15:36
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

2016-01-05 10:17

Ապագա Հայաստանը լինելու է ավելի ուժեղ, ավելի հզոր եւ ավելի զարգացած 

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)

 

-Պարո՛ն Մնացականյան, արդեն 3 տարի է, ինչ թիվ 15 ընտրատարածքով ընտրվել եք ՀՀ ԱԺ պատգամավոր, կխնդրեի ներկայացնեք Ձեր անցած ճանապարհը:


-Ծնվել եմ 1959 թվականի փետրվարի 7-ին Թալինում: Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Մասնագիտությամբ ճարտարագետ-անասնաբույծ եմ: Հիմնական գործունեությունս սկսել եմ գյուղատնտեսության ոլորտից:
Սկզբնական շրջանում աշխատել եմ Թալինի անասնապահական խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, ապա 1982թ. Գառնահովիտի խորհրդային տնտեսությունում` գլխավոր անասնաբույծ: 1984-1992թթ. Թալինի գյուղ. վարչությունում, այնուհետև ագրոարդյունաբերական միավորումում եղել եմ ավագ մասնագետ: 1993-1995թթ. «Թալին-3» գյուղմթերքների արտադրության կոոպերատիվի նախագահ էի: 1995-2002թթ. աշխատել է ՀՀ տրանսպորտի նախարարության ավտոտրանսպորտային-ճանապարհային ընկերության տնօրեն: 2002-2012թթ. եղել եմ Թալինի քաղաքապետ:


2012թ. մայիսի 6-ին թիվ 15 ընտրատարածքից ընտրվել եմ ԱԺ պատգամավոր: Այժմ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում եմ:


-Պարո՛ն Մնացականյան, ո՞ր տարածքներն են ընդգրկում թիվ 15 ընտրատարածքը և այսօր ի՞նչ խնդիրներ ունեն Ձեր տարածաշրջանի բնակիչները:


-15-րդ ընտրատարածքը ընդգրկում է 62 համայնքներ. Թալինի ամբողջ տարածաշրջանը՝ իր 41 համայնքներով և 21 համայնք Աշտարակի տարածաշրջանից: Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իրեն բնորոշ խնդիրներն ու դժվարությունները: Կան խնդիրներ, որոնք բոլոր տարածաշրջաններում հիմնականում միատեսակ են: Հիմնական խնդիրներից են աշխատատեղերի սակավությունը, ճանապարհաշինության, գազաֆիկացման ոլորտների խնդիրները, նաև շատ լուրջ խնդիր է գյուղմթերքի իրացումը: Պետք է ստեղծվեն այնպիսի կենտրոններ, որտեղ գյուղացին հնարավորություն կունենա իրացնելու գյուղմթերքը:
Նաև ուզում եմ խոսել վարկային միջոցների մասին, գյուղատնտեսության զարգացման համար կարևոր է, որ գյուղացուն տրամադրվող վարկերը լինեն ցածր տոկոսներով և երկարաժամկետ:
Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահ, պարոն Ս. Սարգսյանին, ՀՀ կառավարությանը Թալինում և տարածաշրջանի համայնքներում կատարած բազմապիսի աշխատանքների համար:


-Ըստ Ձեզ, ի՞նչ փոփոխություններ կլինեն ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումներից հետո:


-Եթե ամփոփենք տարին, ապա կարող եմ ասել, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն մեր ամենամեծ ձեռքբերումն էր: Բարեփոխումների շնորհիվ ունենալու ենք խորհրդարանական կառավարման համակարգ: Սահմանադրական բարեփոխումները թույլ կտան, որպեսզի կուսակցությունները առաջնային դեր ունենան: Պետք է կուսակցություններն ուժեղանան և փորձեն միավորվել: Իմ կարծիքով փոքր երկրի համար անմտություն է ունենալ 70-ից ավել կուսակցություններ:
Պետք չէ սպասել, փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն կարճ ժամանակահատվածի ընթացքում, ամեն ինչ ստեղծվելու է քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ապագա Հայաստանը լինելու է ավելի ուժեղ, ավելի հզոր և ավելի զարգացած:


-Պարո՛ն Մնացականյան, ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը:


-Իմ կարծիքով տարին շատ լարված էր, մեծ ցավ եմ ապրում յուրաքանչյուր զինվորի կորստով: Հիմնական խնդիրները կապված են քաղաքական զարգացումների հետ՝ Ռուսաստան-Թուրքիա: Նաև մեծ դեր ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որն ակտիվացեց հակառակորդի դիվերսիոն գործողությունները:
Պետք է միշտ զգոն լինենք և ամուր պահենք մեր սահմանները:


-Ինչպիսի՞ն եք տեսնում 2016 թվականը ԱԺ-ում:


-Սահմանադրության փոփոխությունից հետո, Ազգային Ժողովում պետք է ակտիվ աշխատենք, քանի որ լինելու են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, այդ թվում կապված նաև ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ: 2016 թվականի առաջին եռամսյակում պետք է կարողանանք ավարտին հասցնել բոլոր աշխատանքները: Յուրաքանչյուր բարեփոխում պետք է ուղղված լինի մեր երկրի բարօրությանը և հզորացմանը:


-Պարո՛ն Մնացականյան, շուտով Ամանոր է և Սուրբ ծնունդ, ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:


-Ուզում եմ շնորհավորել հայրենիքում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ բոլորին մաղթելով քաջ առողջություն և բարեկեցություն, մեր զինվորներին՝ արիություն և խաղաղ երկինք: Համբերություն և միասնականություն բոլորին:

 


Հարցազրույցը՝

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...