02:05
10/31/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է գործով ապացուցենք, թե որքան ենք սիրում մեր զավակներին ու հայրենիքը

2014-11-08 15:15

                       «Դե Ֆակտո» N101 (2014թ.)

 

Ուժեղ անհատականություններն ընտրում են դժվարին ուղինորի հիմքում ընկած են կայուն և իրական արժեքները։
 
Գաղտնիք չէթե որքան դժվար է այսօր տեղական արտադրողի համար Հայաստանի նման փոքր և շրջափակման
մեջ գտնվող երկրում արտադրություն հիմնել։
 Եվ միայն ուժեղներն ու անկոտրում կամք ունեցողներն են այսօր
 դիմակայում դժվարություններինստեղծելով աշխատատեղերխթանելով տնտեսության զարգացումը։

 Հայրենասերի և նվիրյալի վառ կերպարով է օժտված “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ նախագահ, “Հայր և որդի Բունիաթյաններ” ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արմեն Բունիաթյանըով դիմակայեց կյանքի
բոլոր փորձություններին և մնաց հավատարիմ իր ազգային մտածողությանը։

 

 -Պարո՛ն Բունիաթյանմարդ արարածն այնպիսի էակ էոր միշտ ցանկանում է իր կյանքը ծրագրված և 
կանխատեսելի ընթացք ունենասակայն դա նրան երբևէ չի հաջողվումքանի որ կյանքը գունեղ է և հետաքրքիր
իր անակնկալ ընթացքով։ Կխնդրեմ պատմեքՁեր կյանքի ուղին ինչպես է ընթացելինչպիսի՞ երազանքներ ու
նպատակներ եք ունեցելև ինչպե՞ս  որոշեցիք  զբաղվել ձկնաբուծությամբ։

 

-Իսկապես, մեզանից յուրաքանչյուրն ունի կյանքի իր ճանապարհը, որով ընթանալիս դրսևորում է իր ուժեղ ու թույլ կողմերը, ունենում ձեռքբերումներ ու բացթողումներ։ Սակայն կյանքը հետաքրքիր է հենց այդ անսպասելի ու հետաքրքիր ընթացքով, ձեռքբերումների ցնծությամբ ու անհաջողությունների դասերով։  

Ես ծնվել եմ Էջմիածին քաղաքում, սովորել և գերազանցությամբ ավարտել եմ տեղի թիվ 9 դպրոցը։ Այդ ժամանակ  ինձ ապագա բժիշկ էի պատկերացնում և բոլորովին մտքովս չէր անցնում, թե երբևէ ձկնաբույծ կդառնամ։ Սակայն բժշկական ինստիտուտ ընդունվելու ջանքերս զուր անցան, և ես զորակոչվեցի Խորհրդային բանակ։ Երբ վերադարձա ծառայությունից, արդեն սկսվել էր ղարաբաղյան պատերազմը, և բժիշկ դառնալու  իմ նպատակն իրականացնելը մնաց երկրորդական։ Մեծ եղբայրս կամավոր մեկնեց մարտի դաշտ, ես էլ էի ուզում միանալ նրան, սակայն հարազատներս ինձ թույլ չտվեցին` ասելով, որ իմ տեղը այստեղ է` հորս կողքին։ Այդպես էլ արեցի.հորս հետ սկսեցի կառուցել ձկնաբուծարանը։

Եղբայրս մնացմինչև զինադադարի կնքումը։ 1994թ., երբ կնքվեց զինադադարը, ես մեկնեցի ՌԴ աշխատելու, նպատակ ունեի  այնտեղ գումար վաստակել մեր ձկնաբուծական տնտեսության մեջ ներդնելու և այն ավելի զարգացնելու համար։ Այդպես էլ եղավ. հինգ տարի աշխատեցի և որոշակի գումար հայթայթելով` վերադարձա Հայաստան և սկսեցի հորս հետ միասին զարգացնել մեր տնտեսությունը։ Այդ ժամանակ ունեինք ընդամենը հինգ ավազան, իսկ այսօր դրանց թիվը հիսունհինգն է։ Սակայն, ցավոք,  այդ ժամանակ, երբ կարծես թե ամեն ինչ հարթ էր ընթանում, հանկարծամահ եղավ հայրս` միայնակ թողնելով ինձ թե՛ կյանքում, թե՛ գործում։ Սակայն նրա իմաստուն խորհուրդները ես լավ էի սերտել և իմ առջև նպատակ դրեցի անպայման շարունակել հորս սկսած գործը, որը մինչև այսօր` արդեն տասնհինգ տարի,  անում եմ, և փառք Աստծո, այսօր “Բունիաթյան Ֆիշ” ապրանքանիշը որակյալ արտադրանք է մատակարարում մեր ժողովրդին։ Այժմ ես իմ որդուն եմ սովորեցնում ձկնաբուծության մասնագիտական հմտությունները, որպեսզի նա էլ իմ գործը շարունակի։

