01:02
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երկինքը տարերք, երկինքը կյանք և մահ այս տարի լրանում է լեգենդար Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը

2014-01-24 12:10

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

 

Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակը չի չափվում ժամացույցի սլաքով, այլ անհասանելի խաղաղ գալիքի երազանքով, ժամանակը չափվում է զոհվածների կյանքի գնով, հույսը վերջում է մահանում, ու մենք ամեն կերպ ջանում ենք պահպանել մեր հույսը, և մեր հույսը շարունակում է փրկել մեզ։

Նելսոն Ստեփանյանի օրագրից

Աննա Ստեփանյան, Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհին

-Հարգելի՛ Աննա, լինելով Նելսոն Ստեփանյանի եղբոր թոռնուհին` Դուք տարբեր միջոցառումների ժամանակ ելույթ եք ունեցել, պատմել նրա մասին, պատմե՛ք, խնդրեմ, ինչպիսի՞ն է նա Ձեր աչքերում։

-Նելսոն Ստեփանյանը նախևառաջ ինձ համար թիկունք է, պաշտպան։ Այս վառ անձնավորության կերպարն ընդմիշտ մնացել է բոլոր այն մարդկանց սրտերում, ում համար պատիվն ու ազգի փառքն առաջնային են։ Նրանք, ովքեր ծանոթ են Նելսոն Ստեփանյանի գործունեությանը, երբեք չեն կարող մոռանալ նրա քաջությունը, հերոսին հատուկ հանգստությունն ու վեհությունը, որոնք այդքան բնորոշ էին նրան։ Տեղին է ասված, որ մեր հայրենիքը նրան արծվի թևեր և անվախ սիրտ է տվել, միայն փորձեք մտովի պատկերացնել՝ 259 մարտական թռիչք, 13 նավ, 100 տանկ, 600 մեքենա, 100 զենիթային հրանոթ, 130 գնդացրային կետ, 25 ինքնաթիռ, 5000 զինվոր. ահա Հայրենական մեծ պատերազմում Նելսոն Ստեփանյանի մարտական հաշվի ոչ ամողջական ցանկը։

Ինչ վերաբերվում է նրա անձին, ապա երկինքը Նելսոն Ստեփանյանի տարերքն էր մանկուց, իր յուրաքանչյուր կատարած թռիչք  նա կյանք էր համարում  ու խոստովանում, որ օդում ավելի լավ է իրեն զգում։ Նա գործում թերացումներ չէր  սիրում և խիստ էր վերաբերվում դրանց, սիրում էր ճշգրտություն. չէ՞ որ երկինք բարձրացող գրոհայինը ոչ թե ազատ զբոսանքի էր մեկնում, այլ մահվանը դեմ հանդիման, և յուրաքանչյուր քայլ կարող էր ճակատագրական լինել։

-Այս տարի լրանում է լեգենդար Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են հիշվում հերոսները մեր օրերում։

-Մենք հաճախ մոռանում ենք այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով  են մեզ հանձնել խաղաղությունը։ Այս տարի լրանում է նրանցից մեկի՝ Նելսոն Ստեփանյանի 100-ամյակը. մարդ, ով մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանել և նվիրված է եղել իր հայրենիքին։

Պատերազմի ժամանակ նրա հոգում երկու զգացմունք էր վառվում՝ խոր ատելություն թշնամու նկատմամբ և անսահման նվիրվածություն ու սեր դեպի հայրենիքը։ Կարծում եմ՝ սրանք են հայ հերոս օդաչուին ամենաբնութագրական գծերը։

Պատերազմի ժամանակ նա մտածում էր ոչ միայն իր, այլ նաև թշնամու փոխարեն, նա վայրկենապես կարողանում էր ճիշտ գնահատել իրավիճակը և համապատասխան քայլեր ձեռնարկել։ Լեգենդար Նելսոն Ստեփանյանի  ձեռքբերումներն ինքնին արդեն ամեն բան ասում են։ Այն, ինչ 31 տարվա ընթացքում հասցրեց անել հայ օդաչուն, հպարտանալու հավերժ առիթ է լինելու ինձ, իմ հասակակիցների և յուրաքանչյուր հայի համար։

-Ինչպիսի՞ն էր 1944 թ. Նելսոն Ստեփանյանի իրականացրած վերջին թռիչքը։

-1944թ. դեկտեմբերի 14-ին նա պատրաստվում էր հերթական՛ 259-րդ թռիչքին, առաջադրանքը բարդ էր, և նա դա չէր թաքցնում իր մարտական ընկերներից։ Նելսոնի ինքնաթիռն այդ օրը բոցավառվեց, բայց նա գիտակցաբար և առանց վարանելու շարժվեց ընդառաջ դեպի գիտակցական, գեղեցիկ մահվան։ Միայն հայրենիքի և գործի նվիրյալը կարող էր, հերոսին հատուկ գործողության դիմելով, ուղղություն վերցնել դեպի նպատակակետ, իր այրվող ինքնաթիռով մխրճվել թշնամու նավախմբի մեջ և կյանքի գնով ոչնչացնել 2 ռազմանավ։ Արդյունքում գունդը կատարեց առաջադրանքը և վերադարձավ … ցավոք, առանց հրամանատարի։ Նրա այս իմացյալ մահը դարձավ արիության և անձնազոհության վառ օրինակ օդային ռազմական պատմության մեջ։ Նա ասում էր, որ հաջորդ սերունդներին պետք է մնա կամ հաղթանակ, կամ ոչինչ։ Նրա մահվան օրվանից հինգ ամիս անց երկրում խաղաղություն էր տիրում։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...