12:49
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ուկրաինայի հայերի միության առաջնահերթ նպատակն է անել ամեն հնարավորը, որպեսզի շարունակենք ապրել, զարգացնել եւ օգնել կառուցելու Ուկրաինա պետությունը, ինչը մենք անում ենք X-րդ դարից ի վեր»

2014-09-09 15:14

                                     «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)


Ծնվել է 14.03.1981 թ. քաղաք Եր¨անում, Հա֊յաս֊տան։

Ընտանեկան վիճակը`

Ամուսնացած է, ունի երկու դուստր ¨ մեկ որդի։

Կրթությունը` բարձրագույն

-Ուկրաինայի ՆԳՆ Օդեսայի պետական համալսարան

-Անձնակազմի կառավարման միջտարածաշրջանային ակադեմիա

Աշխատանքային գործունեությունը`

01.02.2001-30.09.2003 - “Օռլան” ՍՊԸ, տնօ֊րեն

15.02.2002-01.06.2003 - “Վտորռեսուրսի” ՍՊԸ “Կոր֊ներ ՄՍՊ” մասնաճյուղի տնօրեն

21.06.2005-01.10.2005 - Ուկրաինայի նախարարների կաբինետի “Ուկրէկոկոմռեսուրսի” պետական ձեռնարկության Ղրիմի հանրապետական վերահսկողության “Ղրիմէկոկոմռեսուրսի”-ում` որպես երկրորդային հումք թափոնների ուտիլիզացման հարցերով հանրապետական վերահսկողության պետի տեղակալ

10.01.2006-02.06.2006 - Ուկրաինայի նախարարների կաբինետների “Ուկրէկոկոմռեսուրսի” հանրապետական ձեռնարկության նախագահի խորհրդական

02.06.2006-30.11.2006 - Ուկրաինայի նախարարների կաբինետների “Ուկրէկոկոմռեսուրսի” հանրապետական ձեռնարկության փոխնախագահ

01.12.2006-19.05.2011 - Շրջակա միջավայրի պահպանության նախարարություն,  Ուկրաինայի պետական բնապահպանական տեսչության պետի տեղակալ, Ուկրաինայի պետական բնապահպանական գլխավոր տեսուչի տեղակալ

12.12.2012 - Ուկրաինայի Գերագույն Ռադայի VII գումարման, Ուկրաինայի ազգային պատգամավոր

Հասարակական գործունեությունը`

- 2006-2010 - Բուդյոնովսկի շրջանային խորհրդի պատգամավոր Դոնեցկ քաղաքում, առողջապահության, սոցիալական ապահովման և էկոլոգիայի հարցերով հանձնաժողովի նախագահ

- 2010-2012 - Օդեսայի մարզային խորհրդի VI գումարման պատգամավոր, տրանսպորտի և ճանապարհային տնտեսության հարցերով մշտական հանձնաժողով

- 2012 - Ուկրաինայի Գերագույն Ռադայի VII գումարման, Ուկրաինայի ազգային պատգամավոր

-“Ուկրաինայի Կիոկուշին Կարատեի ասոցիացիա” համաուկրաինական հասարակական կազմակերպության նախագահ

-Դոնեցկի շրջանի Կիոկուշին Կարատե ֆեդերացիայի նախագահ

-Ղրիմի Կիոկուշին Կարատե ֆեդերացիայի փոխնախագահ

-Ուկրաինայի ավտոմոբիլային ֆեդերացիայի փոխնախագահ

-“Ուկրաինայի հայերի միություն” հասարակական կազմակերպության նախագահ (21.11.2011թ.)։

Պարգևներ`

-Սուրբ Գեորգի հաղթանակցի պարգև

-“Քրիստոսի Ծնունդը” II կարգի շքանշան` Ուկրաինական Ուղղափառ Եկեղեցու Կիևի և ամբողջ Ուկրաինայի Միտրոպոլիտ Վլադիմիրից, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդից 10.11.2011 թ.

-Պատվոգիր` Կիևի և ամբողջ Ուկրաինայի Միտրոպոլիտ Վլադիմիրից, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդից 03.10.2011 թ.

-Պատվոգիր` Ագաֆանգելի, Օդեսայի և Իզմաիլսկի Միտրոպոլիտի Սուրբ Սինոդի Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու  մշտական անդամի կողմից 20.05.2011թ.