-Պարո՛ն  ԲունիաթյանԴուք նաև  “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ի նախագահն եքկպատմե՞ք ՀԿ-ի գործունեությաննպատակների մասին։

-”Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ն ստեղծվել է 2008թ., որը միտված է պաշտպանելու ձկնաբույծների իրավունքները, խթանել ձկնարտադրությունը ՀՀ-ում, գտնել լուծումներ ծագող խնդիրներին և այլն։

-Ո՞րն եք համարում այսօրվա թիվ մեկ խնդիրը։

-Այսօրվա թիվ մեկ խնդիրը սակավաջրությունն է, որ առավել շատ նկատվում է Արարատյան դաշտավայրում, և եթե այսօր մենք չկանխենք ջրի կորստի ծավալները, ապա որոշ ժամանակ հետո մեր հանրապետությունը, մենք` բոլորս,  լուրջ խնդիրների առջև կկանգնենք։ Այսօր պետք է բոլորս խոհեմ գտնվենք և յուրաքանչյուրս հոգ տանենք բնությունից մեզ տրված հարստությունը պահպանելու մասին։

Դեռևս 2012թ. մեր ՀԿ-ն ձկնաբույծների ժողով հրավիրեց քննարկելու այդ հարցը և առաջարկեցինք  հրաժարվել հորատումներից,  ինչը ջրի պաշարների կորստի կարևոր խթան է, սակայն ձկնաբույծներից մի քանիսը չհամաձայնեց մեր առաջարկն ընդունել, շարունակեցին հորատումներ անել և առանձնանալով` ստեղծեցին  նոր ասոցիացիա։

Մենք շարունակեցինք նպատակաուղղված քայլեր ձեռնարկել մեր բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ և առաջարկությամբ դիմեցինք ՀՀ բնապահպանության և գյուղտնտեսության  նախարարներին։ Մենք նշել ենք,  որ կարող ենք լուծել Արարատյան դաշտավայրի ջրի պաշարների խնդիրը` 1/3-ով կրճատելով ջրառը և 50 տոկոսով բարձրացելով արտադրողականությունը։ Հետագայում, իհարկե, արտադրողականությունը ավելի կբարձրանա` նույն ջրառով հասնելով 150 տոկոսի։ 

-Այդ ինչպե՞սկմանրամասնե՞ք։

-Սիրով։ Այս պահին ՀՀ-ում արտադրվում է տարեկան 10 հազար տոննա ձուկ, որի համար օգտագործվում է 63 հազար լ/վ ջուր, սակայն մենք կարող ենք ջրի ծավալը 3 անգամ նվազեցնել, այսինքն` օգտագործել 21 հազար լ/վ ջուր և արտադրել 50 տոկոսով ավելի մեծ քանակությամբ ձուկ` 15 հազար տոննա, այսինքն` 1 լ/վ ջրով տարվա կտրվածքով  բուծել 700 կգ. ձուկ։ Հետագայում, իհարկե, ինչպես վերը նշեցի, կարող ենք բարձրացնել արտադրողականությունը մինչև 30 հազար տոննա։ Դրա համար մեզանից կպահանջվի 5 տարի, ընդամենը պետք է օգտագործել էլեկտրաէներգիա` մի փոքր ավելի շատ գումար ծախսելով. 1 կգ ձուկ արտադրելու ինքնարժեքը կբարձրանա 50 դրամով։ Մենք այդպես ենք աշխատում` խնայելով ջուրը, սակայն որոշ ձկնաբույծներ չեն ցանկանում  50 դրամ ավելի ծախսել։

Մեր առաջարկը նաև անվտանգության խնդիր է լուծում։ Փաստորեն 42 հազար լ/վ ջուր պաշարելով` մենք թույլ չենք տալիս, որ երկրի ընդերքը դատարկվի, ինչը կկանխի բազում խնդիրներ։ Չպետք է մոռանանք, որ մեր տարածաշրջանը սեյսմիկ գոտի է համարվում։ 

Եթե մեր առաջարկն ընդունվի, բոլոր խնդիրները լուծվում են` և՛ սակավաջրության, և՛ արտադրողականության։

-Ինչպե՞ս`  Էլեկտրաէնեգիայով։

-Մենք աշխատում ենք բաց արիատորային համակարգով. օգտագործում ենք արիատորներ, որոնք ջրից հանում են ածխաթթու գազն ու ազոտը և հարստացնում այն թթվածնով։ Շատ պարզ համակարգ է, որը օգտագործում է ամբողջ աշխարհը։ Օրինակ` այդ մեթոդը լայնորեն կիրառվում է Չիլիում և Պերուում։  Այսօր Չիլին և Պերուն տարեկան այնքան ձուկ են արտադրում, որքան ամբողջ Եվրոպան չի արտադրում։ Ամբողջ Եվրոպան արտադրում է 700 հազար տոննա ձուկ, իսկ Չիլին ևՊերուն իրար հետ` 800 հազար տոննա։

-Ներկայումս  քանի՞ անդամ ունի  “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ն։

-Ներկայումս “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ-ին անդամ է մոտ 100 տնտեսություն, սակայն անդամների թիվը գնալով ավելանում է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Դա նշանակում է, որ վերջապես բոլորի համար պարզ է դառնում, թե ովքեր են ցանկանում զարգացնել  ձկնաբուծությունը և ովքեր են խաբեբաները։

-Ի՞նչ կեր եք օգտագործում և արդյո՞ք այն էկոլոգիապես մաքուր է։

-Պետք է նշեմ, որ մենք մեծ կարևորություն ենք տալիս կերի որակին, այդ պատճառով օգտագործում ենք “Բիոմար” կերը, որը հայտնի է աշխարհում իր բարձր որակով` ունի բարձր կալորիականություն, հագեցած է օգտակար նյութերով, և ամենակարևորը` հորմոնալ չէ։  Այդ կերն  արտադրող ընկերությունն ունի ԻՍՕ և ՀԱՍՊ սերտեֆիկատներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է իրենց արտադրանքի  բարձր որակը։ Մենք այն ներկրում ենք Ֆրանսիայից, որի 1կգ-ի արժեքը մոտ հազար դրամ է։

-Ձկնկիթը ներկրո՞ւմ եքթե՞ ինքներդ եք  ստանում։

-Մենք ձկնկիթը ներկրում ենք նույնպես Ֆրանսիայից մեկ պարզ պատճառով, քանի որ իրենց ձկնկիթից ծնվում են միայն էգ ձկներ, իսկ դա մեզ մոտ չէր ստացվում։ Հետաքրքիր մի փաստ ասեմ, ձուկը միակ կենդանին է, որ պայմանների փոփոխությունից կարող է փոխել իր սեռը։ Եվրոպացիները կարողանում են ջրի ջերմաստիճանը փոխելով` փոխել ձկան սեռը, էգին դարձնել որձ, բեղմնավորել էգի հետ և ստանալ  միայն էգեր։ Իհարկե, այս ամենը գիտական մեծ աշխատանքների արդյունք է, այնտեղ ինստիտուտներ են աշխատում այդ ուղղությամբ։ 

-Որքա՞ն ձուկ է տարեկան արտադրում Ձեր ընկերությունը և դրա ո՞ր մասն է սպառվում ներքին և ո՞ր մասը
արտաքին շուկայում։

-Այսօր արդեն հասել ենք այն մակարդակին, որ տարեկան արտադրում ենք մոտ 700 տոննա ձուկ` բավարարելով մեր ժողովրդի պահանջը։ Իհարկե, տարեց տարի ձգտում ենք ավելացնել արտադրության քանակները։

Ինչ վերաբերում է սպառմանը, ապա պետք է նշեմ, որ մեր արտադրանքը սպառվում է միայն տեղական շուկայում և երբեմն էլ պահանջարկն ավելի մեծ է լինում, քան մենք կարողանում ենք  արտադրել։ Սակայն մեր հետագա ծրագրերի մեջ մտնում է նաև արտահանման հարցը։

-Վերջերս “Բունիաթյան Ֆիշ” բրենդը արժանացավ “Համազգային վստահություն
 
մրցանակինորպես էկոլոգիապես մաքուր ձկնամթերքինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ։ Ի՞նչ նշանակություն
 ունի այս մրցանակը Ձեզ համար։

-Իհարկե, նման գնահատականի արժանանալն ինձ համար մեծ ուրախություն է։ Շնորհակալ եմ, որ մեր արած աշխատանքը  գնահատվում է։ 

-Կնշեքձկների ի՞նչ տեսականի ունի  “Buniatyans Fish”-ը  և որտեղի՞ց կարող ենք ձեռք բերել այն։

-Մենք աճեցնում ենք իշխանի տեսակները` Կարմրախայթ, Գեղարքունի, Ծիածանափայլ, Ոսկեփայլ իշխան, Թառափի տեսակները. Ծածանազգիներ։ Վաճառքի ունենք 700 գրամից մինչև 5 կգ քաշով իշխանի և մինչև 15 կգ քաշով թառափի տեսակներ։ Մեր արտադրանքը հիմնականում վաճառվում է “Սաս”, “Սիմաո” (“Երիցյաններ”), “Մոսկվիչկա” սուպերմարկետներում և ՀՀ տարբեր քաղաքներում  ձկան մասնագիտացված խանութներում։   

 -Որպես մասնագետ և պարզապես ձուկ սիրող մարդի՞նչ ձուկ եք նախընտրում։

-Մեր աճեցրած բոլոր ձկնատեսակներն էլ սիրում եմ, սակայն նախընտրում եմ մեծ ձկները, որոնցում ճարպն ավելի շատ է, ինչն էլ նրանց ավելի համեղ ու առողջարար է դարձնում։ Հայտնի է, թե ձկան յուղը որքան օգտակար է օրգանիզմի համար, պարունակում է եզակի վիտամիններ, օրինակ, “Օմեգա 3”։

-Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտորպեսզի մանրաձուկը դառնա ճաշակելու համար հարմար ձուկ։

-Մանրաձուկը 18 ամիսների ընթացքում նոր դառնում է 1 կգ։ Պետք է մի հետաքրքիր փաստ նշեմ, որ բնության մեջ հաստատուն ջերմաստիճանի  դեպքում ձուկը երկու անգամ ավելի արագ է աճում, քան արհեստական պայմաններում, մենք նման փորձ կատարել ենք և համոզվել  դրանում։  Սակայն այստեղ կարևոր գործոն է ջրի ջերմաստիճանը, օրինակ, Սևանում շատ դանդաղ են աճում ձկները, քանի որ ջրի ջերմաստիճանը տարվա մեծ մասը շատ ցածր է, իսկ մեր ավազաններում տարվա 365 օրերի ընթացքում գրեթե նույն ջերմաստիճանն է։

-Խավիարի արտադրություն ունե՞ք։  

-Այս տարի նախատեսել ենք  կարմիր խավիարի արտադրություն, իսկ մյուս տարի կունենանք սև խավիարի արտադրություն։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Մենք ծրագրում ենք ավելի ընդլայնել և զարգացնել մեր արտադրությունը, ավելացնել արտադրության քանակը, և,  իհարկե, արտահանել տարբեր երկրներ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնություն։

-Հետաքրքիր էի՞նչ տեսակետ ունեք ՀՀ-ԵՏՄ  անդամակցության շուրջ։

-Միանշանակ ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր նախագահին,  քանի որ դա  նրա կողմից խելամիտ և նպատակաուղղված քայլ էր` զարգացնելու ՀՀ տնտեսությունը։ Բնականաբար, առավել անկաշկանդ զգալով ԵՏՄ տարածքում` հայ գործարարները կարող են հեշտությամբ մուտք գործել ռուսական շուկա։ Դա, իսկապես, հիանալի հնարավորություն է յուրաքանչյուրիս համար։ Ես վստահ եմ, որ ՀՀ ձկնաբուծության զարգացման գործում կարևոր դեր կունենա այս համաձայնագրի կնքումը։ Մենք կարող ենք աճեցնել մինչև 30 հազար տոննա ձուկ, որից 7 հազար 5 հարյուր  տոննան կսպառվի ՀՀ-ում,մեր ժողովուրդը կճաշակի որակյալ ձուկ, մնացած 22 հազար 5 հարյուր  տոննան կարտահանվի ՌԴ-ում, ինչը Հայաստանին կբերի և՛ հեղինակություն, և՛ շահութաբերություն։

