18:16
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Որակյալ կյանքը մեծապես պայմանավորված է որոշումների որակից

2013-11-25 11:08

 «Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Պարո’ն Աբրահամյան, արդեն լրանում է Արթիկի քաղաքապետի պաշտոնում Ձեր աշխատանքային մեկ տարին, ինչպե՞ս կգնահատեք այն։

Արթիկի քաղաքապետի պաշտոնում աշխատանքային այս առաջին տարին ես կգնահատեմ որպես բարդ և հետաքրքիր։

Այն համընկավ երկրի քաղաքակական կյանքում կարևոր իրադարձություններով առատ ժամանակահատվածի հետ, ինչը լրացուցիչ պարտավորություններ հաղորդեց քաղաքապետի իմ գործունեությանը։ Նախորդ նախագահական ընտրությունների արդյունքների համեմատ` 2013 թվականին ավելի մեծ թվով արթիկցիներ իրենց վստահության քվեն տվեցին Հանրապետական կուսակցության թեկնածու`Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահին, ինչն ինձ` որպես Հանրապետական կուսակցության անդամի, իհարկե, ոգևորում է և միևնույն ժամանակ պարտավորեցնում։

Պաշտոնավարության առաջին տարվա բարդությունները պայմանավորված են նաև նրանով, որ տարիների ընթացքում քաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես քաղաքի բոլոր բնակիչներին, այնպես էլ առանձին քաղաքացիներին կամ քաղաքացիների խմբերին։

 2013թ. ինչպիսի՞ն է Արթիկի համար, ի՞նչ խնդիրներ է հաջողվել լուծել։

Քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո անհրաժեշտ համարեցի իրականացնել  Արթիկ քաղաքի խնդիրների համապարփակ գույքագրում, իրավիճակի վերլուծություն և առաջնահերթությունների սահմանում։ Ակռա խնդիրները դասակարգվեցին ըստ դրանց լուծման հրատապության, ըստ ռեսուրսատարության և ըստ նշված գործոնների համադրելիության։ Ավարտին հասցվեցին այն աշխատանքները, որոնք նախորդիվ սկսվել էին, սակայն կիսավարտ էին թողնվել։  Կարևոր եմ համարում նշել, որ ոչ մի խնդիր իմ կողմից չի շրջանցվում, և ամեն դեպքում փնտրվում են ելքեր։ Ասածս թերևս մանրամասնեմ տասնյակ տարիներով լուծում չստացած խնդիրների բարեհաջող ավարտի օրինակներով։

Արթիկ քաղաքի համար սանիտարական և բնապահպանական լուրջ վտանգ էր ներկայացնում քաղաքային աղբավայրը, որն ինչքան էլ զարմանալի չթվա, գտնվում էր քաղաքի բնակելի թաղամասերից մեկին հարակից տարածքում և չէր համապատասխանում աղբավայրի շահագործման համար սահմանված նորմերին։ Խնդիրը բարձրացվեց, ուսումնասիրվեց և լուծում ստացավ։ Այժմ աղբավայրի համար օրինական կարգով հատկացվել է նոր հարմար տարածք։

Կամ մեկ այլ խնդիր, որը տևական ժամանակ շրջանցվել էր, ինչի արդյունքում ավելի ու ավելի էր բարդացել։ Տարիներ շարունակ ապօրինի հուղարկավորություններ են կատարվել համայնքի բնակիչներին պատկանող և մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում։ Այժմ հարցն ստացել է համակողմանի լուծում։ Մասնավորապես` բնակիչներին համայնքային հողային ֆոնդից առաջարկվել են համարժեք հողատարաքներ, նաև հստակեցվել է  գերեզմանատան կարգավիճակը։

Այս և այլ կարգի խնդիրները բազմաթիվ են, բայց հաղթահարելի ցանկության, հետևողականության և անհրաժեշտ ռեսուսների առկայության պարագայում։ Այսպես ասեմ, ինչքան էլ ծանր լինի խնդիրների բեռը, եթե բարձրացվող է, ապա տեղաշարժում ենք։

Ընդհանուր առմամբ նշեմ, որ քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում կան դրական արդյունքներ։ Օրեր անց համայնքի բնակչությանը հաշվետվություն եմ ներկայացնելու քաղաքապետի մեկ տարվա գործունեությանս արդյունքների վերաբերյալ, որում առավել մանրամասնորեն եմ անդրադառնալու կատարված աշխատանքներին, հաջողություններին, նաև բացթողումներին։

Արթիկը՝ որպես քաղաքային համայնք, արդյոք ապրո՞ւմ է քաղաքային կյանքով։

Արթիկը հայաստանյան բոլոր միջին քաղաքների կյանքով ու կենցաղով ապրող քաղաք է։ Իրականացվում են բոլոր հնարավոր աշխատանքները, որպեսզի քաղաքի բնակիչներն ապրեն քաղաքային կյանքով։ Միջոցներ են ձեռնարկվում քաղաքի մշակութային կյանքն աշխուժացնելու և բնակչության ժամանցի  ձևերի բազմազանությունն ապահովելու, քաղաքային կենցաղի և ընդհանրապես քաղաքային միջավայրի բարելավման համար։

