





2013-12-06 12:40
«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Պաշտպանական բարեփոխումների շրջանակում տարեցտարի ծավալվում և ինստիտուցիոնալիզացվում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական – ժողովրդավարական վերահսկողության սկզբունքը, որը բանակ-հասարակություն կապի ամրապնդման անկյուն³քարն է: Սակայն ՊՆ կողմից իրականացվող ջանքերն այդքան արդյունավետ չեն լինի, եթե այդ գործընթացում համաքայլ չընթանան վերահսկողական ինստիտուտները, մասնավորապես` Ազգային ժողովը: Այս տեսանկյունից անուրանալի է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրն. Կորյուն Նահապետյանի վաստակը: Պրն. Նահապետյանն անխոնջ կերպով ձեռնամուխ է եղել բանակ-հասարակություն կապի ամրապնդման շնորհակալ գործին: Խելացիորեն համադրելով խորհրդարանական սահմանափակ ռեսուրսները, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և միջազգային հանրության կողմից առաջարկվող օժանդակության հետ, նա ի զորու է եղել ստեղծել այնպիսի մի մեխանիզմ, որն արդյունավետորեն ապահովում է զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության սկզբունքի իրացումը, միաժամանակ համախմբում է բոլոր շահառուներին իրենց կարողությունների շրջանակում բանակաշինության գործընթացին աջակցելու գործում: Դրա վառ օրինակ են ավարտվող տարվա ընթացքում հանձնաժողովի կողմից կազմակերպված բաց խորհրդարանական լսումները, հանձնաժողովի կազմով զորամասեր այցելելու ինտենսիվացող պրակտիկան, օրենսդրական նախագծերի մանրակրկիտ խորքային վերլուծությունները: Սրանք պարոն Նահապետյանի բարձր պրոֆեսիոնալիզմի, նախանձելի աշխատասիրության և կազմակերպչական գերազանց ունակությունների արգասիք են, որոնք արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ պայման են: Սակայն, այդ ամենն այդքան արգասաբեր չէր լինի, եթե նշված հատկանիշերը չզուգակցվեին նաև մարդկային որակների հետ: Մարդկանց հետ շփվելու իր հմտությունների, բարեկրթության, բարոյականության, վարվելակերպի ու աշխատանքային բարձր էթիկայի շնորհիվ պրն. Նահապետյանը կերտում է ժամանակակից հայ պաշտոնյայի և առաջին հերթին հայրենասեր հայ ՄԱՐԴՈՒ օրինակելի կերպար, որին պետք է ձգտել նմանվել:
Վերադառնալ