Աստծո կողմից մեզ պարգևած արևն ու ջուրը յուրահատուկ համ են հաղորդում մեր յուրաքանչյուր արտադրանքին, որը բարձր է գնահատվում այլ երկրներում և հատկապես` Ռուսաստանում։ Այնտեղ արդեն ծանոթ են մեր որակյալ ձկնամթերքին, համեղ լավաշին, անփոխարինելի կոնյակին և այլ մթերքներին, պետք է համտեսեն նաև մյուս արտադրատեսակները և օգտագործեն իրենց առօրյա կյանքում։

Մենք պետք է ամեն ինչ անենք մեր տնտեսությունը զարգացնելու համար, ինչը ավելի հզոր կդարձնի մեր պետությունը, իսկ ուժի առջև բոլորը խոնարհվում են… Հիշում եմ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի խոսքերը. “Գործը երկար խոսքի հետ գործ չունի”։ Իսկապես եկել է գործի ժամանակը, պետք է մեր գործով ապացուցենք, թե որքան ենք սիրում մեր զավակներին ու հայրենիքը։

-Մի փոքր էլ խոսենք ընտանիքիցհաջողվո՞ւմ է ժամանակ հատկացնել նաև ընտանիքին։

-Երբ սիրում ես աշխատանքդ, այն քեզանից շատ ժամանակ է տանում` գրեթե ողջ ժամանակդ, սակայն ընտանիքն այն կարևոր արժեքն է` հանուն որի ես ապրում ու աշխատում եմ։ Ընտանիքն ինձ համար դրական էներգիայի աղբյուր է, հանգստի և հոգեկան ներդաշնակության գրավական։

Ունեմ մեկ տղա, նա  22 տարեկան է, սովորում է Ագրարային համալսարանում, Էկոնոմիկա և կառավարում բաժնում։ Նա սովորում է և միաժամանակ ինձ հետ աշխատում, որպեսզի հետագայում շարունակի իր հոր և պապիկի գործը։ Պետք է նշեմ, որ նա սիրով է զբաղվում այս գործով։ Ի զարմանս ինձ` նա  10  տարեկան հասակում կարողացավ ձկնկիթից ձուկ ստանալ։  

-Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

-Իմ երազանքները կապված են հայրենիքիս և որդուս հետ։ Ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերը զարգանան, հատկապես` ձկնաբուծությունը,  և հայկական  արտադրանքը մեծ համբավ ունենա աշխարհում։ Զարգացած տնտեսություն ունեցող երկիրը հզոր է, իսկ երկինքը` խաղաղ։ Կայուն խաղաղության մասին եմ երազում։

Այսօր, երբ աշխարհի հզորների կողմից պարտադրվում է մեկ աստված և մեկ հավատք` փողը, միևնույնն է, հայը կարողանում է դիմակայել` իր կյանքով ու գործով ապացուցելով հակառակը։ Մեր ամեն ինչը սնվում է հավատից, հողից, ջրից, արևից, գենից,  պատմությունից և միաժամանակ սնուցում նրանց։

Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր լքել են իրենց հայրենիքը, մի օր կվերադառնան ավելի իմաստնացած, խոհեմացած և հզորացած` գիտակցելով հայրենիքի անգին արժեքը։

Հայրենիքը պահում, շենացնում, ապրեցնում են հզոր ու անկոտրում, անձնազոհ ու նվիրյալ, աշխատասեր ու խոհեմ անհատները, ովքեր ստեղծելով ու արարելով` պաշտպանում են հայրենի Ոստանն ու իրենց կենսական էներգիայով ողողում Երկիր Նաիրին։ Ես երազում ու ձգտում եմ լինել նրանցից մեկը…

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...