15:27
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ապահով տանիք` 25 տարի երաշխիքային ժամկետով

2016-04-11 10:56

«Դե Ֆակտո» N117 (2016թ.) 

Արհեստավարժության դրսևորումը յուրաքանչյուր ասպարեզում, այն էլ շինարարության ոլորտում, աննկատ մնալ չի կարող, իսկ տարիների սկզբունքային և հետևողական աշխատանքը ստեղծում է ինքնատիպ ձեռագիր, որը ճանաչվում և սիրվում է հանրության կողմից:
Դանդաղ, բայց կայուն քայլերով շինարարության ոլորտում զարգացում ապրեց «Գիզա» ընկերությունը, որն առանձնանում է իր աշխատանք բարձր որակական հատկանիշերով, ընտրել է անընդհատ կատարելագործվելու ուղին և աննահանջ շարժվում է առաջ: «Գիզա» ընկերության բրենդային աշխատանքի գաղտնիքների, շուկայում մրցակից չունենալու և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Զաքարյանի հետ:

Այսօր նախկին թեք տանիքները փոխարինվել են հարթ տանիքներով, որոնք ոչ միայն ապահով ու հարմարավետ են, այլ նաեւ հնարավորություն են տալիս արդյունավետ օգտագործել տանիքի տարածքը:

 

-Պարո՛ն Զաքարյան, «Գիզա» շինարարական ընկերությունը գործում է 2002թ. և արդեն հասցրել է իր հաստատուն տեղը զբաղեցնել ՀՀ շինարարության ոլորտում: Հիմնականում ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում:
-«Գիզա» ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ջրամեկուսացման, ջերմամեկուսացման աշխատանքների իրականացումն է: Մենք կառուցում ենք ապահով տանիք մեր յուրաքանչյուր պատվիրատուի համար` տալով մինչև 25 տարվա երաշխիք: Մի՛ զարմացեք, իրոք մեր երաշխիքային ժամկետն աննախադեպ է, սակայն իրական: Մենք աշխատում ենք բացառապես որակյալ նյութերով, որոնք հիմնականում արտադրվում են շինարարության ոլորտում հայտնի եվրոպական ընկերությունների կողմից, և որոնց պիտանելիության ժամկետը 30 տարի է: Այդ հանգամանքը և մասնագիտական որակյալ թիմի առկայությունը մեզ վստահություն է ներշնչում մեր աշխատանքի հանդեպ, իսկ մեր պատվիրատուն վայելում է ապահով տանիք ունենալու հաճույքը 25, գուցե` ավելի տարիներ:


-Որո՞նք են այն ընկերությունները, որոնց հետ Դուք համագործակցում եք:
-Մենք համագործակցում ենք հիմնականում 14 ընկերությունների հետ, որոնք գործում են տարբեր երկրներում` Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Հունաստան, Սաուդյան Արաբիա, Թուրքիա և այլն: Իհարկե, յուրաքանչյուր երկրում մենք ուսումնասիրել և գտել ենք այն ընկերություններին, որոնք բարձր որակի նյութեր են արտադրում, և համագործակցության պայմանագրեր ենք կնքել: Դրանցից է, օրինակ, իտալական «Ինդեքս» ընկերությունը, որն արտադրում է ջրամեկուսացման համար նախատեսված բարձրորակ նյութեր: Ընկերությունը, բարձր գնահատելով «Գիզա» ընկերության աշխատանքի որակը, համագործակցության պայմանագիր է կնքել, որի համաձայն մեր ընկերությունը «Ինդեքս» ապրանքանիշի միակ ներկայացուցիչն է Հայաստանում: Սակայն պետք է նշեմ. դա չի նշանակում, որ մենք զբաղվում ենք այդ նյութերի վաճառքով: Ո՛չ, մենք միայն օգտագործում ենք «Ինդեքս»-ի նյութերը մեր աշխատանքում` բարձր պահելով մեր և այդ ընկերության հեղինակությունը:

