04:42
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հովիտը մեր հայրենիքում իմ փոքր տունն է

2013-12-13 11:23

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Ավետիք Սերոպյան, Հովիտ համայնքի ղեկավար

-Պարո՛ն Սերոպյան, 2013թ. հուլիսի 14-ից ղեկավարում եք ՀՀ Շիրակի մարզի Հովիտ համայնքը։ Դուք ծնվել, մեծացել եք այս համայնքում, ի՞նչ նշանակություն և կարևորություն ունի Ձեզ համար հայրենի գյուղի ղեկավար լինելը։ 

-2013թ. հուլիսի 14-ից ղեկավարում եմ հայրենի գյուղս։ Շատ սիրում ու գնահատում եմ իմ գյուղի բնակիչներին։ Քաջատեղյակ եմ նրանց խնդիրներին և հոգսերին. չէ՞ որ ինքս էլ առաջին հերթին գյուղի բնակիչ եմ։ Իմ ուժերի ներածին չափով փորձում եմ լուծում տալ համայնքի խնդիրներին։ Ի՞նչ չես անի հանուն հայրենիքի, Հովիտն էլ մեր հայրենիքում իմ փոքր տունն է։

-Համայնքում առկա խնդիրներին հասցրե՞լ եք լուծում տալ։

-Համայնքում առկա խնդիրների լուծումն ընթացքի մեջ է, վերջնական լուծում կստանան հաջորդ տարում։

-Կա՞ն կոնկրետ ծրագրեր, որոնք նախատեսում եք իրականացնել դրանց լուծում տալու համար։ 

-Ներկայումս կան բազմաթիվ հարցեր, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։ Բայց առաջնահերթ եմ համարում ոռոգման ջրի ցանցի վերանորոգումը, գիշերային լուսավորության և խմելու ջրի նոր ջրագծի անցկացումը, ինչպես նաև ակումբի ու գրադարանի նոր շենքի կառուցումը։ Լավ կլինի, եթե գտնենք հովանավորներ, եթե ոչ պետական համապատասխան ծրագրերի միջոցով, ապա սեփական ուժերով կփորձենք իրականացնել վերը նշված նպատակները։

-Որքա՞ն է Հովիտ համայնքի բնակչության թիվը, և ո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը։  

-Հովիտ համայնքն ունի 635 բնակիչ, որոնց մեծամասնությունը զբաղվում է անասնապահությամբ։

-Ինչպիսի՞ վիճակում են համայնքի կրթա-մշակութային օջախները, գործո՞ւմ են։

-Համայնքում գործում է հիմնական դպրոց, որը վերանորոգվել է 2012թ., ներկայումս դպրոցին կից բացվել է նախակրթարան, որն ապահովված է համապատասխան գույքով։ Ունենք ակումբ, գրադարան, որոնք տեղակայված են փայտյա տնակում և լիարժեք չեն գործում։

-Ի՞նչ հարաբերություններ ունեք բնակիչների հետ, հաճա՞խ են դիմում Ձեզ տարբեր խնդիրներով։

-Բնակիչների հետ ունեմ շատ ջերմ հարաբերություններ։ Իրենց հուզող հարցերով դիմող մարդկանց փորձում եմ հնարավորինս օգնել, խնդիրներին տալ դրական լուծումներ։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։  

-Ծրագրերը շատ են, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել։ Կանեմ ամեն ինչ համայնքի բնակչության տնտեսական վիճակը բարելավելու համար, որպեսզի կանխվի արտագաղթը և այն լինի մարզի լավագույն համայնքներից մեկը։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...