03:55
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գուրգեն Հովհաննիսյան

2013-11-27 12:17

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության խորհրդական

Պարզապես կարծիք հայտնել կամ գովեստի խոսքեր ասել Ֆելիքս Ցոլակյանի մասին, բավարար չէ և չի արտահայտի մտքիս ու կարծիքիս ողջ խորությունը։ Ֆելիքս Ցոլակյանի հետ 44 տարիների ընկերության, կյանքի ուղի ենք անցել։

Ֆելիքսը մեծ հաջողությունների է հասել իր առաքինի, պարկեշտ բնավորության շնորհիվ, լինելով շատ պարզ անձնավորություն, ունենալով իսկական գյումրվա հումոր, յուրահատուկ մտածելակերպ, լինելով կիրթ անձնավորություն, քայլ առ քայլ հասել է իր կարիերայի, հաջողությունների բարձրակետին։ Նա հարուստ աշխատանքային փորձ ունի, աշխատանքի բերումով գործուղվել է ՀՀ տարբեր մարզեր` Սյունիք, Եղեգնաձոր, Արարատի մարզ, և այժմ էլ` Շիրակ։ Իր բնավորության շնորհիվ է, որ յուրաքանչյուր միջավայրում դարձել է ընդունելի, սիրելի և արժանացել մեծ հարգանքի։ Նա միշտ առաջատար է եղել թե՛ կուրսում, թե՛ կոլեկտիվում, թե՛ ընտանիքում ու գերդաստանում։ Միշտ ասում եմ նրան, որ կարծես դեկաբրիստ լինի, ընտանիքն էլ` դեկաբրիստի ընտանիք, որ անբաժան հետևում է նրան ուր էլ որ գործուղվի։ /Լրագրող. նույն այս միտքը հայտնեց մարզպետն իր ընկերների ու աշխատանքի մասին խոսելիս/։

Զբաղեցնելով բարձր պաշտոններ` նա երբեք չի փոխվել, նույն համեստ ու ընկերասեր անձնավորությունն է. դա է վկայում նաև այն փաստը, որ ոչ մի անգամ չի հայտնվել մամուլի շահարկումներում, համեստորեն և նվիրված ծառայում է հայրենիքին։

Ես մաղթում եմ նրան քաջ առողջություն, որպեսզի կարողանա իրականացնել իր բոլոր նպատակներն ու ծրագրերը։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...