12:20
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վայոց ձորում հրատապ խնդիրներից է աշխատատեղերի ստեղծումը

2015-05-15 12:14

      «Դե Ֆակտո» N106 (2015թ.)

Ներկայացնում ենքԴե ֆակտոամսագրի հարցազրույցը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ,
ով
այս պաշտոնին նշանակվել է 2014 թվականի նոյեմբերին։

-Պարո՛ն Սարգսյան, մարզպետի պաշտոնում Ձեր ղեկավարման այս կարճ ժամանակահատվածում  ի՞նչ աշխատանքներ են կատարվել մարզում։                                                                                                         

-Ինչպես բոլոր ղեկավարները ես նույնպես աշխատանքս սկսել եմ ճանաչողական բնույթի  այցելություններով համայնքներ, առողջապահական, սոցիալական, կրթական և մշակութային հաստատություններ։ Տեղում բարձրացված հարցերի վերաբերյալ մարզպետարանում կազմակերպվել են քննարկումներ, խնդիրների լուծման համար հանձնարարություններ է տրվել մարզպետարանի աշխատակազմի  համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին։    Քննարկումներ են կազմակերպվել մարզի տարածքում խմելու և  ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման, անտառապահպանման և  բնապահպանական այլ խնդիրների շուրջ։  Ճիշտ է՝  շատ քիչ է իմ պաշտոնավարման ժամանակն  իրականացված մեծ ծրագրերի մասին խոսելու համար, սակայն ասեմ, որ  իմ ղեկավարման ընթացքում կառուցվել է  Զառիթափ, Խնձորուտ և Նոր Ազնաբերդ  համայնքների ոռոգման ջրագծերը, որի արդյունքում  կջրարբիացվի  Զառիթափում 45 հա, Խնձորուտում  54 հա, Նոր Ազնաբերդում 32 հա  հողատարածք։ Նշեմ, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական միջամտությամբ, 2014 թվականի աշնանը  վարչապետի համայնքներ կատարած այցի շրջանակում հանդիպումների ընթացքում։ Այս ընթացքում կազմվել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել ՀՀ Վայոց ձորի մարզի զարգացման քառամյա(2015-2018թ.) ծրագիրը։                                                                                                                                                                               

- Ի՞նչ ծրագրեր կան, որոնք առաջիկայում պետք է իրականացվեն։                                                                           

-2015 թվականին Վայոց ձորի մարզում IFAD-ի միջոցներով կատարվելու են ներքոնշյալ կառուցման և հիմնանորոգման աշխատանքները. Մալիշկա, Գետափ, Արփի, Զառիթափ, Փոռ համայնքներում իրականացվելու են գազաֆիկացման աշխատանքներ, Հերհեր,  Գոմք,  Գլաձոր համայնքներում խմելու ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Ագարակաձոր,  Ազատեկ, Արենի, Արին, Գետափ, Բարձրունի, Ռինդ, Վայք, Վերնաշեն համայնքներում ոռոգման ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ։ 2015 թվականին Հայաստանի ՍՆՀ-ի միջոցներով կհիմնանորոգվի Զառիթափ համայնքի մանկապարտեզի շենքը։ Աշխատանքներ են տարվում գյուղացիական  կոոպերատիվներ ստեղծելու նպատակով, որոնք պետության կողմից 80 տոկոս ներդրումով ձեռք կբերեն գյուղտեխնիկա, մարզում անասնապահության զարգացման, արոտների ջրարբիացման, հողմշակման աշխատանքների կազմակերպման և մշակման արդյունավետության բարձրացման նպատակով։ Գնդեվազ գյուղի տարածքում կառուցվում է 400 գլուխ խոշոր եղջերավոր  անասունների պահպանման համալիր, որի գործարկումը կնպաստի մարզում կաթի արտադրության ավելացմանը։ Աշխատանքներ են տարվում հնարավոր ներդրումներով վերամշակող ձեռնարկություններ հիմնելու կամ վերագործարկելու համար։   Առաջիկայում կյանքի կկոչվի “Հաբիթաթ ֆորՀյումենիթի Արմենիա” հիմնադրամի կողմից Վայքի 28 բազմաբնակարան շենքերի և մշակույթի տան համար էներգիայի արդյունավետ կիրառման և արևային էներգիայի օգտագործման նպատակով իրականացվող ծրագիր, որով կիրականացվի տանիքների, դռների, պատուհանների փոխում և ջերմամեկուսացում, արևային մարտկոցների տեղադրում, ինչի արդյունքում առնվազն 30 տոկոսով կնվազի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսը։  Ուրախությամբ պիտի հայտնեմ, որ նշված կազմակերպության հետ համագործակցությունը հաստատվել  և ծրագրեր է ներկայացվել Վայքի քաղաքապետի պաշտոնում իմ աշխատած տարիներին։                                                                                                                                                                    

-Մարզում ծառացած ի՞նչ խնդիրներ կան այսօր, որոնք հրատապ լուծում են պահանջում։                              

-Մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրներից առաջնայինը աշխատատեղերի ստեղծման հարցն է, որի ուղղությամբ կատարվում են մի շարք քայլեր։ Դրանցից մեկը ՀՀ կլինի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության  կողմից իրականացվող  “Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում” ծրագրի կիրառումը   մարզում, որի միջոցով   սեզոնային աշխատատեղեր կստեղծվեն գյուղական բնակչության համար։                                                                                        Վերը նշված վերամշակող փոքր ձեռնակությունների ստեղծման կամ վերագործարկման ծրագրերը նույնպես միտված են   աշխատատեղերի ստեղծման գորընթացին։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...