14:21
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈԻԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-12-24 14:33

«Դե Ֆակտո» N 91 (2013թ.)

Մարտի 1-ը բացի գարնան առաջին օրը լինելուց, ցավոք սրտի, մեզանում նաև սգո օր է։ Օր, երբ քաղաքական պայքարի արդյունքում զոհվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ժամանակի ընթացքում շատ բաներ կմոռացվեն,սակայն մարտի 1-ը կմնա բոլորիս հիշողություններում։ Անցնող տարվա ապրիլին Հայաստանը դարձյալ կանգնած էր աղետալի իրադարձությունների շեմին, երբ ընդդիմության և իշխանության միջև քաղաքական պայքարը դուրս էր եկել փողոց և հասել իր գագաթնակետին։ Հայաստանը դարձյալ կանգնել էր նոր “մարտի 1-ի” վտանգի առջև։ Իրավիճակը փրկեց մեկ մարդ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով, չեմ կարող ասել որպես ոստիկանապետ, թե՞ ուղղակի որպես հայ քրիստոնյա, մտավ ընդդիմադիր զանգվածի մեջ, աղոթեց ընդդիմադիր զանգվածի հետ, հանգստացրեց քաղաքական կրքերն ու փրկեց հասարակությունը նոր բախումներից։ Միայն այս փաստը բավական է Վլադիմիր Գասպարյանին “Տարվա մարդ” ճանաչելու համար։ Ես երկար ուսումնասիրում էի առաջադեմ մարդկության քաղաքական պայքարի էջերը, բայց չգտա թեկուզ մի դեպք, երբ որևէ պետության ոստիկանապետ անձամբ մտներ ընդդիմադիր զանգվածի մեջ և փորձեր հանգստացնել կրքերը։ Սա աննախադեպ արարք էր, որը կմտնի համաշխարհային պատմության մեջ։

2013 թվականը հետաքրքիր և բազմաբովանդակ տարի էր. Սերժ Սարգսյանը վերըտրվեց Հայաստանի նախագահ, երկիրը զերծ մնաց քաղաքական բախումներից, Տարոն Մարգարյանն ընտրվեց Երևանի քաղաքապետ, Հայաստանը ընտրեց Մաքսային միությանն ինտեգրվելու քաղաքական ուղղությունը, կարկուտը վնասեց գյուղացիների բերքը, բայց գյուղացին ավելի շատ բերք ունեցավ, ձմեռը շատ ավելի ցուրտ է, քան անցած տարիներին, այս ամենով հանդերձ Հայաստանը շարունակում է իր քաղաքացիներով, Սփյուռքում ապրող և հայրենիքին կարոտով հեռվից հետևող հայրենակիցներով և հիմնականում թշնամական հարևաններով շրջապատված, բայց մեծ հույսով, հաղթանակով ու հավատով դիմավորել Նոր տարին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...