-ին սովորել եմ ԳՊՄԻ-ի ասպիրանտուրայում՝ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ: 2001թ.-ին ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում պաշտպանել եմ ատենախոսությունս՝ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003թ.-ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 2009թ.-ին հաստատվել է դոկտորական ատենախոսությանս թեման, որի ուղղությամբ դեռևս շարունակում եմ հետազոտությունները: Ունեմ չորս տասնյակից ավելի գիտական հոդվածներ և մեկ մեթոդական աշխատանք: Այժմ անդրադառնամ աշխատանքային գործունեությանս: Բուհն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի եմ անցել «Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ» ամբիոնում՝ նախ որպես լաբորանտ, այնուհետև՝ դասախոս, ասիստենտ, դոցենտ: 2011թ.-ից նշանակվել եմ ԳՊՄԻ-ի Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր: Համակարգում եմ նաև բուհում իրականացվող բարեփոխումները՝ նպաստելով եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու գործընթացին: 2014թ.-ին պարգևատրվել եմ նախագահի Երախտագիտության մեդալով՝ կրթության բնագավառի զարգացման գործում արգասաբեր աշխատանքի համար: Ինձ համար միշտ հոգեհարազատ է եղել մանկավարժի գործունեությունը: Ասեմ, որ առայսօր երազանքս է աշխատել դպրոցում, շատ հետաքրքիր է աշխատել դեռահասների հետ. եթե աշխատանքային գրաֆիկս թույլ տա, ապա անպայման կիրականացնեմ երազանքս:


-Տիկի՛ն Ֆարմանյան, խոսելով այժմյան երիտասարդությունից, Ձեր բնութագրմամբ ինչպիսի՞ն են այսօրվա ուսանողները:


-Այսօրվա սերունդը շատ ավելի առաջադեմ է, հաստատակամ և նպատակասլաց: Նրանք հստակ գիտեն թե ինչ են ուզում և ինչի համար են ուզում: Մանկավարժները պետք է աճող սերնդի նկատմամբ տածեն սեր և հարգանք՝ նպաստելով վերջիններիս ինքնագնահատականի բարձրացմանը:


-Լինելով սիրված կին, հոգատար մայր, լավ ղեկավար, որն է այն պատգամը, որ փոխանցում եք ձեր սերունդներին, ձեր երեխաներին:


-Նախ և առաջ ժողովրդական խոսքն ասեմ, որ երեխան տեսնելով է սովորում, ես ունեմ երկու աղջիկ և կարող եմ հստակ ասել, որ նրանց վարվելակերպը, առավելություններն ու թերություններն ամբողջությամբ ինձ եմ նմանեցնում: Նրանց մեջ սերմանում եմ բարություն, ազնվություն և առաքինություն: Այս երկրագնդում մի իրականություն կա. անկախ նրանից, թե ով ես և ինչ գործունեություն ես ծավալում, եթե իրականում ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը:


-Տիկի՛ն Ֆարմանյան, մենք բոլորս էլ մեր հոգու խորքում ունենք նվիրական երազանքներ, ո՞րն է Ձեր երազանքը:


-Ես ունեմ երկու թոռնիկ: Այս պահին փոքր աղջիկս սպասում է իր առաջնեկին: Իմ երազանքն է, որ թոռնիկս առողջ լույս աշխարհ գա և թող աշխարհում բոլոր փոքրիկները լինեն առողջ և ունենան անհոգ մանկություն:


-Ձեր բնութագրմամբ ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կնոջ կերպարը:


-Ամենակարևորը՝ պետք է լինի բարի, առաքինի, պատասխանատու և չունենա նախանձի զգացում, քանի որ նախանձը չարիք է մարդկանց համար: Կնոջ զենքը մեղմությունն ու սկզբունքայնությունը համադրելն է: Եվ, ամենակարևորը, ցանկացած բան պետք է անել սիրով, քանի որ բոլոր խնդիրների պատճառը սիրո պակասն է:


-Տիկի՛ն Ֆարմանյան և վերջում, ի՞նչ կմաղթեք հայ կանանց:


-Մեր հայ կանանց կմաղթեմ, որ լինեն երջանիկ, եթե կինն ուզում է լինել երջանիկ, ապա նա երջանիկ է: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին իր շրջապատում կարողանա տեսնել բարին ու գեղեցիկը:

 


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...