-Տանիքի ջրամեկուսացման աշխատանքները կարծես թե նոր խոսք են շինարարության ոլորտում և մեծ հետաքրքրություն և պահանջարկ են առաջացրել:
-Իրականում նման աշխատանքներ մշտապես իրականացվել են, պարզապես նախկինում դրանք արվել են հին տեխնոլոգիաներով, որոնք որակապես շատ են զիջում այսօրվա հնարավորություններին: Այսօր նախկին թեք տանիքները փոխարինվել են հարթ տանիքներով: Դրանք ոչ միայն ապահով ու հարմարավետ են, այլ նաև հնարավորություն են տալիս արդյունավետ օգտագործել տանիքի տարածքը: Մեր ճարտարապետները երկար տարիներ չէին հավատում հարթ տանիքի որակին և այն արդյունավետ լուծման տարբերակ չէին համարում: Սակայն ժամանակի ընթացքում նրանք տեսան ու համոզվեցին, որ հարթ տանիքը նախընտրելի տարբերակ է ամեն իմաստով: Այժմ նրանք համագործակցում են մեզ հետ և իրենց ձեռքերով իրականացնում ապահով տանիքի ստեղծման մեր գաղափարը:


-Կմանրամասնեք` տարածքի արդյունավետ օգտագործման գաղափարն ինչո՞ւմ է կայանում, և ՀՀ ո՞ր կառույցներում եք իրականացրել նման աշխատանքներ:
-Սիրով: Հարթ տանիքը հնարավորություն է տալիս օգտագործել տարածքը ամենատարբեր նպատակներով: Օրինակ, մենք իրականացրեցինք Դիլիջանի միջազգային դպրոցի տանիքի ջրամեկուսացման աշխատանքները, որոնց ավարտից հետո տանիքը ամբողջովին կանաչապատվեց: Դա բավականին բարդ աշխատանք էր, քանի որ 10 հազար քմ տարածության վրա պետք է աճեին բույսեր, որոնք խոնավ միջավայր էին ստեղծելու տանիքի վրա: Այդ առաջադրանքն, իհարկե, մեր աշխատանքում առավել յուրահատուկ մոտեցում ցուցաբերելու կարիք առաջացրեց, մենք պետք է աշխատեինք նյութերի հատուկ խմբաքանակով, որպեսզի անհրաժեշտ որակ ապահովեինք, տանիքի վրա բույսեր աճեին, բայց այն մշտապես չոր լիներ: Եվ դա մեզ հաջողվեց, ու մենք կրկին երաշխավորեցինք 25 տարվա ապահով տանիք:
Մենք իրականացրել ենք նաև Զվարթնոց օդանավակայանի, Մատենադարանի նոր և հին մասնաշենքերի, Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի, «Տաշիր սթրիթ» մոլի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի, Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի, ՀՀ կառավարության վարչական նոր համալիրի, «Կոկա-Կոլա»-ի գործարանի և այլ կառույցների ջրամեկուսացման աշխատանքները: Ի դեպ, Ազատության հրապարակի ավտոկայանատեղիի տանիքի ջրամեկուսացման աշխատանքը ևս շատ պատասախատու նախագիծ էր, որի որակը զարմացրեց անգամ մեր հյուրերին` «Ինդեքս» ընկերության ներկայացուցիչներին: Նրանք նշեցին, որ աշխարհում շատ քիչ վայրեր կան, որտեղ նման տանիքը չի խոնավանում ու չի կաթում:
Կարող եմ վստահությամբ փաստել, որ ՀՀ-ում կառուցված և կառուցվող կարևորագույն նշանակության շիննախագծերի տանիքների ջրամեկուսացման աշխատանքները մեծամասամբ կատարել է «Գիզա» ընկերությունը:
Այժմ պայմանագիր ենք կնքել «Ռիո» մոլում աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:


-Որքանով տեղյակ ենք, ընկերությունն ունի ցուցասրահ:
-Այո՛, մենք ունենք մասնագիտացված ցուցասրահ, որտեղ ցուցադրված են մեր կողմից առաջարկվող նյութերը: Երբ պատվիրատուն դիմում է մեզ, մենք նրան ուղեկցում ենք այնտեղ, որպեսզի նա տեսնի իրեն հետաքրքրող նյութը, այլ ոչ թե ուղղակի պատկերացնի, թե դա ինչ ինչ է: Ցուցասրահում մենք մասնագիտական քննարկումներ ենք ունենում նաև ճարտարապետների, դիզայներների հետ: Որքանով տեղյակ եմ, նման ցուցասրահ չկա ողջ Անդրկովկասում:

 

Մենք այսօր ընթանում ենք անընդհատ կատարելագործման ճանապարհով` մեր մասնագետներին ուղղորդելով եվրոպական տարբեր ընկերություններում վերապատրաստման եւ նորարարական հմտություններ ձեռք բերելու:


-Ովքե՞ր են Ձեր ընկերության աշխատանքների պոտենցիալ պատվիրատուները:
-Նախ ուզում եմ շեշտել, որ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից և դիրքից` մեր բոլոր պատվիրատուների հետ մենք աշխատում ենք նույն սկզբունքով` հավասարապես որակով, ճշգրիտ ժամկետներում կատարելով մեր աշխատանքը: Մեզ դիմում են ինչպես խոշոր նախագծեր իրականացնող ընկերություններ, անձիք, այնպես էլ տարատեսակ կառույցների սեփականատերեր` առանձնատան, հյուրանոցի, բազմաբնակարան շենքի, պետական շենքի և այլն:
Եթե մեր աշխատանքային առաջին 7 տարիները ծառայեցին բարի համբավ ձեռք բերելու ձգտմանը, ապա դրան հաջորդող տարիներին մեր անունն է ծառայում մեզ, մեր աշխատանքի որակը բարձր է գնահատվում ինչպես մասնագետների, այնպես էլ մեր պատվիրատուների կողմից:


-Ինչպիսի՞ն է ՀՀ-ում մրցակցային դաշտը այս ոլորտում:
-Երբ նոր էինք սկսում մեր գործունեությունը, մրցակից ասվածն ինձ համար անհանգստացնող գաղափար էր թվում, սակայն տարիների ընթացքում, երբ դանդաղ, բայց կայուն քայլերով «Գիզա»-ն ձեռք բերեց բարի համբավ և վստահություն իր աշխատանքի նկատմամբ, ես սկսեցի երազել մրցակից ունենալու մասին: Իրականում առողջ մրցակցային պայմաններում աշխատելը շատ դրական, մոտիվացնող ազդեցություն ունի, որն անընդհատ մղում է կատարելագործման և զարգացման: Մենք այսօր ընթանում ենք անընդհատ կատարելագործման ճանապարհով` մեր մասնագետներին ուղղորդելով եվրոպական տարբեր ընկերություններում վերապատրաստման և նորարարական հմտություններ ձեռք բերելու, սակայն, ցավոք, մրցակից մեր ոլորտում ես չեմ տեսնում: Ընդհակառակը` ես տեսնում եմ արագ բացվող և փակվող շինարարական ընկերությունների, որոնք իրենց մատչելի, բայց անորակ աշխատանքով անվստահության մթնոլորտ են ստեղծում հասարակության շրջանում, ինչը պատվիրատուներին շփոթության մեջ է գցում:


-Պարո՛ն Զաքարյան, այսօր նորաձև է դարձել էլիտար շենքերում բնակարան գնելը, էլիտար հասարակության մաս դառնալը, սակայն արդյո՞ք յուրաքանչյուր նորակառույց բազմաբնակարան շենք կարելի է կոչել էլիտար:
-Տեղին է հարցը, քանի որ իսկապես այսօր նման միտում նկատվում է, սակայն էլիտար հասկացությունն իր շափանիշերն ունի, և ամեն նորակառույց շենք էլիտար համարել չի կարելի: Էլիտար շենքի կառուցման աշխատանքները պետք է իրականացնի էլիտար շինարարական կազմակերպություն բացառապես որակյալ շինանյութերով` բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ, պետք է առկա լինի բարձրակարգ ջրամեկուսացում, ջերմամեկուսացում, օդափոխության համակարգ, ավտոկայանատեղի և վերջապես` բարձրակարգ վերելակ, որն աչքի է ընկնում իր` ոչ միայն էլիտարությունն ընդգծող գեղեցկությամբ, այլ նաև անվտանգությամբ:

 


Հարցազրույցը՝
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...