00:55
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իտալական երազանքը, երաժշտական ճաշակն ու վեհ զգացմունքները ուտելիքի նկատմամբ բացահայտում է Գեորգի Ասատրյանը

2013-12-20 11:05

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

Կար  ժամանակ, երբ  իտալացիները ընդօրինակում  էին  ամերիկացիներին։ Իսկ  դա  ոչ  մի  լավ  բանի  չի  հասցնում։

Լուսամուտի  դեղձանիկը  մայրիկից  է։ Սափրվելու անանուխային  փրփուրը՝ հայրիկից։ Իսկ  Ամերիկան՝ իտալացի  նկարիչների  մանիֆեստներում՝ սատանայից։

Բայց  դա  ոչ  միայն  նրանց  մոտ  է։ Աշխարհի  երկրների  կեսն     աշխատում  է  հավասարվել  Ամերիկային, իսկ  մյուս  կեսը… դուք  ինքներդ  էլ  գիտեք` երգի  գործողությունը  կատարվում  է  Նեապոլում։ Երգի հերոսը  մամայի  բալա  է, որ  խանութից  ջինսե  տաբատ  ու  նորաձև  կեպի  է  գնում  ամերիկյան  գերբով։ Այս  տեսքով  նա  զբոսնում  է  Վիա  Տոլեդո  գլխավոր  փողոցով։ Տղան  շատ  է  ուզում  ամերիկացու  նմանվել, բայց  մի  բան չի  հասկանում, որ սոդայով  վիսկիից  նա  կարող  է վատանալ, իսկ  սիրած  աղջիկը  չի  հասկանա  անգլերենով ասված  “այ  լավ  յու” բառերը։ Չէ՞  որ  նա  չքնաղ  նեապոլիտանուհի  է։

Հիսունականներին  Նեապոլում  ձեռք  էին  առնում մոդայամոլներին, վաթսունականներին Միլանում կկարոտեն Գլյուկ  փողոցի  վրայի  իրենց  հարազատ  տունը, կանաչ    խոտը, որն  այժմ  ցեմենտով  է  պատված։

Չելենտանոյի առաջին  աղմկահարույց  հիթում նորակառույցներն էին  քննադատվում։ Վաթսունականների  նորակառույցները, որոնց  այդպես քննադատում  էր  Չելենտանոն՝ ետպատերազմյան Իտալիային  համակած  տնտեսական  բումի արդյունքն  էին։    Բարեբախտաբար  դարաշրջանի  գլխավոր  խորհրդանիշը քաղաքային  ասֆալտը  չէր, այլ  այն, ինչ  ընթանում  էր  նրա վրայով` ՖԻԱՏ – 500.  մի  փոքրիկ  մեքենա՝  խնդիրների  մի  կույտով  ու  ծով  հմայքով։

Մարդիկ ասում էին` ամերիկացի  հասարակ  բանվորն  անգամ  մեքենա  ունի։ Լա՜վ… էդ  հեքիաթներին  չեմ  հավատում։ Վերջապես  դա Իտալիա  էլ  մուտք  գործեց։ Իտալացիները  սկսեցին մեքենայով  հանգստանալու  գնալ։ Առաջինը  դա  արեցին “Ֆիատ”  գործարանի  աշխատողները, ովքեր  “Ֆիատ – 500”  հարավ  էին  ժամանում  իրենց  աշխատանքային հագուստներով` սպիտակ վերնաշապիկներով, կապույտ  տաբատներով, գուլպաներով ու  սանդալներով։ Իրենք  վարում  էին  մեքենան, կողքին նստած  էր  լինում  կինը, ետևում՝  երեխաները, ծածկի  վրա և  մյուս  բոլոր  հնարավոր  տեղերում՝  ճամպրուկները։

Կոմունիստ  ու  կաթոլիկ, կապույտ  կոստյում  հագած  հին  “Ֆիատի”  տեր  և  մոլի  ֆուտբոլասեր. ո՞ւր  կգնա, եթե ասենք, թե  ֆուտբոլի  մատչը  հետաձգել  են։

Այնտեղ, որտեղ  երգում  են։ Այսինքն՝ օպերա։ Հանրահայտ երաժշտական ժանր, որ  աշխարհի  մնացած  մասում  համարվում  է  թանգարանային  կլասիկա։ Համաշխարհային  օպերային  արվեստի  ոսկե  ֆոնդին իտալացաիները հադիպեցին  տասնիններորդ  դարում։ Դրանից  հետո  նրանք  լսում  ու  երգում  են՝ չմոռանալով, որ դա  միայն  իրենց  է  պատկանում։ Օպերա  հաճախելը  իտալացու  համար  միայն  վարկանիշի  հարց  չէ, այլ  ընտանեկան  ավանդույթ։ Երաժշտական    կրթությունն  Իտալիայում  երբեք  համընդհանուր  չի  եղել, ինչպես  օրինակ  ԽՍՀՄ-ում, այնպես  որ օպերայի  գիտակներ  այնտեղ  պարզապես  ծնվում  են։ Արտասահմանյան  երգիչները  վախենում  են  իտալական խաղացանկը  տեղաբնակ  հանդիսատեսին  ներկայացնելուց։ Կարող  են  ավելի  բարձր  սուլել, քան  ֆուտբոլային մատչում։ Պարմայում  ներկայացնում  էին  “Գեղջկական պատիվը”։ Ֆինալային  ռեպլիկից  հետո, երբ  բեմից  ասվեց, որ  Տուրիդդուին  սպանել  են, դահլիճից  մեկը  բարձրաձայն  ասաց. “Լավ  էլ  արել  են”։ “Տոսկա”  օպերայի  գլխավոր  հերոսուհին  ֆինալում ցած  է  նետվում  բարձր  ամրոցից, այդ  պատճառով  էլ դեկորացիայի  ետնամասում  միշտ  մի  ներքնակ  են  դնում։ Մի  անգամ  Նեապոլում  դահլիճից  գոռացին. “Կորցրե՛ք ներքնակը”։ Իտալական  ծագումով  նշանավոր  ֆրանսիացի տենոր  Ռոբեր  Ալանյային  սուլեցին  այստեղ՝  ԼԱ  ՍԿԱԼԱ-ում՝ “Աիդայի”  առաջին  գործողության  մեջ։ Նա  լքեց  թատրոնը՝ այդպես  էլ  չավարտելով  դերերգը։ Մի  խոսքով` իտալացիներն  օպերա  նույնքան  բուռն  են  լսում, ինչքան ֆուտբոլ  են  նայում, նույնքան  արհեստավարժ, որքան ուտելիքն  են  գնահատում, նույնքան  լուրջ, որքան աղոթում  են  կաթոլիկական  մեսսայի  ժամանակ։

Օպերայից  ու  ֆուտբոլից  բացի`  իտալացիները  ևս  մի  կիրք ունեն, որը  նրանց  հռչակավոր  է  դարձրել  ամբողջ աշխարհում. դա  ուտելիքն  է։ “Րիստրետտո”  սուրճը, այդ  սուրճը՝ միկրոսկոպիկ  չափսերի  բաժակներով խմում  է ամբողջ  Հռոմը։  “Ալ  դենտե”  պաստան, որը  թարգմանաբար  նշանակում է պաստա  ատամների  համար։

Որպեսզի  սպագետտին  “Ալ  դենտե”  ստացվի՝ պետք  չէ  մինչև վերջ  եփել։ Ուտելիքն  Իտալիայում  և՛  մշակութային  ժառանգություն  է,  և՛  գիտական  բանավեճերի  առիթ,  և՛  ամենօրյա  բերկրանք։ Զարմանալի  չէ, որ  որոշ  երգեր  համարյա ամբողջությամբ  բաղկացած  են  միայն  մթերքների անուններից։ Ահա  թե  ինչպես  է  Նինո  Ֆեռեն  նկարագրում ընտանեկան  պիկնիկը. “Մենք  տրամվայ  նստեցինք  երկու  ճամպրուկով, երեք փաթեթով, կողովով  և  մայրիկը… Մի  քիչ  հաց, բանան, ապուր, շոկոլադե  աղցան  և  ամենակարևորը՝ ձողաձուկ։ “Պարմեզանո  զաֆրան”, “Մոցարելլա”  և  դարչին, պաստա “Սպեստա”  և  տապակած  հավ, իսկ  ամենակարևորը՝ ձողաձուկ։ Հետո  սկսեց  անձրև  գալ, իսկ  մենք  անձրևանոց չէինք  վերցրել։ Վերցրինք  ամեն ինչ, ինչ  կար  քաղաքում`  պաղպաղակ, բիֆշտեքս  “Սպեստա”  և  ամենակարևորը՝ ձողաձուկ։ Ապուր, մրգեր ու  աղցան, հավ  և  ձողաձուկ, խխունջներ, մակարոն, պանիր  արգանակ  և  ձողաձուկ…”

Բարձր  զգացմունքները, որոնք  ուտելիքի  հանդեպ  տածում են  իտալացիները, դրսևորվում են նույնիսկ  ամենառոմանտիկ իրավիճակներում։ Աղջկան  սեր  խոստովանելու  համար պետք  է  նրան  ուղղակի  շոկոլադե  պաղպաղակ  անվանել։ Ահա  խիստ  տղամարդկային  երգերի  գլխավոր  թեման` կինը…

Շարունակելի…



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...