20:56
12/13/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ոսկե կանոնն է՝ աշխատանքը կատարել բարեխիղճ և ժամանակին

2013-12-04 11:07

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Հովհաննես Հարությունյան, “Ախուրյան Ճանշին” ՓԲԸ փոխտնօրեն

 -Պարո՛ն Հարությունյան, կպատմե՞ք՝  երբ է ստեղծվելԱխուրյան ՃանշինՓԲԸ-ն։

-”Ախուրյանի ՃՇՇ” ՓԲԸ-ն ստեղծվել է 1961թ., 2002թ. դարձել է ՓԲԸ։ Այն իր գործունեության ընթացքում զբաղվել է ճանապարհաշինությամբ։  

-Ի՞նչ փոփոխություններ են կատարվել ՓԲԸ-ում մասնավորեցման գործընթացից հետո, ինչպիսի՞ հզորությամբ է այն սկսել աշխատել (տեխնիկական, մասնագիտական հագեցվածություն)։ 

-Ընկերությունն ունի խճի, ավազի և ասֆալտ-բետոնի արտադրության արտադրամասեր, համալրված է բարձրակարգ մասնագիտական որակավորում ունեցող աշխատակիցներով, որոնք ստանձնած պարտավորությունները կատարում են որակով, բարեխիղճ և ժամանակին։ Այդ ամենի ապացույցը վերոհիշյալ ծրագրերով իրականացված աշխատանքների դրական գնահատականն է պատվիրատուների և աշխատանքների որակը հսկող QM 9001։2008 կազմակերպությունների կողմից։

-Մինչև այսօր ի՞նչ ծրագրեր են իրականացվելԱխուրյան Ճանշին”-ի կողմից։

-Վերջին 10-15 տարիների ընթացքում ընկերության կողմից իրականացվել են բազում ծրագրեր, որոնց շրջանակներում կատարվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ հիմնականում Շիրակի մարզում՝ Գյումրիի քաղաքապետարանի, մարզպետարանի “ԼԻՆՍ” հիմնադրամի, “Համաշխարհային բանկի”  և  ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորված ծրագրերով։

-Ովքե՞ր են հիմնական պատվիրատուները։

-”Ախուրյանի ՃՇՇ” ՓԲԸ-ի հիմնական պատվիրատուներ են հանդիսանում հանրապետական տարածքային կառավարման մարմինները՝ ՀՀ կապի և տրանսպորտի, քաղաքաշինության  նախարարությունները։

-Հատկապես ձմռանը Ձեր աշխատանքն առավել կարևոր և պատասխանատու է դառնում, ինչպե՞ս եք կարողանում հասցնել որակյալ սպասարկում իրականացնել։

-Այո՛, ձմեռը Շիրակի մարզում երկարատև է լինում, իսկ մեր աշխատանքն առավել պատասխանատու և կարևոր է դառնում։ Ընկերությունը Շիրակի մարզում իրականացնում է միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների ձմեռային   պահպանության և շահագործման աշխատանքներ։ Ձմեռային պահպանման աշխատանքները  ժամանակին  որակով  կազմակերպելու համար  մեր ընկերության  կողմից սպասարկվող  ճանապարհների հատվածներում  նշանակում ենք պատասխանատու անձանց, որոնք ապահովում են  ա/ճ հատվածներում  տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկություն, ձյան, սառույցի ժամանակին մաքրում։

-Ո՞րն է շինարարության մեջ ոսկե կանոնը, որով Դուք առաջնորդվում եք։

-Առաջին հերթին կարևորում եմ աշխատանքի որակը, որոնք կատարվում են շին. նորմերի ստանդարտներին համաձայն։ Իսկ շինարարության մեջ  ոսկե կանոն համարում եմ ստանձնված աշխատանքը կատարել բարեխիղճ և ժամանակին։

-Ձեր աշխատանքների աշխարհագրությունն ինչպիսի՞ն է, փորձե՞լ եք գործունեություն ծավալել նաև ՀՀ-ի սահմաններից դուրս։

-Փորձել ենք գործունեություն ծավալել  ՌԴ-ում։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

-Ապագա ծրագրեր շատ ունենք՝ ձեռք բերել նոր համագործակցության ծրագրեր, նոր մեքենա-մեխանիզմներ,  ասֆալտ/բետոնի վերամշակման նորագույն տեխնոլոգիա։ Ընկերությունն իր առջև խնդիր է դրել ձեռք բերել ժամանակակից լաբորատոր սարքավորումներ` օգտագործվող բիտումի որակի և իներտ նյութերի ֆիզիկական հատկությունները որոշելու նպատակով։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց