09:45
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
PC ELECTRONICS - ԻՐԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿ, ԳՐԱՎԻՉ ԳԻՆ

2013-12-09 11:13

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

Հոկտեմբերի 21-ից Անդրանիկի 30/30 հասցեում գործում է PC ELECTRONICS խանութ-սրահը, որն իր այցելուներին առաջարկում է էլեկտրոնիկայի բնագավառում աշխարհում առաջատար համարվող ապրանքանիշերի աննախադեպ լայն տեսականի և ընտրության մեծ հնարավորություն։

Իտալական նրբաճաշակության, ոճի, գույնի ու տեխնիկական հզորության խորհրդանիշ համարվող աշխարհահռչակ BOMPANI ընկերության արտադրանքն այսուհետ Հայաստանում բացառիկ իրավունքով կներկայացնի հենց PC ELECTRONICS-ը։

Ընդարձակ վաճառասրահում ներկայացված տասնյակ ապրանքատեսակները կբավարարեն թե՛ գերժամանակակից աուդիո և վիդեոտեխնիկայի սիրահարների, թե՛ համակարգչային նորագույն տեխնիկայի խստապահանջ հաճախորդների, թե՛ խոհանոցային տեխնիկա փնտրող ամենանրբաճաշակ և պահանջկոտ կանանց ցանկությունները։ PC ELECTRONICS-ում ներկայացված են Samsung, Panasonic, LG, Apple, Toshiba, Kenwood, Mulinex, Tefal, Braun և մի շարք այլ ընկերությունների արտադրանքները։

Խանութ-սրահի գործունեության, ծրագրերի ու սպասվող նորությունների մասինԴե Ֆակտոամսագիրը զրուցեց ընկերության գլխավոր մենեջեր Վարդան Թադևոսյանի հետ։

-Պարո՛ն Թադևոսյան, այսօր շուկայում բազմաթիվ են էլեկտրատեխնիկա ներկայացնող խանութ-սրահները։ Այս դժվարին մրցակցության պայմաններում ինչպե՞ս որոշեցիք ընդլայնել ընկերությունը և ո՞րն է PC ELECTRONICS ընկերության առավելությունն ու առանձնահատկությունը շուկայում առկա մյուս ընկերությունների համեմատ։

-Ճիշտ եք, մրցակցությունը շուկայում բավականին մեծ է, մայրաքաղաքում էլեկտրոնիկայի բազմաթիվ խանութ-սրահներ կան։ Մեր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շեշտը դրել ենք բարձրակարգ սպասարկման, ապրանքատեսականու բարձր որակի և այդ ամենի հետ մատչելի գների համադրման քաղաքականության վրա։ Ինչպես նկատեցիք, խանութ-սրահը մայրաքաղաքի կենտրոնում չէ, և սա պատահականություն չէ, մեր ընկերության նոր ռազմավարության մշակման ընթացքում ընկերության հիմնադիրները մեր առջև պահանջ դրեցին հեռանալ այն տարածված ու քարացած մտածողությունից, որ ամեն լավ բան հնարավոր է գտնել միայն քաղաքի կենտրոնում. բնավ… Ներդրում կատարելով մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում` մենք նպատակ ունենք ակտիվացնել թաղամասը, աշխատատեղեր ստեղծել տեղի բնակիչների համար, մարդկանց ուշադրությունը սևեռել դեպի այս թաղամաս։ Ես վստահ եմ, որ մեկ անգամ այցելելով PC ELECTRONICS` որակն ու բարձրաճաշակությունը գնահատող հաճախորդն անպայման կձգտի հաջորդ անգամ ևս օգտվել մեր ծառայություններից։ PC ELECTRONICS-ը շուկայում երկարամյա գործունեության փորձ ունի, մեզ ճանաչում են, վստահում։

Ուզում եմ հատկապես ընդգծել, որ PC ELECTRONICS-ը հանդիսանում է աշխարհահռչակ իտալական BOMPANI ընկերության միակ և պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ BOMPANI-ն առաջարկում է նրբաոճ, բարձրաճաշակ, ժամանակակից խոհանոցային տեխնիկա լավագույնը գնահատող հաճախորդների համար։

-Ո՞ր բանկերի հետ է համագործակցում PC ELECTRONICS-ը։

-Այս պահին համագործակցում ենք հանրապետության առաջատար բանկերի և վարկային կազմակերպությունների մեծ մասի հետ` INECOBANK, ACBA-CREDIT AGRICOLE BANK, UNIBANK, Converse Bank, Norvik credit, ԱՐՑԱԽ ԲԱՆԿ։ Առաջիկայում պլանավորում ենք ընդլայնել վերոնշյալ ցուցակը, այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։

-Դուք առաջարկում եք մի շարք բացառիկ, նախադեպը չունեցող ծառայություններ. կմանրամասնե՞ք։

-Մենք վարում ենք հաճախորդների գործը հնարավորինս դյուրացնելու, բազմապրոֆիլ սպասարկում իրականացնելու, հաճախորդների բոլոր պահաջները բավարարելու  քաղաքականություն։ Այս նպատակով մենք առաջարկում ենք աննախադեպ նորույթ` Ապառիկ տանը ծառայությունը։ Հաճախորդը կարող է կայքում ընտրել իր նախընտրած ապրանքը, լրացնել անձնական տվյալները, և մեկ օրվա ընթացքում մեր աշխատակիցները կձևակերպեն ապառիկ վաճառքն ու կառաքեն նախընտրած իրն իրենց բնակարան։

PC ELECTRONICS-ն ունի սեփական սպասարկման կենտրոն, որը  ևս գործում է այնպես, որ հաճախորդն ընդհանրապես նեղություն չկրի։ Եթե մեր խանութից գնված ապրանքը, որը գտնվում է երաշխիքային սպասարկման ժամկետի մեջ և վերանորոգման կարիք ունի, ապա մեր աշխատակիցները, տանելով նորոգման ենթակա ապրանքը, փոխարինում են այն ժամանակավոր համանման տեխնիկայով, իսկ ավելի կոնկրետ հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա և համակարգիչ։ Մի խոսքով, անում ենք ամեն ինչ` հաճախորդների պահանջները լիովին բավարարելու համար։

-Պարոն Թադևոսյան, ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար։

-Քաջատեղյակ լինելով շուկայի բոլոր մանրամասներին, խնդիրներին, պարբերաբար ուսումնասիրելով հաճախորդների պահանջները` շարժվելու ենք այդ պահանջներին համահունչ և ընդառաջ։ Մեր ընկերության սկզբունքն է` դանդաղ, բայց հիմնավոր ու վստահ քայլերով շարժվել առաջ։ Հուսանք, որ մեր ներդրումները իրատեսական ժամկետներում կարդարացնեն իրենց։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...