15:16
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամուր, հուսալի եւ որակյալ «Սիթի դիզայն» շինարարական ընկերություն

2016-04-06 11:18
 

«Դե Ֆակտո» N117 (2016թ.) 


Որակ, մատչելիություն և նրբագեղություն. ահա այս բառերով կարող ենք ներկայացնել «Սիթի Դիզայն» շինարարական ընկերության աշխատանքը: Ընկերությունն իր մեծածավալ գործունեությունը սկսել է իրականացնել տարիներ առաջ և այս ժամանակահատվածում հասցրել է իր ուրույն տեղն ու դերը զբաղեցնել շինարարության ոլորտում:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի զրուցակիցը «Սիթի Դիզայն» շինարարական ընկերության տնօրեն Մհեր Ղահրամանյանն է:

-Պարո՛ն Ղահրամանյան, Դուք բավական երկար ժամանակ հանդիսացել եք «Սնառտ» շինարարական ընկերության գործադիր տնօրենը, այժմ գործարկում եք նոր ընկերություն՝ «Սիթի դիզայնը»: Ինչպե՞ս կատարվեց անցումը, և Ձեր նոր ընկերությունը ի՞նչ ծառայություններ է առաջարկում հաճախորդներին:
-Երկար տարիներ աշխատելով «Սնառտ» ընկերությունում` ես կուտակել եմ այն փորձն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են բեղմնավոր աշխատանք սկսելու համար: Ես և իմ գործընկերները որոշեցինք տարիների կուտակած փորձը ներդնել մեր իսկ ստեղծած ընկերությունում, որն էլ անվանեցինք «Սիթի Դիզայն»:
«Սիթի Դիզայն» շինարարական ընկերությունն առաջարկում է շինարարական համալիր ծառայությունների ցանկ` շինության նախագծումից, կառուցումից մինչև ինտերիերի ձևավորում` ընդհուպ մինչև կահույքի պատրաստում ու տեղադրում: Համալիր շինարարության իրականացումը մեր ընկերությանը դարձնում է շուկայում առավել մրցունակ, քանի որ աշխատանքին նմանօրինակ մոտեցումը ենթադրում է սեղմ ժամկետներ և մատչելի գներ:

-«Սիթի Դիզայնը» նոր դերակատար է շինարարական շուկայում: Հասցրե՞լ է արժանանալ հաճախորդների վստահությանը:


-Այս կարճ ժամանակահատվածում ձգտել ենք մեր աշխատանքները կատարել այնպես, որ յուրաքանչյուր պատվիրատու գոհ լինի:
Համագործակցությունների լայն շրջանակ ունենք: Մեր պատվիրատուների թվում են ինչպես խոշոր ընկերություններ, այնպես էլ` անհատներ: Կատարված աշխատանքներից կարող եմ նշել, օրինակ, Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարության աշխատանքները, Իջևան քաղաքում ՀՎԿԱԿ տարածաշրջանային լաբորատորիայի շենքի կառուցումը...

-Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքներին մասնակցում էին 27 շինարարական ընկերություններ, այդ թվում նաև դուք: Կներկայացնեք` ի՞նչ գործառույթ էր իրականացնում «Սիթի Դիզայնը»:
-Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել` մեզ վստահելու համար: Ես վստահաբար կարող եմ ասել, որ Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների կատարումը շատ պատասխանատու աշխատանք էր մեզ համար:
«Սիթի դիզայն» շինարարական ընկերությունը իրականացրել է տարբեր ուղղվածության աշխատանքներ: Մենք զբաղվել ենք թե՛ արտաքին և ներքին հարդարմամբ, թե՛ կառուցել ենք տեխնիկական շինություններ:

-Պարո՛ն Ղահրամանյան, Ձեր ընկերությունում ի՞նչ մասնագիտական կազմ է աշխատում:
-Մեզ մոտ աշխատում են փորձառու և բանիմաց մասնագետներ: Հիմնականում ճանապարհ ենք հարթում երիտասարդների համար, իհարկե, ունենք նաև այնպիսի փորձառու մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներով և տարիների փորձով կրթում են ապագա մասնագետներին:

-Ի՞նչ գաղափարախոսությամբ է առաջնորդվում «Սիթի դիզայն» ընկերությունը:
-Մեր կարագախոսն է` «Կարճ ժամկետում իրականացնել բարձրորակ և նրբագեղ շինություններ»:
«Բարձր որակ և մատչելի գին». ահա այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք և ստեղծում մնայուն շինություններ:

-Հերթական նախագիծը իրագործելիս ի՞նչ մասնագիտական պահանջներ եք դնում Ձեր թիմի առջև:
-Առաջին պահանջը համախմբվածությունն է:
Ճարտարապետական նախագծից մինչև ինտերիերի ձևավորում՝ յուրաքանչյուր մանրուք պետք է կատարվի համախմբված աշխատանքի արդյունքում: Չի՛ կարող մեկը լավ աշխատել, մյուսը` վատ: Սա թիմային աշխատանք է: Համախմբվածությունը մեր հաջողության գրավականն է:

-Պարո՛ն Ղահրամանյան, որպես ոլորտի մասնագետ` ինչպիսի՞ն եք տեսնում Երևանը 5 տարի անց:


-Տարեցտարի փոխվում է Երևանի պատկերը՝ դառնալով ավելի գեղեցիկ և նրբաճաշակ: Վեր են խոյանում նոր շինություններ, որոնք թարմ շունչ են փոխանցում մեր քաղաքին: Ես այսօր էլ տեսնում եմ օրեցօր ծաղկող քաղաքը՝ Երևանը:


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...