20:48
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սեյրան Օհանյան

2016-02-24 10:00

  «Դե Ֆակտո» N116 (2016թ.)

Հրաչյա Պողոսյանի մասին 

Սեյրան Օհանյան` ՀՀ պաշտպանության նախարար 

Հրաչյա Պողոսյանի մասին կարելի է երկար խոսել: Առանց ավելորդ ճոռոմաբանության կարելի է ասել, որ նա հայ ժողովրդի այն զավակներից է, ովքեր, որտեղ էլ լինեն, հավատարիմ են մնում իրենց արմատներին, սկզբունքներին, աշխարհաքաղաքական, էթնիկական բոլոր միջավայրերում պահպանում են իրենց ազգային դիմագիծը:
Պարզապես հայրենասեր ու ազգային բարերար անվանել Հրաչյա Պողոսյանին նշանակում է ոչինչ չասել նրա մասին: Ինձ համար նա առաջին հերթին գաղափարի զինվոր է, հավերժ գաղափարակից Հայ, ով, առաջնորդվելով մեր ազգային ավանդույթներով և մշտապես գործելով խղճի մտոք, բազում ազգանվեր գործեր է կատարել ու կատարում: Բավական է հիշել նրա կառուցած 50-ից ավելի մշակութային, հոգևոր և պատմական նշանակության կառույցների և հուշակոթողների մասին: Ինձ համար ոգևորիչ ու կարևոր էին հատկապես Վրաստանում տեղադրված խաչքարը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որը Մեծ եղեռնին նվիրված առաջին կոթողն է Վրաստանում, ինչպես նաև Գյումրու 102-րդ ռազմաբազայում տեղադրված հուշարձանը: Հրաչյան՝ ով, բացի իր երեխաներից, կարողանում է օգտակար լինել նաև այլ երեխաների, հաճախ է ասում. «Իմ կյանքի իմաստը մարդկանց երջանկացնելու մեջ է»: Սա ոչ միայն հայրենասերի, այլև մեծ հումանիստի մտածելակերպ է:
Ես ուզում եմ նշել, որ որպես պաշտպանության նախարար՝ Հրաչյայի ու նման մարդկանց գործը չափազանց շատ եմ կարևորում: Նրանց շնորհիվ է, որ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ուղղված սպառնալիքների ալիքները մեզ են հասնում թուլացած, իրենց ուժն ու վտանգավորությունը կորցրած: Առանց նրանց կրթական, գիտական, տեղեկատվական, լոբբիստական, բարո-յական ու նաև ֆինանսական, նյութական հնարավորությունների մենք միայնակ կմնանք այդ սպառնալիքների դեմ: Եվ սա Հրաչյայի ու նրա գաղափարակիցների մեծ ու անգին նվերն է հարազատ ժողովրդին:

Mинистр обороны Республики Армения Сейран Оганян

Говорить о Грачья Погосяне можно долго. Без излишней риторики можно сказать, что он из тех преданных Сынов Отечества, которые где бы ни  находились, остаются верными своим корням, принципам, везде сохраняя свои национальные черты.

Сказать про Грачья Погосяна, что он просто патриот и меценат  означает не сказать ничего. Он для меня, в первую очередь, служитель, до конца преданный национальной идее, который  руководствуясь национальными традициями и действуя всегда по совести, совершал и совершает много самоотвереженных поступков. Достаточно  вспомнить созданные им свыше 50-и  памятников исторического и культурного значений. Для меня важное значение имеют хачкары, установленные в Грузии и посвященные памяти жертв Геноцида армян. Они стали первыми в Грузии памятниками,  увековечивающими память жертв Геноцида армян в Османской Турции, а также памятник, установленный  на 102 российской военной базе в Гюмри.

«Смысл моей жизни заключется в том, чтобы делать людей счастливыми», -  часто повторяет Грачья, который кроме своих детей старается быть полезным и для других детей.  Это образ  мышления не только патриота, но и большого гуманиста.

Как министр обороны я хочу отметить, что такие люди как Грачья очень важны для нашего государства. Благодаря им, направленные против Республики Армения волны угроз, доходят до нашей страны ослабевшими. Без их интеллектуальной, научной, информационной, лоббистской, моральной, а также финансовой поддержки мы остались бы в одиночестве перед лицом этих угроз. Это бесценный подарок Грачья и его единомышленников своему народу.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...