00:48
04/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անընդհատ կատարելագործման ճանապարհը «Մեծ Անիվում»

2014-08-28 12:33

                                «Դե Ֆակտո» N 98 (2014թ.)

Գառնիկ Բադալյան, գործադիր տնօրեն

-Պարո՛ն Բադալյան, լուրեր են շրջանառվում այն մասին, որ “Մեծ անիվ”-ում  լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ո՞րն է այդպիսի կտրուկ քայլեր կատարելու իրական պատճառը։

-Այն փոփոխությունները, որը դիտվում է որպես կտրուկ քայլեր, իրականում երկարատև ուսումնասիրությունների և ծրագրված աշխատանքի  արդյունքն է։ Փոփոխությունները, մեր դեպքում` ընկերության վերաբրենդավորումը, ունեն մեկ պարզ բացատրություն՝ ձգտում լինել միշտ արդիական և հաճախորդների պատկերացումներին համապատասխան, տալ սպասվածից ավելին և ակնկալել յուրաքանչյուր հաճախորդի հավատարմությունը դեպի “Մեծ Անիվ” բրենդը։

Շատ դեպքերում ասում են, որ տարբերանշան  կամ կորպորատիվ գույներ փոխելով` իրականում ստեղծվում է կեղծ պատկեր, իսկ վաճառվող պրոդուկտի իրական արժեքը մնում է նույնը։ Լիովին համաձայն եմ նման կարծիք ունեցող մարդկանց հետ։ Սակայն մեր դեպքում տարբերությունն այն է, որ վերաբրենդավորման հիմքում ընկած է ոչ թե նշված փաթեթավորման ստացումը, այլ հետազոտությունների արդյունքներ, գործունեության ռազմավարական ծրագիր և նոր բիզնես մոդել, որն իր հերթին պահանջեց նոր փաթեթավորում։ 

-Ապրանքային ի՞նչ քաղաքականություն է վարում “Մեծ Անիվը”-ը “Ապահով ընթացք” նոր կարգախոսին համահունչ լինելու համար։

-Ամեն ինչ ճիշտ հակառակն է. “Ապահով ընթացք” կարգախոսն է համապատասխանեցված մեր ընկերության ողջ գործունեությանը, այդ թվում՝ ապրանքային քաղաքականությանը։ Ապահովությունը առանցքային նշանակություն ունեցող կատեգորիա է մեր ընկերությունում, և այդ տեսակետից կարևոր է, որ սպառողները “Մեծ Անիվն” ընկալեն ոչ թե որպես անվադողերի վաճառակետերի ամենամեծ ցանց, այլ ապահովություն տրամադրող ընկերություն։

Իսկ ապրանքային քաղաքականության մեջ ամենակարևոր տեղը զբաղեցնում են մեր կողմից ներկայացվող բրենդները, որոնց ընտրության հարցում մենք չափազանց բծախնդիր ենք։ Դրանցից են՝ գերմանական Continental, General, Sportiva, ճապոնական  NITTO, ռուսական KAMA և այլ բրենդներ։

-Ժամանակակից աշխարհում կարևոր է բրենդի ներկայացվածությունը ոչ միայն իրական, այլ նաև էլեկտրոնային դաշտում։ Ի՞նչ եք անում կամ պատրաստվում անել այդ ուղղությամբ, և որքանո՞վ եք կարևորում համացանցի հնարավորությունների ներդրումը ընկերության գործունեության մեջ։

-Իրականում հարցը շատ արդիական է։ Մեր ընկերության համար համացանցում ներկայացված լինելը ինքնանպատակ չէ, այլ բնական պահանջ։ Հաճախորդներին առավել շատ տեղեկատվություն տրամադրելու նպատակով մենք ստեղծեցինք մեր ընկերության էջերը սոցիալական facebook, youtube և googleplus ցանցերում, որի նպատակն էր յուրաքանչյուր պահի մեր հաճախորդների հետ ինտերակտիվ կապի մեջ գտնվելը։

Բացի այդ, վերջերս բացվեց մեր ընկերության www.metsaniv.am հասցեով ամբողջությամբ նոր էլեկտրոնային կայքը։ Այն ունի խիստ ֆունկցիոնալ նշանակություն. կայքում կարելի է տեսնել անընդհատ թարմացվող ապրանքային տեսականին իր նկարագրությամբ և գներով, յուրաքանչյուր բրենդի պատմությունը, ինչպես նաև բրենդներն արտադրող ընկերությունների պաշտոնական կայքերի հղումները։

Մենք ցանկանում ենք խնայել հաճախորդի ժամանակը, տալ նրան հնարավորություն հենց կայքի միջոցով փնտրել և գտնել իրեն հետաքրքրող ապրանքը։ Բացի այդ, մենք փորձում ենք կոտրել շուկայում ձևավորված գնային խափկանքների կարծրատիպերը` այն, ինչ մենք անվանում ենք մեքենայություն  և անբարեխիղճ աշխատելաոճ։ Հենց այդ երևույթի դեմ պայքարելու նպատակով մենք որոշեցինք անցնել ամբողջությամբ թափանցիկ գործելաոճի. տալ հնարավոր բաց տեղեկատվություն՝ գնում կատարելու մասին հաճախորդի որոշումը հստակ և գիտակցված դարձնելու, ինչպես նաև խաբված լինելու զգացումը բացառելու նպատակով։

-Ե՞րբ եք ծրագրավորում  ավարտին հասցնել այդ ամբողջ աշխատանքը։

-Կարծում եմ` այն չունի վերջնակետ։ Մենք ընդունել ենք ընկերության մշտական զարգացման և կատարելագործման ճանապարհը, անընդհատ մեր առջև դնում ենք նորանոր, ավելի դժվարհասանելի նպատակներ և ձգտում հասել դրանց։  Այնպես որ, “Մեծ Անիվ”-ի  առաջնային դիրքերը շուկայում պահպանելու նպատակով՝ մի կողմից, և հաճախորդների պահանջմունքների աճի տեմպերին համապատասխանելու համար՝ մյուս կողմից, մենք վերջնակետ չենք տեսնում։

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...