-Կրծքանշան` տեխնիկական կարգավորման և սպառողական քաղաքականության հարցերով Ուկրաինայի պետական կոմիտեի “Վաստակի համար”։

- Պատվոգիր` Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանման նախարարության կողմից։

- Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, 2012թ.։


“Դե Ֆակտո” ամսագրի զրուցակիցն է Ուկրաինայի հայերի միության նախագահ, Ուկրաինայի ազգային պատգամավոր Վիլեն Շատվորյանը։ Ուկրաինա պետության և ընդհանրապես տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ իրավիճակում մեր ամսագրի խմբագրակազմը որոշեց հերթական համարի գլխավոր հարցազրույցը կազմակերպել հենց Վիլեն Շատվորյանի հետ` պարզելու և վերհանելու համար տեղի հայկական համայնքի ներկայիս վիճակը Ուկրաինաում ծավալվող իրադարձությունների համատեքստում։ Այս կարևոր խնդրի, ընթացիկ անելիքների և այլ հարցերի մասին` առավել մանրամասն հարցազրույցում։

-Պարո՛ն Շատվորյան, նախևառաջ խնդրում եմ Ձեր գնահատականը տալ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին` որպես Ուկրաինայի քաղաքացի, որպես քաղաքական և հասարակական գործիչ։

-Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում վերջին ամիսների ընթացքում, ազդում է միանշանակ կյանքի բոլոր ոլորտների վրա։ Մի՞թե հնարավոր է անտարբեր մնալ։ Առաջին հերթին, ես այս երկրի քաղաքացի եմ։ Այստեղ ապրում են իմ երեխաները և այլ հայերի երեխաներ, ում համար Ուկրաինան երկրորդ տունն է դարձել։ Որպես Ուկրաինայի հայերի միության նախագահ` ես անում եմ ամեն հնարավոր բան, որպեսզի աջակցեմ հայկական համայնքին։ Մենք շատ անգամ կոչ ենք արել մեր համաքաղաքացիներին չմասնակցել հակաօրինական միջոցառումներին։ Մենք կողմ ենք հանդես գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը։ Որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր` ես միշտ կողմ եմ եղել և շարունակում եմ կողմ լինել գոյություն ունեցող հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծմա֊նը։

-Վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում էր նաև Ղրիմի և ԼՂՀ֊ի միջև զուգահեռներ անցկացնելու և իրավիճակները նույնացնելու  թեման։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցի շուրջ։

-Կարծում եմ, որ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի միջև զուգահեռներ անցկացնելն այդքան էլ ճիշտ չէ։

-Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս են ապրում այսօր հայերը Ուկրաինայում։

-Այսօր Ուկրաինայի քաղաքացիները, անկախ իրենց ազգությունից, նույն դժվարությունների միջով են անցնում։ Պետության ճգնաժամը, բնականաբար, ազդել է սոցիալտնտեսական ոլորտների վրա։ Այդ պատճառով, այն, ինչի միջով անցնում են Ուկրաինայում բնակվող հայերը, նման է նրան, ինչ ապ֊րում են արմատական ուկրաինացիները, վրացիները կամ բելոռուսները։ Ուկրաինայի հայերի միությունը ներկայումս անում է ամեն ինչ, որպեսզի աջակցի հայկական համայնքին և օգնի բոլորին, ով ունի մեր օգնության և աջակցության կարիքը։ Այստեղ հայկական համայնքների գոյության դժվարությունը կայանում է նրանում, որ հաերը բնակվում են Ուկրաինայի բոլոր շրջաններում` առանց բացառության։ Համապատասխանաբար, նրանց կարծիքները կախված են կոնկրետ մարզի կամ քաղաքի մտածելակերպից, ու հաճախ դրանք չեն համընկնում։ Ուկրաինայի հայերի միության առաջնահերթ խնդիրն այն է, որպեսզի հայերը ընդ֊հան֊րա֊պես չլինեն բարիկադներում։ Նպատակն է անել ամեն հնարավորը, որպեսզի շարունա֊կենք ապ֊րել, զարգացնել և օգնել կառուցել Ուկրաինա պետությունը, ինչը մենք անում ենք X-րդ դարից ի վեր։

Դատելով մեր պատմությունից` հայերը պայքարել կարող են, բայց կառուցել մեզ մոտ շատ ավելի լավ է ստացվում։

-Ճակատագրի քմահաճույքով Մայդանի առաջին զոհը հայ էր՝ Սերգեյ Նիգոյանը, ով դարձել է Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարի խորհրդանիշը։ Ինչպե՞ս եք Դուք գնահատում այդ իրադարձությունները, և ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Նիգոյանի հիշատակի շուրջը ստեղծված իրարանցմանը։

