06:19
12/14/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարումն իրականացնում է “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ ընկերությունը, որի կառավարումը 2003 թվականից ստանձնել է ֆրանսիական ՍԱՈՒՂ ընկերությունը

2014-07-10 14:59

                               «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրն այսօր արդիական է ոչ միայն սակավաջուր երկրներում, այլ նաև քաղցրահամ խմելու ջրով հարուստ երկրներում, ինչպիսին Հայաստանն է։ Այսօր, երբ աշխարհի շատ երկրներում մարդիկ խմելու համար օգտագործում են զտման ու մաքրման մի քանի փուլ անցած ջուր, մենք` հայերս, մեզ կարող ենք թույլ տալ ուղղակի ծորակից խմել զուլալ ու սառնորակ ջուր։ Սակայն մենք պետք է հասկանանք, որ այդ ջուրն անհրաժեշտ է հոգատար ու խնայողաբար օգտագործել` բնության հավասարակշռությունը չխախտելու և բնությունից ավելին չվերցնելու համար։ Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարումն իրականացնում է  “Հայջրմուղկոյուղի”  ՓԲԸ ընկերությունը, որի կառավարումը  2003 թվականից ստանձնել է ֆրանսիական  ՍԱՈՒՂ  ընկերությունը։ “Դե Ֆակտո”  ամսագրի հերթական համարի գլխավոր հարցազրույցը “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ է , ով կներկայացնի ընկերության վերջին տարիների ձեռքբերումները, առկա խնդիրները, իրականացրած ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Չմոռանանք, որ ջուրը պարգև է մարդկությանը՝ ապրելու և հանրային առողջությունը պահպանելու համար. ուրեմն  լինենք հոգատար այս պարգևի նկատմամբ։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց