07:52
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայրենասիրական գաղափարները երբևէ չեն նահանջել հայ զինվորի հոգում, ընդհակառակը` դրանք ամեն օր ապացուցում են հակառակորդին, որ անկոտրում է հայի ոգին և Հայոց պետականությունը

2016-02-19 11:07

«Դե Ֆակտո» N116 (2016թ.)

«Ես ձեզ ասում եմ՝ կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ». Ավետիք Իսահակյանի այս խոսքերը, կարծես մեր նյութականացված իրականության մասին են, որոնցում շատ է խոսվում հոգևորի մասին, որի պակասը զգալի է, սակայն խոսել` դեռ չի նշանակում զգալ: Եվ ուրախալի է, երբ հանդիպում ենք հայորդիների, որոնք ապրելով հայրենիքից դուրս` բավարարում են հայրենիքի ներսում առկա «ոգու սովը»: Հավատը, հարգանքը պատմական անցյալի և սեփական արմատների հանդեպ այնքան խորը, վերգիտակցական զգացողություն է, որը հաղթում է տարածությունն ու ժամանակը, նյութականացված աշխարհի արժեքները` կարևորելով մնայունն ու անգինը` ազգային հոգևոր-մշակութային հարստությունը, կորուստներն ու հերոսական էջերը: Այդ գաղափարներով է առաջնորդվում հայ և ռուս ժողովուրդների բարերար, պահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանը, ում ներկայացնում ենք «Դե Ֆակտո» ամսագրի հունվար ամսվա համարի առաջին էջում: Նրա 50 և ավելի բարեգործական նախաձեռնությունները պատմում են նրա մարդ տեսակի յուրահատկությունը, ով իր խոնարհումը Հայոց պատմության և հավատի հանդեպ բաժակաճառային խոսքերով չի արտահայտում, այլ իր ամենօրյա գործունեությամբ, որի աշխարհագրությունը լայն է, ընդգրկուն` տարածվելով նաև այլ երկրներում և ծանոթացնելով այլ ժողովուրդներին հայոց պատմության հերոսական և արյունոտ անցյալին: Հրաչյա Պողոսյանի երազանքներում անգամ գերակշռող դեր ունի հայրենիքը, նրա զարգացումն ու բարօրությունը, խաղաղությունն ու կորուստների հիշատակի հավերժացումը:
Մեր հոգևոր և նյութական հարստություններից է մեր հայրենիքի պաշտպանն ու պահապանը, մեր պետության հենասյունն ու խաղաղության երաշխավորը` Հայոց բանակը, որի 24-ամյակը տոնեցինք հունվարի 28-ին: Անկախ երկրի զարգացման տեմպերից` Հայոց բանակի զարգացումն ու մարտունակության բարձրացումը զգալի է, հերոսական ոգին` նույնպես: Հայրենասիրական գաղափարները երբևէ չեն նահանջել հայ զինվորի հոգում, ընդհակառակը` դրանք ամեն օր ապացուցում են հակառակորդին, որ անկոտրում է հայի ոգին և Հայոց պետականությունը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...