-Սերգեյ Նիգոյանի մահը մեծ կորուստ էր մեզ հա֊մար։ Նրա մահվանից մի քանի օր անց Ուկրաինայի հայերի միությունն արտահերթ համագումար է հրավիրել, որի ժամանակ արվել են մի շարք պաշտոնական հայտարարություններ։ Ես նախաձեռնել եմ դիմել իրավապահ մարմիններին և պահանջել անաչառ հետաքննություն անցկացնել նրա մահվան փաստով, գտնել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել։

Բնականաբար, հայկական համայնքն օգնություն է ցուցաբերել Սերգեյի ծնողներին։ Սա ողբերգություն է ոչ միայն նրա ծնողների համար, ում միակ որդին էր, այլ նաև ամբողջ Ուկրաինայի հայկական համայնքի համար։ Սարսափելի է, երբ ընտանիքները իրենց հայրենիքը լքում են պատերազմի պատճառով, ողբերգական իրադարձությունների հետևանքով կորց֊նում են իրենց զավակներին արդեն այլ երկրում։ Հայերը պատերազմ վերապրած ժողովուրդ են։ Այդ պատճառով մենք կոչ ենք արել և կոչ ենք անում բոլորին պահպանել խաղաղությունը և հանգստությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի լինեն նոր զոհեր։ Չէ՞ որ զոհ֊վել է ոչ միայն Սերգեյ Նիգոյանը, այլ ներկա դրությամբ մենք ունենք տասնյակ զոհեր։ Ես կարում եմ, որ սխալ է ինչ-որ մեկին հերոս դարձնել, իսկ մյուսին՝ հակահերոս։ Բոլոր զոհվածները Ուկրաինայի քաղաքացիներ էին, որոնք ունեին տարբեր քաղաքական հայացքներ։

-Ինչպիսի՞ միջոցառումներ են անցկացնում Ուկրաի֊նա֊յի հա֊յե֊րի մի֊ու֊թյու֊նը և Ուկ֊րա֊ի֊նա֊յում Հայաստանի դեսպանատունը հայկա֊կան համայնքի հե֊տա֊գ֊ա զա֊րգ֊աց֊ման և քաղաքացիների անվտանգության ապահովման հա֊մար։

-Ուկրաինայի հարավարևելքում ռազմական գործողությունների և կյանքի համար ակնհայտ վտանգի համատեքստում մենք փորձում ենք առավելագույնս օգնել հայկական ընտանիքներին լքելու այդ տարածքները և տեղափոխվելու առավել անվտանգ վայրեր։ Հյուպատոսությունը անում է ամեն հնարավոր բան Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներին անհրաժեշտ փաստաթղթերով ապահովելու համար։

-Որպես Ուկրաինայի հայերի միության նախագահ, ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել, իսկ այնուհետև հետ վերադարձել։ Արդյո՞ք փոխ֊վել է ինչ֊որ բան դրանից հետո Ուկրաինա-Հայաստան հարաբերություններում։

-Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների անցկացման համար, և ես չէի ցանկանա Ուկրաինայի ու Հայաստանի միջև դիվանագիտական գործընթացներին գնահատա֊կան տալ։ Բայց, որպես Ուկրաինայի քա֊ղա֊քա֊ցի, ուզում եմ ընդգծել, որ մեր դիրքորոշումը հիմնված է ուկրաինական պետության շահերի վրա` մենք գործում ենք Ուկրաինայի իրավական դաշտում և համարվում ենք այդ պետության քաղաքացիներ։

Մենք հույս ունենք, որ այդ տարաձայնությունները չեն ազդի երկու ազգերի բարեկամական հարաբերությունների վրա, որոնք արդեն մոտ տասը դար ընդհանուր պատմություն ունեն։

-Արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքում Ուկրաինայում հաղթանակ է տա֊րել Պյոտր Պորոշենկոն։ Ի՞նչ կարող եք ասել ընտրությունների ընթացքի և լեգիտիմության մասին` հաշվի առնելով այն փաստը, որ ընտրություններին չեն մասնակցել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչները։

-Ցանկացած մարդու ընտրությունը պետք է հարգել։ Հենց դրա համար ես հարգանքով եմ վերաբերվում Ուկրաինայի այն քաղաքացիների ընտրությանը, ովքեր մասնակցել են ընտրություններին։

Ստեղծված իրավիճակի հետ կապված, կար֊ծում եմ, որ նորընտիր նախագահի խնդիրները դժվարացել են։ Չէ՞ որ բոլոր թյուրիմացությունների և գոյություն ունեցող խնդիրների շտապ լուծման հետ մեկտեղ, նա ստիպված կլինի նվաճել այն շրջանների քաղաքացիների վստահությունը, ովքեր չկարողացան մասնակցել ընտրություններին։

