05:22
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2015-11-30 15:38

Մեր համայնքն ինձ համար մեծ ընտանիք է

 

     «Դե Ֆակտո» N113 (2015թ.)


Մերձավանը գյուղ է՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում: Այն կազմավորվել է 1946-47թթ 7-10 ընտանիքներից՝ ղռերի վրա, որը գյուղատնտեսական նոր սորտերի ստեղծման գիտափորձարարական բազային կից ավան է եղել, այդ իսկ պատճառով այն նախկինում կոչվել է Ակադեմիա: 1969թ գյուղը վերանվանվել Է Մերձավան՝ Երևան քաղաքին շատ մոտ գտնվելու պատճառով: Կլիման բարենպաստ է, գտնվում է ծովի մակերևույթից 905մ բարձրության վրա, նախալեռնային գոտի է:
Հետագայում, Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից, նաև Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի հայաբնակ վայրերից, աշխատելու և բնակվելու նպատակով այստեղ են հաստատվել շատ ընտանիքներ և ներկայումս բնակչության թիվը հասնում է 3700-ի:
Որոնք են այսօր Մերձավան համայնքի առաջնային խնդիրները և ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել համայնքը, կիմանանք Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանից:

-Պարո՛ն Գրիգորյան, բավականին երկար տարիներ է ինչ զբաղեցնում եք Մերձավանի համայնքապետի պաշտոնը, Ձեր կառավարման ընթացքում համայնքն ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել:


-Արդեն 19 տարի է աշխատում եմ որպես համայնքի ղեկավար:
Տարիների ընթացքում մեր համայնքն ինձ համար դարձել է մի մեծ ընտանիք:
Ձեռքբերում եմ համարում օրըստօրե զարգացող սոցիալ-տնտեսական, կրթական ու մշակութային կյանքը:
Համայնքի գյուղապետարանի, մշակույթի տան, մանկապարտեզի, բուժ-ամբուլատորայի շենքերը տարիների ընթացքում՝ ըստ կարևորության, հերթականությամբ վերանորոգվել և ամբողջովին կահավորվել է համայնքային բյուջեի հաշվին:
Շուրջ 50 միլիոն դրամ է տրամադրվել դպրոցին՝ «Եվրո» ստանդարտին համապատասխան պատուհանները տեղադրելու և լոկալ ջեռուցման համակարգ անցկացնելու համար: Ձեռք է բերվել սպորտային գույք, սեղաններ, աթոռներ, կահավորվել է ուսուցչանոցը:
Խմելու ջրի խնդիրները կարգավորվել է, այժմ համայնքն ունի 24 ժամյա ջրամատակարարում /պատահում է լինում է 2-3 ժամյա դադարներ/:
Կատարվում է կանոնավոր գազամատակարարում: Հազարամյակի մարտահրավեր ծրագրով և գյուղապետարանի կողմից 15% համաֆինանսավորմամբ վերանորոգվել է ոռոգման համակարգի 1,7կմ հատվածը: Նոր թաղամասերում /շուրջ 407 տնտեսություններ/ անցկացվել է էլեկտրականություն և մասամբ գազաֆիկացվել է: Համայնքի կենտրոնական փողոցներում առկա է գիշերային լուսավորություն, կանոնավոր կազմակերպվում է աղբահանություն:
Համայնքում բացվել է հանդիսությունների սրահը, վերակառուցվել է ֆուտբոլի դաշտը, տեղադրվել են մանկական խաղեր, հուշարձանների պուրակում վերանորոգվել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը և տեղադրվել է հիշատակի խաչքար՝ Հայոց եղեռնի 100-ամյա և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցներին նվիրված հուշարձաններ, դպրոցի բակում տեղադրվել և օծվել է խաչքար:


-Ո՞րն է բնակչության հիմնական զբաղմունքը, ինչպե՞ս եք լուծում զբաղվածության հարցը:


-Այստեղ բնակիչներից քչերն են զբաղվում գյուղատնտեսությամբ:
Բնակչության մեծամասնությունն աշխատում է համայնքում գործող մակարոնի, կարի, քարերի, փայտի վերամշակման, ոգելից խմիչքների և այլ արտադրամասերում:


-Արդեն 19 տարի ղեկավարում եք համայնքը, ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:


-Մինչ համայնքապետի պաշտոնին նշանակվելը, երկար տարիներ աշխատել եմ խաղողագործության ինստիտուտում: Շփումս բնակիչների հետ միշտ եղել է: Այս տարիների ընթացքում կարողացել եմ ստեղծել մտերմիկ, անմիջական կապ յուրաքանչյուր բնակչի հետ: Պետք է ճիշտ հոգեբանական մոտեցում ցուցաբերել թե՛ բնակչին, թե՛ համայնքին վերաբերող ցանկացած խնդրի:


- Պարո՛ն Գրիգորյան, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան ուղղված համայնքի բարելավմանն ու զարգացմանը:


-Համայնքի հիմնախնդիրներն են՝ դպրոցի մասնակի վերանորոգումը, ոռոգման համակարգի որոշակի հատվածի վերակառուցումը, փողոցների մասնակի ասֆալտապատումը:
Մեր յուրաքանչյուր ծրագիր ուղղված է զարգացնելու համայնքի տնտեսությունը, մշակույթի, սպորտի ոլորտները: Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հայորդիները դառնան իրենց ընտանիքների և մեր հայրենիքին արժանի զավակներ:


Հարցազրույցը՝

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...