15:07
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհը ոտքի տակ

2014-03-13 12:08

«Դե Ֆակտո» N92 (2014թ.)

Բարձր  զգացմունքները, որոնք  ուտելիքի  հանդեպ  տածում են  իտալացիները, դրսևորվում են նույնիսկ  ամենառոմանտիկ իրավիճակներում։ Աղջկան  սեր  խոստովանելու  համար պետք  է  նրան  ուղղակի  շոկոլադե  պաղպաղակ  անվանել։ Ահա  խիստ  տղամարդկային  երգերի  գլխավոր  թեման – կինը ութսունականների  սկզբի  դիտարկումներից.  միանձնուհիներն  ավելի  ու  ավելի  քիչ  են  հանդիպում իտալական  փողոցներում, իսկ  գեղեցկուհիներն՝ ավելի  շատ։ Երգերում  հիշատակվող  միակ  արժանավոր  անունը, այնուամենայնիվ,  կնոջ  անունն  է։ Դե, քանի  որ  խոսք  բացվեց  կանանց  մասին, ժամանակն  է հրաժարվել  թարգմանությունից։ Իտալական  երգիչներին  միշտ  էլ  հասկացել  են  առանց  բառարանի։

Հենց  սա  էլ  պետք  էր  ապացուցել։ Թարգմանության դժվարությունները  նահանջում  են  սիրո  դժվարությունների և  բերկրանքի  առջև։

Նեապոլի  ծովեզրը  սիրո  խոստովանության  իդեալական տեղ  է, բայց  նեապոլիտանացի  Էդուարդո  դի  Կապուան իր  հիթն  այստեղ  չի  գրել, այլ  Օդեսսայի  ծովեզրին։ Հետո նա  վերադարձավ  Իտալիա, քսանհինգ  տարի  զբաղվեց նոտաներ  վաճառելով  և  կյանքի  մնացած  մասն  ապրեց շատ  համեստ  պայմաններում։ Այնպես, ինչպես  խոսքերի հեղինակը։ Հիսուն  տարի  անց  Էլվիս  Փրեսլին  “Օ  սոլե միո”ն  վաճառեց  միլիոնավոր  տպաքանակով։ Թվում  է`  պետք  չէ  անհանգստանալ  իտալացիների  համար։ Նրանք երբեք  ամերիկացիներ  չեն  դառնա։ Իտալացիները  երբեք  չեն  դադարի  ռոմանտիկ  լինելուց։ Նրանք  չեն  բաժանվի  իրենց  ՖԻԱՏ – հինգ  հարյուրից,  հնաոճ  կոստյումներից,  խոհարարական ուրախություններից  ու  ֆուտբոլային  տխրություններից, պարտիզանական անցյալից  և  ապագային  ուղղված  հավերժական աղոթքներից։ Եվ  նրանք  միշտ  կերգեն  դրա  մասին։

Ովքե՞ր  են  նրանք, իսկական  իտալացիները։ Հին հռոմեացիների  ժառանգորդները, ովքեր  երգեր  են  երգում  Սան Ռեմոյում, մակարոնի  սիրահարները, ովքեր  հաղթում  են գեղեցկության  մրցույթներում… նրանք  հազար  տարի  ապրել  են  Հռոմի  Պապի  տիրապետության  տակ  և  ստեղծել  են  արևմուտքի  ամենախոշոր  Կոմունիստական  կուսակցությունը։ Նրանք  հագցրել  են  Հոլիվուդի  աստղերին  և  ամբողջ  աշխարհը  կերակրել  են  պիցցայով։ Միքելանջելոն  ու   Չելենտանոն, Ֆելլինին  ու  Վերսաչին, Լեոնարդո  դա  Վինչին  ու  Սոֆի  Լորենը… նրանք  բոլորն  այստեղ  են  ծնվել։ Կարող  եք մտնել  թանգարան, ռեստորան, եկեղեցի  կամ  բուտիկ  /փոքրիկ  խանութ/, նստել  Մազերատտիի  ղեկին, կամ  սուզվել  Միջերկրական  ծովում… դա  միայն  ծանոթության  սկիզբն  է։ Շարունակությունն  ավելի  հետաքրքիր  կլինի։

Իտալիայում  եկեղեցին  մասնակցում  է  նույնիսկ  այն  իրադարձություններին, որոնք  ինքը  չի  խրախուսում։ Նա  Իտալիայի  պատմության  գլխավոր  գործող անձանցից  մեկն  է։ Ուզու՞մ  եք  հասկանալ  իտալացիներին. մի  անցեք  Վատիկանի  կողքով։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...