10:31
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ռոբերտ Նազարյան

2013-11-27 12:15

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Ֆելիքս Ցոլակյանին ճանաչում եմ շատ վաղուց, սակայն նրա հետ ավելի մտերիմ և ընկերական հարաբերություններ են ձևավորվել, երբ նա աշխատում էր որպես ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար։ Ես այդ ժամանակահատվածում զբաղեցնում էի Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Մեր աշխատանքային համագործակցությունը սկսվել է դեռևս այդ տարիներից. մենք բողոքներ էինք ստանում՝ Երևանի քաղաքապետարանին  ուղղված, որոնք հասցեագրված էին ՀՀ նախագահին։ Դրանք  վերլուծում  և  առկա խնդիրներին լուծումներ էր փորձում գտնել պարոն Ցոլակյանը։ Պետք է նշեմ, որ նա դա անում էր պրոֆեսիոնալ ձևով՝ հաշվի առնելով երկու կողմերի փաստարկները, իսկ այնուհետև այդ մասին զեկուցում նախագահին։ Նա երբեք լարվածություն չէր ստեղծում  հարաբերություններում, իր մոտեցումներում մշտապես  սկզբունքային էր և չէր կորցնում իր մասնագիտական որակները։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ ճանաչում եմ նման մարդու։

Այսօր նա զբաղեցնում է բավականին բարդ և պատասխանատու պաշտոն։  Շիրակի մարզը համարվում է ՀՀ այն մարզերից մեկը, որտեղ առկա են բոլոր մարտահրավերները։ Բացի այդ, աղետալի երկրաշարժից հետո շատ բան փոխվեց Շիրակի մարզում՝ ոչ միայն ժողովրդի  հոգևոր, նյութական արժեքները, այլ նաև նրանց հոգեբանությունը։ Եվ այդ պայմաններում  Ցոլակյանի տեսակ մարդու նշանակումը Շիրակի մարզպետի պաշտոնում լավագույն որոշումն էր։ Ես վստահ եմ՝ այն որակները, որ նա ցուցաբերել է նախկին պաշտոններում, այստեղ նույնպես կդրսևորի, լավագույնս կկատարի իր գործառույթները՝  օգտագործելով իր կենսափորձը։ Ես հավատում եմ նրա ուժերին։

Պարոն Ցոլակյանին մաղթում եմ, որ նա միշտ վստահ լինի իր ուժերին,  անկոտրում՝ իր նախաձեռնություններում և իր աշխատանքով ու մարդկային տեսակով գեղեցիկ հետք թողնի Շիրակի մարզի ազգաբնակչության հուշերում։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...