19:55
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արտակ Այվազյան

2016-02-04 09:35

GOLD STAR շքեղություն, նրբաճաշակություն, որակ

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

 

Ստեղծագործական միտքն այն հզոր ուժն է, որը հնարավորություն է տալիս մարդուն վերարտադրելու իր հոգևոր ներաշխարհի զգացողություններն ու ցանկությունները և նյութականացնելով դրանք` վերածել արվեստի ստեղծագործությունների:
Իրենց գեղեցկությամբ ու շքեղությամբ ոսկյա զարդերը դարեր շարունակ գերել են հատկապես կանանց` դառնալով նրանց սիրտը գրավելու, հավերժական սեր խոստովանելու և գեղեցկությունն ընդգծելու կարևոր գրավականներից մեկը:
Այսօր էլ` ժամանակակից աշխարհում, ոչինչ չի փոխվել, ոսկյա զարդերը գեղեցիկ առիթների կարևոր մասն են կազմում` նրբաճաշակություն և շքեղ տեսք պարգևելով յուրաքանչյուրին:

 

-Պարո՛ն Այվազյան, «Gold Star»-ի զարդերը յուրահատուկ են, չկրկնվող, կպատմե՞ք` ունենալով բոլորովին այլ մասնագիտություն` ինչպե՞ս հայտնվեցիք ոսկու աշխարհում:


-Նախ նշեմ, որ 1995թ. ծնողներս զբաղվել են ոսկերչական գործունեությամբ, և, երևի թե, դա էր պատճառը, որ իմ մեջ սեր արթնացավ դեպի գեղեցիկի ստեղծումը ոսկու միջոցով, իսկ այնուհետև` մեծ ցանկություն ունեցա շարունակելու ծնողներիս գործը:
Իսկ մասնագիտական կրթությունս, իսկապես, շատ տարբեր է այն ամենից, ինչով ես այժմ զբաղվում եմ: 2000թ.-ին ավարտելով դպրոցը` ընդունվել եմ Մոսկվայի Ավիացիայի համալսարանի միջազգային փոխադրումների կազմակերպում և մաքսային գործ բաժինը, որի ընթացքում 2001-2003թթ. զորակոչվել եմ բանակ: Հինգ տարի սովորել եմ Մոսկվայում, այնուհետև մեկ տարի` Լատվիայում, որտեղ պաշտպանել եմ դիսերտացիաս:
Որքան էլ մասնագիտությանս հանդեպ սերն իմ մեջ ուժգին էր, ազնվագույն մետաղի` ոսկու միջոցով գեղեցիկի ստեղծման ձգտումն առավել զորեղ գտնվեց, և չնայած ծնողներս դեմ էին, բայց ես 2008թ. Մոսկվայում սկսեցի իմ ոսկերչական գործունեությունը: Երկու տարի անց` 2010թ., ես վերադարձա Հայաստան և այստեղ շարունակեցի իմ գործունեությունը` ստեղծելով «Gold Star» ոսկերչական խանութ-սրահը:


-Արդեն հինգ տարի է գործում է «Gold Star»-ը, ի՞նչ հաջողությունների է հասել մինչև այսօր:


-Բնականաբար, սկսել ենք փոքր արտադրամասից և ժամանակի ընթացքում առավել ընդլայնել մեր գործունեությունը` ունենալով մեծ հաջողություն: Մեզ հաջողվեց բավարարելով հաճախորդի պահանջը` ստեղծել զարդեր, որոնք աչքի են ընկնում ձևի և բովանդակության յուրահատուկ ներդաշնակությամբ:
«Gold Star»-ը մեր արտադրանքի բրենդն է, որը ստեղծվում է մեր դիզայներական մտահղացմամբ և հմուտ ոսկերիչ-վարպետների աշխատանքով:


-Ի՞նչ տեսականի է ներկայացված «Gold Star» ոսկյա զարդերի խանութ-սրահում:


-Մեր խանութ-սրահում ներկայացված է կանանց և տղամարդկանց, ինչպես նաև երեխաների ոսկյա զարդերի լայն տեսականի, որից յուրաքանչյուրն իր ճաշակին համապատասխան ընտրություն կարող է կատարել:
Մենք պատրաստում ենք նաև տարբեր աքսեսուարներ: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ունեցանք ոսկյա անմոռուկների պատվերներ, որոնք պաշտոնական միջոցառումներին կրում էին մեր շատ պաշտոնյաներ:
Մեր պատրաստած զարդերը չունեն իրենց նմանակը: Մենք պատրաստ ենք իրականություն դարձնել ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունը` ներդնելով նաև մեր ստեղծագործական միտքը, քանի որ երբեմն պատվիրատուն ինքն էլ չի կողմնորոշվում, թե ինչ է ցանկանում: Իսկ մեր համատեղ աշխատանքից ծնվում են զարդեր, որոնք ինքնատիպ են, չկրկնվող: Դիզայներական աշխատանքը հիմնականում ես եմ իրականացնում և մեր դիզայներները, որի հիման վրա մեր վարպետները կերտում են մի գեղեցիկ պատմություն` ոսկյա զարդի տեսքով:

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ` ունեցանք ոսկյա անմոռուկների պատվերներ, որոնք պաշտոնական միջոցառումներին կրում էին մեր շատ պաշտոնյաներ:


-Ոճային բազմազանություն կա՞ «Gold Star»-ում և հիմնականում, ո՞ր ոճն առավել մեծ պահանջարկ ունի, և ո՞ր քարերն են առավել նախընտրելի այսօր:


-Իհարկե, բոլոր ոճերի հիմքը դասականն է, որից էլ սկսել ենք, իսկ այնուհետև փորձել մեր աշխատանքում ցուցաբերել բազմաոճ մոտեցում: Քանի որ ոսկյա զարդերի սիրահարները հիմնականում կանայք են, իսկ նրանք առեղծվածային արարածներ են, ապա նրանցից յուրաքանչյուրի շքեղ տեսքն ապահովելու համար անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում, կատարել ոճային ճիշտ ընտրություն: Այդ պատճառով մենք մեր հաճախորդին տալիս ենք ազատ ընտրության հնարավորություն և պատրաստ ենք նրա յուրաքանչյուր մտահղացում իրականություն դարձնել` համապատասխան ոճի ներքո:
Պետք է նշեմ, որ այսօր մեր աշխատանքում հիմնականում գերակշռում է դասական և աբստրակտ ոճը: Իսկ քարերի ընտրությունը շատ լայն է` ռուբին, նռնաքար, ամետիստ, զմրուխտ, ադամանդ և այլն:


-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունեք այլ երկրների հետ:


-Մենք ունենք պատվերներ Ռուսաստանից, Ուզբեկստանից և եվրոպական տարբեր երկրներից:


-Օտարերկրյա պատվիրատուները շա՞տ են տարբերվում իրենց պահանջներով:


-Իհարկե, շատ տարբեր են ճաշակները, ոճային, գունային, քարերի նախընտրությունները: Մենք բոլոր պատվերներն իրականացնում ենք անհատական մոտեցմամբ, ինչը արժանանում է պատվիրատուի բարձր գնահատականին:


-Ովքե՞ր են ձեր հիմնական հաճախորդները Հայաստանում:


-Մենք աշխատում ենք բոլորի համար` հասարակ քաղաքացուց սկսած, մինչև ամենաբարձր պաշտոնյան: Յուրաքանչյուր հաճախորդի վերաբերվում ենք յուրովի, համբերատար, քանի որ մեր նպատակն է գոհացնել բոլորին` անկախ նրանց հասարակության մեջ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից:


-Ո՞րն է Ձեր կարգախոսը:


-Մեր կարգախոսն է. «Շքեղություն, նրբաճաշակություն և որակ»:


-«Gold Star»-ը ի՞նչ ցուցահանդեսների է մասնակցել ոսկյա զարդերի իր շքեղ տեսականիով:


-Մենք Հայաստանից դուրս մասնակցել ենք բազում ցուցահանդեսների: Օրինակ` 2011թ. Դուբայում ոսկյա զարդերի ցուցահանդեսին, 2014թ.` Աստանայում «Էքսպո 2014»-ին և այլն:


-Ի՞նչ ծրագրեր ունեք 2016թ. հետ կապված:


-2016թ. բավականին խոստումնալից տարի է լինելու մեզ համար: Հունվար ամսին պետք է մեկնեմ Ֆրանսիա` վերապատրաստման դասընթացներ անցնելու և վերադառնամ նոր մտքերով, նոր ոճային լուծումների կիրառման գիտելիքներով, որոնք, անշուշտ, կներդնեմ «Gold Star»-ի աշխատանքում` առաջարկելով նոր տեսականի, ոճային ժամանակակից լուծումներ:

2016թ. համար արդեն կնքել ենք համագործակցության նոր պայմանագրեր, այնպես որ, մեր ստեղծագործական աշխատանքը շարունակելու է ծաղկել և զարգանալ նաև 2016թ.:

 

2016թ. խոստումնալից տարի է լինելու մեզ համար. «Gold Star»-ը կներկայանա ոսկյա զարդերի նոր ոճային լուծումներով հարուստ տեսականիով:


-Մոտենում է Ամանորը, ի՞նչ կմաղթեք Ձեր հաճախորդներին և առհասարակ, հայ ժողովրդին:


-Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, թող հայ ազգը ոսկու նման միշտ գեղեցիկ, ազնիվ լինի ու փայլի երջանկությունից:


Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...