 Ի՞նչ խնդիրներ են առկա քաղաքում, որոնք առաջնային եք համարում։

Բնական է, որ առաջնային են հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Երկու տարի առաջ Արթիկում պետական միջոցներով վերանորոգվել են մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքներ, սակայն այս հարցը դեռևս օրակարգից հանված չէ։ Պարբերական բնույթ են կրում բազմաբնակարան շենքերի վնասված տանիքների, փլուզվող պատերի և շքամուտքերի վերաբերյալ քաղաքի բնակչության դիմումները։ Իհարկե, արվում է այն ամենը, ինչ հնարավոր է քաղաքի բյուջեի շատ սուղ միջոցներով։

Առաջնային է նախակրթարանների շենքերի կապիտալ վերանորոգման և կահավորանքի նորացման խնդիրը։ Հետխորհրդային ժամանակաշրջանում նախակրթարանների շենքերի հիմնանորոգման, ինչպես նաև ուսումնանյութական և կոմունալ-կենցաղային համալրման ուղղությամբ կապիտալ ներդրումային ծրագրեր  չեն իրականացվել, ինչի հետևանքով կուտակվել են մի շարք խնդիրներ։

   Առաջնային նշանակության մյուս խնդիրն է քաղաքային տնտեսության համար կոմունալ տեխնիկայի ապահովումը։ Ներկայումս շահագործվող հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների ֆիզիկական վիճակը և քանակն բավարար չեն սանիտարական մաքրման, աղբահանության և ձյան մաքրման աշխատանքները պահանջվող մակարդակով իրականացնելու համար։

Բոլոր խնդիրներն էլ ուսումնասիրվում են, գնահատվում, պլանավորվում և ստանում լուծում` առկա և հասու ռեսուրսների հնարավորությունների սահմաններում։ Քաղաքում իրականացվում են համայնքային նշանակության բոլոր աշխատանքները` ճանապարհների ասֆալտապատում և մասնակի նորոգումներ, զբոսայգիների բարեկարգում և նորոգում, հեղեղատարերի մաքրում և այլն։

Ինչպիսի՞ն է Արթիկի բնակչության սոցիալական ապահովվածությունը, ինչո՞վ է հիմնականում զբաղվում բնակչությունը։

Արթիկը բնակչության սոցիալական ապահովվածության վիճակով էականոր չի տարբերվում մեր երկրի ցանկացած այլ միջին քաղաքից։ Ամենակարևոր խնդիրը, իհարկե, գործազրկությունն է։ Խորհրդային ժամանակներում Արթիկը զարգացած արդյունաբերական քաղաք էր։ 25 հազար բնակրությամբ քաղաքում գործել են 20-ից ավել մեծ ու միջին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրական և  արդյունահանող այլ կազմակերպություններ, որոնք ապահովել են ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածությունը։ Հետխորհրդային շրջանում հայտնի պատճառներով գործարանները մատնվեցին պարապուրդի և հիմնականում փակվեցին, մնացածներն էլ գործում են իրենց հզորությունների 15-20%-ի սահմաններում։ Քաղաքի բյուջետային սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս միջնաժամկետ հեռանկարում ընթացիք ծախսերի ֆինանսավորման քաղաքականությունից անցում կատարել դեպի լայնամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացում։ Քաղաքային իշխանության համար խնդիրը դեռևս առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ պլանավորման մեջ է։

Ներկայումս քաղաքի բնակչության որոշ մասը զբաղված է պետական և համայնքային կազմակերպություններում, մյուսները զբաղված են մանր և միջին ձեռնարկատիրությամբ։

Ինչպիսի՞ն է  Ձեր շփումը ազգաբնակչության հետ, ընդունելության օրեր ունե՞ք։

Ընդունված կարգին համաձայն` ամեն հինգշաբթի քաղաքապետի մոտ անցկացվում է քաղաքացիների ընդունելություն։ Սակայն Արթիկի չափ քաղաքներում, ուր մարդիկ միմյանց լավ ճանաչում են, բարեկամակամ են, ընկեր կամ հարևան, քաղաքապետը հասանելի է շաբաթվա ցանկացած օր, օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում։  Կարելի է ասել, որ քաղաքացիների ընդունելությունն իրականացնում եմ անընդհատ։ Արձագանքում եմ քաղաքապետի իրավասության և ազդեցության ոլորտին ենթակա բոլոր հարցերին։

Ինչպիսի՞ն է քաղաքի մշակութային կյանքը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս մեկ տարում քաղաքի մշակութային կյանքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Կազմակերպված բոլոր միջոցառումներն իրենց թեԲ հաճախականությամբ, թեԲ որակով և հատկապես բնակչության ընդգրվածությամբ էական առաջընթաց են անձանագրել։ Առանձնակի ցանկանում եմ նշել քաղաքային մշակույթի տան գեղարվեստական խմբի կողմից վերջերս բեմադրված երաշժտական բեմականացումը, որը կարող է նաև կոմերցիոն հաջողություն ունենալ։ Քաղաքում կազմակերպվում են ցուցահանդեսներ` հատկապես երիտասարդ ստեղծագործողների աշխատանքների ներկայացմամբ, կազմակերպվում են համաքաղաքային սպորտային միջոցառումներ։ Եվ ընդհանրապես, ես մեծ պատրաստակամությամբ եմ արձագանքում և աջակցում քաղաքի մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։ 

Քաղաքի ապագայի վերաբերյալ ծրագրերը մշակված և ամփոփված են ‚Համայնքի զարգացման 2013-2016թթ. քառամյա ծրագրումե։ Քաղաքապետ եմ ընտրվել` համաքաղաքացիներիս առաջարկելով քաղաքում առկա խնդիրների լուծման վերաբերյալ ողջամիտ ծրագիր, որի իրականացումից չեմ հրաժարվելու։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...