-Վերադառնանք Ուկրաինայի հայ համայնքի հարցերին։ Հասարակական կյանքի ո՞ր բնագավառում են առավել ակտիվ Ուկրաինայի հայերը։

-Այստեղ հարկ է նշել սոցիալական ոլորտը։ Կրոն, կրթություն, մշակութային միջոցառումներ, արվեստ. սրանք այն ոլորտ֊ներն են, որոնց ակտիվորեն աջակցում և զարգաց֊նում են Ուկրաինայի հայերի միությունն ու տարածաշրջանային համայնքները։

Հայկական համայնքից ավելի քան 100 հոգի ընտրվել է տարբեր մակարդակների խորհուրդների պատգամավորներ։ Գերագույն Ռադայում հայկական համայնքը ներկայաց֊նում են Ուկրաինայի երեք ազգային պատգամավոր։

Ուկրաինայի բժիշկների և մար֊զիկների թվում նույնպես կան մեծ թվով հայեր, ում ձեռքբերումներով կարող են հպարտանալ և՛ հայերը, և՛ ուկրաինա֊ցիները։

Եվ, բնականաբար, բազմաթիվ հայեր աշխատում են առևտրի և հասարակական սննդի ոլորտում։ Մի խոսքով, Ուկրաինայում հայերը ակտիվ են այն ոլորտներում, որտեղ կարող են դրսևորել իրենց։

-Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում միասնականության պահպանման, հայկական համայնքի զարգացման և հայապահպանության համար։

-Այն, ինչ անում է Ուկրաինայի հայերի միությունը և ես` որպես տվյալ կազմակերպետության նախագահ, ուղղված է Ուկրաինայի հայկական համայնքի զարգացմանը և ամրապնդմանը։ Մեզ համար աշխատանքի հիմնական ուղղություններն են եկեղեցու աջակցումը, նոր տաճարների կառուցումը և հների վերականգնումը, մարզերում հայկական համայնքների զարգացումը, նրանց ակտիվ համագործակցության ապահովումը, հայկական դպրոցների, դասարաննե֊րի, մանկապարտեզների բացումը, դասագրքերի հրատարակումը, հայկական մշակութային կենտրոնների աշխատանքը, սպորտային և երիտասարդական ծրագրերի իրականացումը, ակտիվ համագործակցությունը ՀՀ Սփյուռքի նախարարության հետ, կրոնական և մշակութային փառատոների անցկացումը, ինչը բերում է  Ուկրայինայի հայերի համախմբմանը։

Եթե ես սկսեմ առավել մանրամասն թվարկել մեր գործունեության բոլոր ուղղությունները և կոնկրետ նախագծերը, շատ ժամանակ կպահանջվի։ Յուրաքանչյուրը կարող է ստանալ լրացուցիչ տեղեկատվություն Ուկրաինայի հայերի միության գործունեության մասին կայքում, սոցիալական կայքերում, կամ էլ` ներկայանալով մեր գրասենյակ։

-Ինչպիսի՞ միջոցառումներ և գործողություններ են իրականացվելու Ուկրաինայի հայերի միության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ։

-Իմ կողմից` որպես Ուկրաինայի ազգային պատգամա֊վոր, ձեռնարկվել է օրինագիծ Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ընդունման վերաբերյալ։ Կարծում եմ, որ երկ֊րում իրավիճակի կայունացումից հետո մենք կրկին կկարողանանք վերադառնալ այդ հարցին։ Սա այն է, ինչ վերաբերում է պետությանը։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայի հայերի միությանը, ապա ասեմ, որ մենք ներկայումս զբաղված ենք Հայոց ցեղասպանության մասին կինոնկարի նկարահանումներով։ Կարծում եմ, որ դա կլինի միջազգային պրեմիերա։ Որևէ կոնկրետ ժամկետների մասին դեռ շուտ է խոսել, քանի որ աշխատանքը դեռ ամենաեռուն փուլում է։ Բացի այդ` Ուկրաինայի բոլոր հայկական տաճարների տարածքներում կտեղադրվեն հուշարձաններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ինչպես նաև Ուկրաինայի բոլոր մարզերում պլանավորված են մի շարք խոշոր միջոցառումներ։

-Այժմ մի քանի հարց, որոնք ուղղում ենք մարդկանց, ովքեր բնակվում են հայրենիքից հեռու։ Հաճա՞խ եք լինում Հայաստանում։

-Հնարավորության չափով, սակայն ոչ այնքան հաճախ, որքան կցանկանայի։

-Ի՞նչն եք ամենից շատ կարոտում։

-Երևանում է անցել մանկությունս, ես կարոտում եմ այն ամենին, ինչ կապված է մանկությանս հիշողությունների հետ` հատկապես Նալբանդյան փողոցի վրա գտնվող բակը, որտեղ մեծացել եմ։

-Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը, հողը, հայրենասիրությունը։

-Դա իմ ծագումն է, իմ սկիզբն է, իմ հոգին է։ Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ է հոգիս դրանով լցվում։

-Ինչպե՞ս հայտնվեցիք մեծ քաղաքականությունում։

-Քաղաքական կարիերաս սկսել եմ բավականին շուտ։ Ընտրվել եմ մարզաին խորհրդի պատգամավոր Օդեսայում, տարածքային խորհրդի պատգամավոր Դոնեցկում։ Միևնույն ժամանակ ակտիվ հասարակական գործունեություն էի ծավալում` ամբողջովին տրվելով աշխատանքիս։ Մեծ նպատակներ էի իմ առջև դնում ու հասնում դրանց` միշտ բարելավելով մեր աշխատանքի արդյունավետությունը։ Այդ պատճառով էլ բավական մեծ պատգամավորական փորձ ունեմ։ Ուզում եմ նշել, որ ներկայիս քաղաքականությունը ամենահաճելի զբաղմունքներից չէ և, գուցե, այնքան էլ չի համապատասխանում ինձ։ Բայց, որպես նախկին մարզիկ, ես սովոր եմ ամեն ինչի ինքս հասնել և հույս ունեմ, որ հիմա էլ կհասնեմ նպատակներիս։

-Ինչպե՞ս եք դարձել Ուկրաինայի հայերի միության նախագահ։

-Այդ֊պի֊սի որոշում ընդունվեց 2011 թվականի վեր֊ջին կայացած Ուկրաինայի հայերի մի֊ու֊թյան համաուկրաինական կոնֆերանսի ժամանակ։ Երկրի հասարակա֊կան ու քաղաքական կյանքում որոշակի արդյունքների հասնելով` ես հասկացա, որ կարող եմ կատարել այդ աշխատանքը։ Հույս ունեմ, որ գլուխ եմ հանում ու արդարացնում եմ Ուկրաինայի հայ֊կա֊կան համայնքի սպասելիքները, բայց լավ կլինի դա հարցնեք իրեն֊ցից (ժպտում է)։

-Դժվա՞ր է օտար երկ֊րում մի ամ֊բողջ ազգ ներ֊կա֊յաց֊նե֊լը։

-Կարծում եմ ազգ ներկայացնելը դժվար է` հատկապես այսքան մեծաքանակ ազգ։ Ավելի դժվար է ներկայացնել հայ ազգը, որովհետև նա սովորական ազգ չէ։ Բայց հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինայում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ազգային փոքրամասնությունների կեցության, նրանց իրավունքնե֊րի և ազատությունների իրականացման համար, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանի աջակցությունը` մենք միահամուռ լուծում ենք մեր առջև դրված խնդիրները։

-Որտե՞ղ եք տեսնում Ձեր երեխաների ապագան։

-Շատ կցանկանայի տեսնել նրանց ապագան բարգավաճ և հանգիստ Ուկրաինայում, չէ՞ որ նրանք այստեղ են ծնվել։ Բայց տես֊նենք, թե ինչպես կդասավորվի կյանքը։ Իմ ծնողները չեն ենթադրել, որ 1993թ. Հայաստանից տեղափոխվելու են մեկ այլ երկիր։ Կյանքը, ինչպես ասում են, իր ուղղումներն է կատարում։

-Դուք մտածե՞լ եք հայրենիք վերդառնալու մասին։

-Իմ կինն ուկրաինուհի է, այդ պատ֊ճա֊ռով էլ մեր ըն֊տա֊նի֊քում եր֊կու հայ֊րե֊նիք կա։ Մենք մեր երեխաների մեջ սերմացնում ենք Հայաստանի և Ուկրաինայի նկատմամբ սերը։ Մենք սերտ կապ ենք պաշտպանում Հայաստանի հետ, բայց վերադառնալու մասին դեռ խոսք չկա։ Սակայն, եթե ես Հայաստանին պետք լինեմ, ապա վայրկյան անգամ չեմ վարանի.  ես միշտ պատ֊րաստ եմ։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...