14:07
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-12-06 12:36

«Դե Ֆակտո» N 90 (2013թ.)

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս “Դե Ֆակտո” ամսագիրն ամփոփում է քաղաքական տարին։ Հետևելով տարվա ընթացքում տեղի ունեցած հասարակական-քաղաքական զարգացումներին, ամսագիրն ընտրում է յուրաքանչյուր ոլորտի լավագույն գործչին։ Քաղաքական տարին բավականին հագեցած էր, 5-րդ գումարման Ազգային Ժողովը որակական առումով էապես տարբերվում է նախորդից։ Ակնհայտ է, որ մեր խորհրդարանում ակտիվ աշխատում են պատգամավորների զգալի մասը, հանձնաժողովներում ևս ակտիվ քննարկումներ են, բանավեճեր, առողջ քննադատություններ, ինչի արդյունքում, հուսանք, որ կստեղծվեն օրենքներ, որոնք առավել կնպաստեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման ու  առաջընթացի գործին։  

Ամսագիրն այս տարի “Տարվա պատգամավոր” է ճանաչել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին։ Այս ընտրությունը պայմանավորված է վերջինիս ակտիվ գործունեությամբ,  և’ որպես անհատ պատգամավոր, և’ ԱԺ պաշտպանության,  ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նկատենք, որ այս հանձնաժողովն ընդգրկում է բավականին բարդ և բազմաբովանդակ ոլորտներ։ Տեսական հարուստ գիտելիքների և գործնական երկարամյա փորձի շնորհիվ նրան հաջողվեց կայացնել հանձնաժողովը և վստահություն ձևավորել հանձնաժողովի նկատմամբ։

Ամսագրի գլխավոր հարցազրույցում կամփոփենք քաղաքական տարին, կբացահայտենք պատգամավոր, շախմատիստ ու մանկավարժ Կորյուն Նահապետյանի մարդկային և մասնագիտական սկզբունքները և հաջողության բանաձևը։

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...