15:32
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Invest Armenia» ծրագրի համակարգող

2016-03-21 10:27

ՎՐՈՒՅՐ ՓԵՆԵՍՅԱՆ

Ինվեստ Արմենիա - 2016

Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն, (ԵՏՄ) համագործակցության ծրագրեր եւ հեռանկարներ

«Դե Ֆակտո» N117 (2016թ.)



Ապրիլի 22-ին Հայաստանում կկայանա «Ինվեստ Արմենիա 2016» բիզնես ֆորումը, որն այս անգամ կանցկացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Գործարար համաժողովը կազմակերպում է «Բի Փի Էյ» ընկերությունը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) հետ համատեղ, որի նախագահն է Արսեն Ղազարյանը: «Բի Փի Էյ» ընկերության նախագահ, «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանի խոսքով՝ համաժողովի հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության ծրագրերն ու հեռանկարները:


Թեմանների վերաբերյալ կզեկուցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ինչպես նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Իրանի գործարար կառույցների ղեկավարներ:
Ֆորումի նպատակն է` Հայաստանում խթանել ներդրումները, ճիշտ ներկայացնել ներդրումային դաշտը, ոլորտները և բոլոր այն հեռանկարները, որոնք կբացվեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո. «Հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսական իրավիճակը լարված է, ինչը անդրադառնում է նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջարկում եմ անընդհատ դժգոհելու և ստեղծված իրավիճակից բողոքելու փոխարեն փորձենք նոր հորիզոններ բացել Հայաստանի տնտեսության համար»,-ասաց պարոն Փենեսյանը:


Բիզնես ֆորումի հիմնական կետերից է նաև տնտեսական կանխատեսումները 2016-2018 թվականների համար: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու, ինչպես նաև վերլուծական առաջատար խորհրդատվական ընկերությունների կողմից կներկայացվեն նոր իրականացվող տնտեսական ծրագրեր: «Միջազգային խոշոր առևտրային ցանցերում հայկական արտադրանքի վաճառքի հնարավորություններ» թեմայի քննարկմանը զեկույցով հանդես կգան «Քարֆուր» սուպերմարկետի գլխավոր տնօրենը և ոլորտի այլ մասնագետներ:
Բիզնես Ֆորումի ավարտից հետո հյուրերը կայցելեն հայկական խոշոր գործարաններ` տեղում ծանոթանալու արտադրական գործընթացին և տեխնիկական հագեցվածությանը, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հայկական արտադրանքի նկատմամբ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...