12:02
09/16/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը

2015-05-16 11:12

                                              «Դե Ֆակտո» N107 (2015թ.)

1915թ. ապրիլի 24-ի ողբերգական իրադարձություններից` Հայոց ցեղասպանությունից հետո ապրիլ ամիսն արյունոտ դարձավ հայ ժողովրդի համար։ Ամեն տարի ապրիլի  24-ին հայ հոծ բազմությունը շտապում է Ցեղասպանության հուշահամալիր` հարգելու զոհերի հիշատակը` դատապարտելով Թուրքիայի` հայերի նկատմամբ իրականացրած ոճիրը։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, սակայն Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Փոխարենը` տարեցտարի Թուրքիայում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր դատապարտում են Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրում հայ ժողովրդից։ Եվ ակնահայտ է, որ այդ մարդիկ Թուրքիայի առաջադեմ և հանդուրժող հասարակության ապագան են կերտելու, և այս տեսլականը հույս է ներշնչում, որ ապագայում հասարակությունների մակարդակով հնարավոր է լինելու քաղաքակիրթ երկխոսություն հայ և թուրք ժողովուրդների միջև։ Ինքս Ստամբուլում ներկա եմ գտնվել Հրանտ Դինքի հուղարկավորությանը, որտեղ միլիոնավոր մարդիկ գոռում էին՝”Մենք բոլորս Հրանտ ենք”, “Մենք բոլորս հայ ենք”, և պետք է նշեմ, որ նրանցից շատերն անկեղծ էին։ Այդ օրերին հանդիպել եմ նաև թուրք մտավորականների և գործարարների հետ, ովքեր տանել չէին կարողանում Էրդողանի իշխանությունը և նրա վարած քաղաքականությունը և վստահեցնում էին ինձ, որ գալու է այն օրը, երբ իրենք թոթափելու են Էրդողանի լուծը և կերտելու են առավել ժողովրդավարական և հանդուրժող Թուրքիա։ Մի բան ակնհայտ է՝ Հայաստանը և Թուրքիան հարևան պետություններ են և վաղ թե ուշ պետք է փորձեն բարելավել հարաբերությունները և կառուցել պետական մակարդակի հարաբերություններ, քանզի նման լարված իրավիճակը խանգարում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի բնականոն զարգացմանը։ Հայաստանի հասարակությունը անհամեմատ առաջադեմ է, իսկ մեր իշխանությունները առավել ժողովրդավարական։ Հերթը Թուրքիայի ժողովրդինն է, և նրանք պետք է որոշեն, թե ինչպիսի Թուրքիայում են ցանկանում ապրել։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհի տարբեր ծագերից Հայաստան էին ժամանել մեծ թվով հայտի և պարզապես հայրենասեր հայորդիներ` անմոռուկը կրծքներին ու “Հիշում եմ և պահանջում” կարգախոսը շուրթերին։ Պետք է նկատենք, որ նման համախմբվածություն քիչ դեպքերում ենք ունենում, ինչպես նաև միջոցառումների կատարյալ կազմակերպվածություն, ինչից, կարծում եմ, տպավորված հեռացան Հայաստան ժամանակ չորս նախագահները և տարբեր երկրներից ժամանած հյուրերը։

Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչմանը հասնելու ճանապարհին կարևոր քայլ կատարեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ում կողմից Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագը ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ջարդերի, ամենայն հավանականությամբ, կխթանի 20-րդ դարում իրականացված առաջին ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային ջանքերը։

Վերադառնալով երևանյան իրականություն` պետք է նշեմ, որ կարևորելով Երևան քաղաքի համաչափ զարգացման խնդիրը` “Դե Ֆակտո” ամսագրի այս համարի կազմին ներկայացնում ենք Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին, ով ջանք ու եռանդ չի խնայում ավելի լավ Երևան, մասնավորապես`  Նոր Նորք կառուցելու համար,  և  պատահական չէ, որ Նոր Նորքը վայելում է Երևանի ամենականաչապատ վարչական շրջանը լինելու համբավը։




Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց